Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Քրեական
Երեքշաբթի, 01 Դեկտեմբեր 2015 15:52

«ԱՍԱՑ՝ ՀԱՆԳԻՍՏ ԼԻՆԵՆՔ, ՈՒ ՈՐ ԻՆՔԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ ԷԴ ԳՈՐԾԻ ՀԵՏ»

 

Ինչպես հայտնի է՝ օրերս ԱԱԾ-ի կողմից այսպես ասած՝ հանցավոր խմբի գործով կալանավորվել են 21 անձ, որոնց թվում է «Մարիամ» ռադիոկայանի Գյումրու մասնաճյուղի հիմնադիր Անտոն ծայրագույն վարդապետ Թութունջյանը եւ ռադիոկայանի աշխատանքները համակարգող 30-ամյա Լիլիթ Թորոսյանը: Թե կենկրետ ում ենթակայության տակ է գտնվում վերոհիշյալ ռադիոկայանը, տարաբնույթ խոսակցություններ կան, բայց պաշտոնապես բոլորն էլ սկսել են խուսափել դրանից: Իսկ ահա գյումրեցի մեր արժանահավատ աղբյուրի խոսքով՝ այն ֆինանսավորվում է արտերկրից, եւ հիմնադիրն էլ հենց Վարդապետ Թութունջյանն է:

 

Ինչ վերաբերում է Լիլիթին, ապա նա Շիրակի մարզի Արեւիկ գյուղից է: Համագյուղացիներն ու գործընկերները սկզբում մտածում էին, որ նրա այդ խմբի մեջ տեսնելը թյուրիմացություն է, թե՝ կհարցաքննեն ու բաց կթողնեն: Բայց կալանավորելուց հետո. «Շվարել նստել ենք»,- մեզ հետ զրույցում ասաց Արեւիկ գյուղի գյուղապետ ԳԱՐԵԳԻՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ: Գյուղապետի խոսքով.
- Լիլիթը նորմալ, աշխույժ աղջիկ է, երեբեւէ աչքի չի ընկել որեւէ արտառոց արարքով: Տան միակ աղջիկն է, ունի եղբայր: Ծնողներն էլ շոկի մեջ են: Մայրն Ախուրյանում ուսուցչուհի է, հայրն էլ ՌԴ-ում էր ու դեպքից հետո անմիջապես տոմս է գնել ու վերադարձել: Չգիտենք էլ ինչ ասենք:
Իսկ ահա Լիլիթի եղբայր ԷՄԻԼԸ, ով չնայած շատ տեղեկացված չէր դեպքի մանրամասներից, բայց վստահեցրեց, որ շատ շուտով քույրը ազատության մեջ կլինի.
- Սա ընդամենը թյուրիմացություն է: Լիլիթը, վստահ եմ, Արթուր Վարդանյանի ¥խմբի ղեկավարի- Հեղ.¤ հետ շփվել է զուտ մասնագիտական առումով. այլ շփումներ չեն ունեցել: Քրոջս տարել են տանից, երբ նա պատրաստվում էր գնալ աշխատանքի: Ինքը կապ չունի այդ վնասազերծված խմբի եւ ոչ մի անդամի հետ: Էս ուղղակի թյուրիմացություն է, որը շուտով, կարծում եմ, կհարթվի:
- Դեպքից հետո խոսե՞լ եք Ձեր քրոջ հետ:
- Տանից տանելուց հետո ընդամենը մի անգամ եմ տեսել Լիլիթին` դատարանի պարիսպների մոտ: Մի երկու բառ հասցրեցինք փոխանակել: Ասաց՝ հանգիստ լինենք, ու որ ինքը կապ չունի էդ գործի հետ: Ես վստահ եմ, որ քրոջս կալանավորել են զուտ այն բանի համար, որ նա երկու անգամ հարցազրույց է վարել խմբի ղեկավարի հետ. այլ առնչություն քույրս չունի այս գործի հետ:

«ԵՂԲԱՅՐՍ ԱՀԱԲԵԿԻՉ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ»

Արմավիրի մարզի Արեւիկ գյուղի բնակիչ Ավետիս Բարեյանի եղբայրը` ԱՆԴՐԱՆԻԿ ԲԱՐԵՅԱՆԸ, ով ի դեպ  Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարանի փոխտնօրենն է, չի հավատում, որ իր եղբայրը հանցախմբի անդամ է.
- Եղբայրս ազատամարտիկ է, հայրենիքին նվիրված մարդ, ինքը չէր կարա էդ հանցախմբի հետ որեւէ առնչություն ունենալ, աբսուրդ է: Չեմ հավատում, վստահ եմ` թյուրիմացություն է: Չեմ կարող ասել, թե ինչպես է հայտնվել նրանց կողքին, բայց եղբայրս ահաբեկիչ չէր կարող լինել: Ինքը հայրենասեր, աշխատող, ընտանիքի տղա էր:

«ԼՈՒՐԵՐՈՎ ՏԵՍԱ, ՈՐ ԻԲՐ ԱՂՋԻԿՍ ԱՀԱԲԵԿԻՉ Է»

Իսկ ահա նույն գործով կալանավորված ակտիվիստ Նելլի Մինասյանի մայրը` տիկին ՆԱՐԻՆԵՆ, անդրադառնալով դեպքի օրը դստերն այդ բնակարանում հայտնաբերելուն, նկատեց.
- Չգիտեմ` ո՞նց, կամ ինչի՞ է ինքը գնացել էդ տուն: Ես այդ օրը տանը չեմ եղել, մնացել էի մերոնց տանը, դրա համար չգիտեմ` ինքը տա՞նն է եղել, թե ոչ: Առավոտյան 11-ին եմ եկել, նա տանը չէր: Մտածեցի` դասի է գնացել: «Գլաձորի» իրավաբանականում էր սովորում: Ինքը լավ էլ սովորում էր, ուսումից հետ չէր մնում, պրակտիկա էր գնում: Բայց հետո լուրերով տեսա, որ իբր աղջիկս ահաբեկիչ է...

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ