Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Թեմա
Չորեքշաբթի, 02 Դեկտեմբեր 2015 13:45

«ՆՐԱՆՑ ՉԻ ՎԱԽԵՑՆՈՒՄ ԱՆԳԱՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՌԱՆԿԱՐԸ»


«Հայաստան-հակամայդան» համացանցային խումբը, որ ընդգրկում է շուրջ 12 հազար օգտատեր, տարածել է ուշագրավ հայտարարություն «ոչ»-իստների փողոցային ակցիաների ծավալման առնչությամբ: Հայտարարությունում մասնավորապես ասված է.

–Բարեկամներ, դեկտեմբերին մենք վճռելու ենք մեր երկրի ճակատագիրը: Հայաստանի ճակատագիրը կախված է լինելու մեզանից, եւ եկեք այնպես անենք, որ քվեարկությունը ճիշտ անցնի: Նայեք նրանց, ովքեր ներքաշում են ձեզ բողոքի մեջ, դրդում են հակամարտության` գործող իշխանության հետ: Արդյո՞ք արժանավոր մարդիկ են: Արդյո՞ք նրանք բարիք եւ միայն բարիք են կամենում մեր երկրին: Արդյո՞ք մաքուր են նրանց մտադրությունները: Արդյո՞ք նրանք օտար շահերի կատարածու չեն: Մենք պետք է հասկանանք, որ կարմիր գիծն անցնելը շատ հեշտ է, դժվար է ամեն ինչ վերադարձնել նորմալ հուն: Նրանք, ովքեր այսօր փորձում են քաղաքների  փողոցներ հանել հազարավոր մարդկանց, դժվար թե հետապնդում են ողջ հայ ժողովրդի իրական շահերը: Նրանք, ովքեր փողոցներ են հանում հայկական քաղաքների բնակիչներին, օգտագործելով նրանց սեփական ամենեւին ոչ բարի նպատակների համար, հետապնդում են արեւմտյան տերերի եւ իրենց անձնական շահերը: Նրանք խաբում են, շահարկում են հրատապ խնդիրները, որոնք չեն էլ փորձում լուծել օրինական ճանապարհով: Նրանց պետք է զանգվածային բողոք, նրանք պատրաստ են ամեն ինչի` հանուն սեփական նպատակների: Նրանք օտարի օգնությամբ ուզում են գալ իշխանության, եւ նրանց չի վախեցնում անգամ քաղաքացիական պատերազմի հեռանկարը: Այսօր մենք կոչ ենք անում բոլոր հայերին` միավորել ջանքերը, որպեսզի այս բարեբեր երկիրը մնա այնպիսին, ինչպիսին մենք սովոր ենք այն տեսնել: Մենք մեր մեջ ուժ կգտնենք չենթարկվելու ընդդիմության սադրանքներին: Եվ մենք` հայերս, լինելով հին եւ փառապանծ ժողովուրդ, մեր մեջ ուժ կգտնենք եւ կկարողանանք պաշտպանել մեր իրավունքը` ինքնուրույն վճռելու մեր երկրի ճակատագիրը: Ինքնուրույն եւ առանց ցնցումների: Մենք կոչ ենք անում մասնակցել հանրաքվեին եւ քվեարկել` բացառապես հենվելով սեփական համոզմունքների, հոգու եւ խղճի մաքրության վրա:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ