Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Թեմա
Չորեքշաբթի, 02 Դեկտեմբեր 2015 12:39

ԻՆՉ ՍՊԱՍԵԼ ՀԵՐԹԱԿԱՆ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ»

 

Եվ այսպես՝ «Նոր Հայաստան» ճակատ կոչվող հերթական «փրկիչը» եւս փորձում է Սահմանադրական բարեփոխումները չեղյալ հայտարարելու քարոզով ժողովրդին փողոց հանել՝ իր համար ճանապարհ հարթելու համար: Ինչքանով է ստացվում, երեկվա հանրահավաքը բավականին բան ասաց: Այնուամենայնիվ՝ այս եւ սրան զուգահեռ վերջին ժամանակներս նկատվող բավականին խառը այլ դրվագները կարո՞ղ են ինչ-ինչ ազդեցություններ թողնել երկրի ներքին քաղաքական կյանքի, առավել եւս՝ ոչ միայն ղարաբաղյան, այլ նաեւ Թուրքիայի ուղղությամբ սահմանային բավականին մտահոգիչ իրավիճակի վրա:

 

 


Մեր հիշատակված հարցադրման հետ կապված քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆՆ այս կարծիքին է.

«Ելնելով աշխարհաքաղաքական այն խոշոր իրադարձություններից, որոնք այժմ տեղի են ունենում աշխարհում եւ մեր հարեւանությամբ, հանրահավաքը դժվար թե որեւէ իրատեսական հետեւանքներ թողնի Հայաստանի ներքին քաղաքական կյանքի վրա: Եթե որեւէ բան տեղի ունենա, եւ սահմանային լարվածություն նկատվի, ապա դա կլինի ոչ թե Հայաստանում տեղի ունեցող հանրահավաքի պատճառով, այլ` դրսում տեղի ունեցող իրադարձությունների»:

 

 

 

 

Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ փաստեց, որ եթե երկիրը ժողովրդավարական է, ապա հանրահավաքներն ունենում են որոշակի դրական ազդեցություն.

«Եթե տվյալ երկրի էլիտան ունի ժողովրդավարական հակումներ, այդ դեպքում ձեւավորված կարծիքը շատ արագ հաշվի է առնվում կառավարման համակարգի մեջ եւ դրանից անում  հետեւություններ: Սա է բանաձեւը, որից կարող է հետեւություններ անել յուրաքանչյուրը: Չեմ կարծում, որ սահմանը լարվի. ադրբեջանական կողմը ռուսական օպերացիայից հետո մկան ծակի համար հազար թուման կտա»:

 

 

 

 

 

 

Փորձագետ ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎՐՑՅԱՆԸ հետեւյալ կարծիքին է.

«Փորձը ցույց է տվել, որ հանրահավաքները որեւէ ազդեցություն չեն կարող ունենալ մեր երկրի քաղաքական կյանքի վրա: Անշուշտ, այդ հանրահավաքն իր հետ կբերի սահմանային լարվածություն, որն արդեն իսկ կա: Լարվածություն կլինի նաեւ հոգեբանական առումով: Իսկ ռազմական լարվածություն այս օրերին կտեսնենք հայ-ադրբեջանական սահմանին, ինչն անխուսափելի կլինի»:

 

 

 

 

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ