Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Թեմա
Ուրբաթ, 04 Դեկտեմբեր 2015 16:51

«ԳԻՏԵՔ ԷԴ ՎԱՐԿԵՐԸ ԻՆՉ ՕՐՆ ԵՆ ԳՑԵԼ ԺՈՂՈՎՐԴԻՆ»

 

Երեկ Արագածոտնի մարզի Արտենի համայնքում հուղարկավորեցին նախօրեին ինքնասպանության դիմած գյուղի 40-ամյա բնակչին: Տղամարդը` Հարություն Թորոսյանը, ինքնասպան է եղել կախվելու միջոցով: Արտենիի գյուղապետ Գեղամ Խլղաթյանը անդրադառնալով տեղի ունեցած ողբերգությանը` նկատեց. «Նորմալ, խելոք աշխատող մարդ էր, ամուսնացած էր, երկու երեխաների հայր: Դեպքի օրը երեխաներին ուղարկել է տատի տուն, իսկ ինքը կյանքին վերջ տվել: Կախված վիճակում նրան հայտնաբերել է հորեղբայրը»:


Թե ի՞նչն է պատճառը, գյուղապետը նկատեց. «Չեմ կարող ստույգ բան ասել, բայց սոցիալապես անապահով պայմաններում էին ապրում, բանկերում չմարված վարկեր ուներ. գիտեք էդ վարկերը ինչ օրն են գցել ժողովրդին»:
Այսպիսով՝ այս էլ որերորդ դեպքն է, երբ մարդկանց գլխին կրակուպատիժ դարձած վարկերը հասցնում են ինքնասպանությունների, սպանությունների. համենայնդեպս՝ հենց վարկային նման մի պատմության հետ է կապվում վերջերս «Անելիք բանկի» իրավաբանի սպանությունը: Օրեր առաջ էլ անդրադարձել էինք ռուսական ռազմաբազայի հայազգի զինծառայողի ինքնասպանության դեպքին. հարազատներն էլի այդ քայլը կապում են բանկերում ունեցած վարկերի հետ: Եվ այս բոլոր դժբախտ դեպքերի կողքին՝ արդեն չի էլ երեւում, թե քանի-քանիսն են ունեցած-չունեցածը, տունուտեղը կորցրել` վարկ կոչվող այդ վաշխառության պատճառով:
Թե ինչ է այս մասին մտածում Կենտրոնական բանկը, երբ համատարած նման ողբերգական դեպքեր են գրանցվում` գերծանր տոկոսներով բանկային վարկերի պատճառով, փորձեցինք պարզել ԿԲ-ի լրատվական ծառայությունից: Հարցը գրավոր խնդրեցին: Լավ, կտեսնենք ինչ են ասելու: