Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Սպորտ
Չորեքշաբթի, 02 Դեկտեմբեր 2015 14:43

ՆՄԱՆ ԵԼՈՒՅԹՆԵՐՈՎ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ԻՆՉԻ՞ ԿՀԱՍՆԵՆ

 

Ծանրամարտի կանանց եւ տղամարդկանց Հայաստանի հավաքականները ավարտեցին իրենց ելույթները ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում: Այն մրցաշարը կարեւորվում էր ոչ միայն նրանով, թե մեր մարզիկները ինչ եւ որքան մեդալներ կունենային, այլ նաեւ, թե առաջիկա օլիմպական խաղերի քանի տեղ ձեռք կբերեին, քանի որ նման հնարավորությունները գրեթե սպառվել են:

Այսպիսով՝ հայ մարզիկների ելույթները եւ արդյունքները կարելի է գնահատել լավ, թեեւ ոչ բոլորը ներկայացան իրենց ուժերի ողջ չափով: Կանանց պայքարում Աննա Գովելյանը, ով ոչ այնքան հաջող ելույթներ էր ունեցել նաեւ այս տարվա Եվրոպայի առաջնությունում, այստեղ էլ չկարողացավ բարձր արդյունք գրանցել՝ երկամարտի 170 կգ արդյունքով զբաղեցնելով 28-րդ տեղը ու թիմի համար չապահովելով վարկանիշային միավորներ: Երիտասարդ Իզաբելա Յալյանը 15-րդն էր երկամարտի 201 (89+112) կգ արդյունքով, ինչն իհարկե համեմատաբար անփորձ մարզուհու համար մեծ նվաճում է: Իսկ փորձառու Նազիկ Ավդալյանը երկամարտի 230 կգ արդյունքով զբաղեցրել է չորրորդ տեղը: Ավդալյանի համար սա առաջին լուրջ մրցաշարն էր ավտովթարից վերականգնվելուց հետո, ու եթե հաշվի առնենք, որ մարզուհին կանգած էր մեծ սպորտը լքելու վտանգի առաջ, այս արդյունքը վերադարձից հետո նույնիսկ շատ բարձր էր: C խմբի մասնակիցների մեջ առաջինն էր 17-ամյա Սոնա Պողոսյանը՝ ապահովելով առնվազն 2 միավոր Հայաստանի հավաքականի օլիմպիական վարկանիշի համար: Իսկ Հռիփսիմե Խուրշուդյանը, երկամարտում գրանցելով 260 կգ (115+145) արդյունք, 14-րդ հորիզոնականում էր:
Ինչ վերաբերում է տղամարդկանց թիմին, ապա 69 կգ քաշայինների պայքարում Վանիկ Ավետիսյանը երկամարտի 317 (140+177) կգ արդյունքով գրավեց 12-րդ տեղը՝ թիմին բերելով վարկանիշային միավորներ: Անակնկալ արդյունք գրանցեց Տիգրան Մարտիրոսյանը, ում հետ հիմնականում կապված էին թե՛ մեդալի եւ թե՛ վարկանիշային միավորների հույսերը: Չնայած դրան՝ Տիգրանը 0 ստացավ: Հյուսթոնում հայ ծանրորդներից լավագույն արդյունքը ցուցադրեցին 77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանն ու գերծանրքաշային Գոռ Մինասյանը, ովքեր երկամարտում գրավեցին չորրորդ տեղը եւ նվաճեցին նաեւ մեկական փոքր բրոնզե մեդալ: Պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը նույնպես բրոնզե մեդալակիր դարձավ պոկում վարժությունում, իսկ երկամարտում զբաղեցրեց 5-րդ տեղը: Գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանն էլ 8-րդն էր:
Այսպիսով՝ ծանրամարտի Հայաստանի հավաքականը նվաճեց հինգ օլիմպիական ուղեգիր, ինչն իհարկե դրական արդյունք է, հատկապես որ այս պահի դրությամբ բացի ծանրորդներից, օլիմպիական ուղեգիր նվաճել են միայն Արթուր Ալեքսանյանը, Միհրան Հարությունյանը, Լեւան Բերիանիձեն եւ մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը: Բայց նաեւ նկատենք, որ բացի օլիմպիական ուղեգրերից՝ մեր ծանրորդներն այլեւս ոչնչով երկրպագուներին չուրախացրին: Հանրագումարում՝ օլիմպիական ուղեգիրը լավ բան է, բայց նման ելույթներով այնտեղ ինչի՞ կհասնեն:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ