Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Արտաքին Քաղաքականություն
Ուրբաթ, 04 Դեկտեմբեր 2015 15:55

ԲԱՅՑ ՉԷ՞ ՈՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ԴԵՌ 1990-ԱԿԱՆՆԵՐԻՑ ԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՋ

 

Այն, որ գերսրված ռուս-թուրքական հարաբերությունների հիմնական կիզակետերից մեկն էլ լինելու է Հայաստանը, ավելի կոնկրետ՝ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական սահմանները, ակնհայտ էր դեռ այն պահին, երբ Էրդողանը խոստովանեց, որ իրենք են խփել ռուսական ՍՈւ-24 ինքնաթիռը: Բայց նաեւ նկատենք, որ այդ լարվածության շունչը էլ ավելի վաղ էր զգացվում:

ԱՆՑՅԱԼԸ ՉՄՈՌԱՆԱՆՔ

Համենայնդեպս՝ երբ դեռ ՍՈւ-24-ի կործանումից շաբաթներ առաջ գործնական հուն մտավ հայ-ռուսական համատեղ հակաօդային պաշտպանության թեման, առիթ ունեցել ենք մատնանշել, որ ռազմական տեսանկյունից նման համակարգը շատ ավելի ծանրակշիռ գործիք է, քան անհրաժեշտ է ադրբեջանական եւ նույնիսկ՝ թուրքական ուղղությամբ անվտանգության ապահովման համար: Ուզում ենք ասել, որ մինչ այդ էլ Հայաստանում տեղակայված ¥մեր բանակին կամ ռուսական ռազմաբազային պատկանող¤ հակաօդային պաշտպանության միջոցները բավարար էին թուրքական հնարավոր ավիահրթիռային հարձակումներից ապահովագրվելու համար, իսկ Ադրբեջանի մասին խոսելն իմաստ էլ չունի: Եվ երբ այդ պարագայում պաշտպանական  գործիքը բազմապատկվում է միասնական հակաօդային համակարգի հաշվին, դա արդեն ընդամենը Հայաստան-Թուրքիա սահմանի պաշտպանության չէր նմանվում, դա, ավելի շուտ, համարժեք միջոց է ՆԱՏՕ-ՀԱՊԿ շփման գոտու համար, ինչպիսին հանդիսանում է հայ-թուրքական սահմանը: Եվ չմոռանանք. նման պաշտպանական համակարգը ծախսատար միջոց է եւ, բնականաբար, տարիներ շարունակ այն չէր ստեղծվում, քանի որ անհրաժեշտությունը չկար: Եվ երբ շաբաթներ առաջ դրա ստեղծան մեկնարկը տրվեց, դա արդեն իսկ հուշում էր, որ ռազմավարական հաշվարկները ցույց են տվել, որ դրա անհրաժեշտությունը, նույնիսկ՝ հրամայականն արդեն կա:

Այսինքն՝ ՍՈւ-24-ի պատմությունից էլ առաջ սպասվում էր, որ թուրքական ուղղությամբ իրավիճակը սրվելու է, ընդ որում՝ առաջին պլանում Թուրքիան լիներ, թե՝ ոչ, իրականում լարվածությունը ՆԱՏՕ-ՀԱՊԿ, ավելի կոնկրետ՝ ռուս-ամերիկյան հարթությունում է:
ՍՈւ-24-ից հետո կիսապաշտոնական տվյալներ ի հայտ եկան, որ բացի հակաօդայինից, հայ-թուրքական սահմանահատվածին ամրացվում է նաեւ պաշտպանության ցամաքային համակարգերը: Եվ նկատենք, որ այս իրավիճակում հայաստանյան արեւմտամետ շրջանակները «հետաքրքիր» քարոզ են սկսել: Մոտավորապես այսպես՝ բա մեզ պե՞տք է խառնվել ռուս-թուրքական հակամարտության մեջ, որ վաղը-մյուս օրն էլ հանկած պատերազմի թատերաբեմ դառնանք: Իսկ դա հուշում է, որ տողատակում բավականին զգուշորեն այս միտքն է առաջ մղվում՝ ռուսներն իրենց ռազմական կուտակումներով մեզ կռվի մեջ են ներքաշում, ուրեմն թող իրենց բազան էլ առնեն ու գնան թուրքերի հետ այլ վայրերում կռվեն: Միգուցե կարիք լիներ այդ «խաղաղասիրական» «գաղափարը» քննության առնել, եթե չլիներ պատմական մեկ պարզ փաստ. դեռ ղարաբաղյան պատերազմի օրոք Հայաստանը կռվել է ոչ թե միայն Ադրբեջանի դեմ, այլեւ՝ Թուրքիայի: Նկատի ունենք ոչ միայն Թուրքիայի կողմից Ադրբեջանին տրված մասշտաբային նյութական, ռազմական, ֆինանսական եւ այլն օգնությունը, այլեւ այն, որ թուրքական այսպես ասած՝ կամավոականները կռվում էին Ղարաբաղում: Այդ թվում՝ ինչպես ռազմական կառույցների ներկայացուցիչները, այլեւ՝ «կիսառազմական»: Օրինակ՝ Անկարայի ամենակեղտոտ հրամանները կատարող «Գորշ գայլեր» կոչված կառույցը ¥որն, ի դեպ, հիմա էլ Սիրիայում է եւ ՍՈւ-24-ի պատմության մեջ էլ աչքի ընկավ. լուրջ կասկածներ կան, որ հենց դրա անդամներն էին պարաշյուտով փրկվող ռուս օդաչուին գնդակահարողները¤: Ավելին. ղարաբաղյան պատերազմի տարիներին Թուրքիան մի քանի անգամ փորձեց նաեւ ուղղակիորեն մտնել պատերազմի մեջ, որոշ դեպքերում՝ զգալի ուժեր կենտրոնացնելով հայաստանյան սահմաններին: Այդ քայլին չգնաց մեկ շատ պարզ պատճառով. մեր արեւմտյան սահմանին ռուսական զորքն էր կանգնած:
Մի խոսքով՝ այսօր պաշտոնապես զինադադար է, եւ, ընդգծում ենք, այդ ռեժիմը ոչ միայն Ադրբեջանի հետ է, այլեւ՝ Թուրքիայի: Կամ այս կողմից մոտենանք. այն պահին, երբ զինադադարը չեղյալ համարվի, բախվելու ենք ոչ միայն Ադրբեջանի, այլեւ՝ Թուրքիայի հետ: Արդյունքում՝ առանց այդ էլ չհայտարարված պատերազմնի մեջ ենք Թուրքիայի հետ, այսինքն՝ ռուս-թուրքական լարվածությունը չէ, որ մեզ կարող է հայտարարված պատերազմի մեջ ներքաշել: Իսկ նրանք, ովքեր «մտածում են» պատերազմից խուսափել՝ ռուս-թուրքական լարվածությունը մեր սահմաններից հեռու տանելու «գաղափարով», լավ կանեին, որ հիշեին 1917-18 թվականները, երբ ռուսները հեռացան եւ անմիջապես էլ նրանց ետեւից թուրքերը գրեթե Երեւան էին մտնում:

ՆՈՐԻՑ ՀԻՆ ԵՐԳԸ

Բա Սարդարապա՞տը, անշուշտ կհիշեցնեն մեր արեւմտամետները: Չնայած ինչո՞ւ միայն նրանք. Հայաստանում ամերիկյան դեսպան Ռիչարդ Միլսը հենց դա է ակնարկում՝ ասելով. «Ոչ ոք Հայաստանին չի կարող ապահովել անվտանգության ավելի լավ երաշխիքներ, քան հենց ինքը` Հայաստանը»: Միայն սա, անշուշտ, արդենիսկ հուշում է, թե որտեղ պետք է փնտրել ռուս-թուրքական հակամարտության մեջ Հայաստանի չմտնելու կոչերի արմատները:
Այդ գեղեցիկ խոսքերից հետո դեսպանը, հասկանալի է, չի էլ փորձում «խորանալ», թե առանց ռուսական բանակի Հայաստանը թուրքական ուղղությամբ այդ ինչպե՞ս է իր անվտանգության երաշխավորը դառնալու, երբ ունեցած հնարավորությունները հազիվ ղարաբաղյան ուղղությանն է բավարարում: Չնայած՝ պարոն Միլսը ելք առաջարկում է. «Հայաստանը կարող է հետամուտ լինել փոխադարձաբար շահավետ ու ամուր հարաբերությունների ձեւավորմանն այլ երկրների, օրինակ` Միացյալ Նահանգների հետ կամ այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են` Եվրոպական Միությունը, ՆԱՏՕ-ն, Եվրախորհուրդը եւ այլն»: Պահո. անգլիական նավերն արդեն լեռներ բարձրանա՞լ են սովորել: Ու երեւի կռահելով, որ հազիվ թե Հայաստանում որեւէ մեկը դրան հավատա, դեսպանն այլ «անվտանգության երաշխիքներ» է առաջարկում. «Մենք կոչ ենք անում Հայաստանին, Թուրքիային եւ Ադրբեջանին՝ պատրաստակամություն հանդես բերել հաշտեցմանն ու հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի մասով, որոնք ի վերջո կհանգեցնեն սահմանների բացման, որը կայունություն ու բարօրություն կապահովի բոլոր կողմերում»: Ու մի քիչ էլ «կաշառք». «Համամիտ եմ, որ ամերիկյան ներդրումներ Հայաստան ներգրավելու հարցում լավագույն խթանը բաց սահմաններն են, մասնավորապես` Թուրքիայի հետ սահմանը»...
Հին երգ է, նույնիսկ իմաստ էլ չունի ակնարկել, թե թեման ուր է տանում ամերիկյան դեսպանը, եւ թե ինչու են մեր արեւմտամետները սկսել հիստերիա սարքել` բա որ վաղը ռուս-թուրքական պատերազմ լինի թեմայով: Ընդ որում, ամերիկացիները վերջին օրերին նաեւ սկսել են մեկ-մեկ ակնարկել, որ իրոք «Իսլամական պետության» նավթի որոշակի քանակություններ մտնում է Թուրքիա: Կամ էլ, որ թուրքերն ԻՊ-ի փոխարեն միայն քրդերին են հարվածում: Իսկ դա նշանակում է, որ սուրը կախել են Էրդողանի գլխին, թե՝ Վաշինգտոնը կարող է ընդունել Մոսկվայի ասածը, որ Թուրքիայի նախագահի ընտանիքն է ահաբեկիչների հետ նավթային բիզնես սկսել: Դա, բառիս բուն իմաստով, Էրդողանի մահվան դատավճիռը կլինի, եւ նա այս իրավիճակում հազիվ թե առաջվա պես համառի, եթե Վաշինգտոնը որոշի «խնդրել»՝ հաստատել հայ-թուրքական Ցյուրիխյան արձանագրությունները: Այս դեպքում Անկարան, հասկանալի է, միանգամից կկորցինի Ադրբեջանի հետ «եղբայրությունը»: Այլ բան, որ դա խնդիր է նաեւ Վաշինգտոնի համար. Բաքուն, որ դեռ մի կերպ է կարողանում ինչ-որ բալանս պահպանել Արեւմուտքի եւ Մոսկվայի միջեւ, ԱՄՆ-ի հրահանգով` Անկարայի նման դավաճանությունից հետո պարզապես կտեղափոխվի ռուսական ուղղություն: Իսկ դա արդեն բացառում է Վաշինգտոնի երազանքների Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան բաց սահմաններով առանցքի ստեղծման գաղափարը: Այսինքն՝ մինչ Ցյուրիխյան արձանագրությունները, Վաշինգտոնը նաեւ Բաքվին պետք է շահագրգռի, եւ պատահական չէ, որ այս պահին ղարաբաղյան թեման փորձում է պահել թեժ օրակարգում, եւ Դավութօղլուն էլ, որ երեկ Բաքվում էր, հայտարարեց, որ Ադրբեջանի կողքին են՝ քանի դեռ բոլոր ազատագրված տարածքներն ու Ղարաբաղը չեն վերցրել: Իսկ սա նշանակում է, որ Հայաստանին, Թուրքիային եւ Ադրբեջանին հաշտեցման ու սահմանները բացելու կոչեր անող դեսպան Միլսը դրան հասնելու համար պետք է կարողանա Հայաստանին «համոզել»՝ Ղարաբաղը տալ Բաքվին: Իսկ դա կմնա երազանք, քանի դեռ ռուսական բանակը Հայաստանի թիկունքը՝ թուրքական սահմանը պահում է: Եվ պատահական չէ, որ հենց այդ ուղղությամբ էլ ուղղված է արեւմտամետական հիմնական հարվածը:
Այլ բան, որ ինչքան էլ Թուրքիայի հետ պատերազմի սարսափ քարոզեն, դա Հայաստանում հակառակ էֆեկտն է առաջացնում:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ