Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Տնտեսություն
Ուրբաթ, 04 Դեկտեմբեր 2015 17:27

ՊԵՏՔ ԵՂԱԾ ՊԱՀԻՆ ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ Է ՍԿՍՈՒՄ

 

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը վերջերս հայտարարել էր, թե իր հայաստանյան առաքելության մեջ ինքը փորձելու է չորս առաջնահերթ խնդիրներ լուծել: Դրանց թվում է՝ մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարը: Այս մասին հիշելու անհրաժեշտություն չէր լինի, եթե վերջին ժամանակներս ամերիկյան դեսպանն իր գրեթե բոլոր հայտարարություններում եւ հրապարակային ելույթներում նույն բանը չասեր:

ՈՐ ՕԳՆՈՒՄ ԵՆ, ԼԱՎ Է...

Իհարկե՝ կոնկրետ երկրում ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքարելու, այլ նույնիսկ՝ կոռուպցիա լինել-չլինելու մասին այլ պետության դեսպանի ցանկացած հրապարակային ելույթ, մեղմ ասած, դիվանագիտական գործունեությունից եւ, առհասարակ, դիվանագիտական կոռեկտությունից դուրս է: Դեսպանի գործն իր եւ տվյալ պետության միջեւ հարաբերությունների հարցն է եւ ոչ թե քիթը խոթել այդ երկրում կատարվող իրադարձությունների մեջ:
Բայց մյուս կողմից՝ Հայաստանում, անշուշտ, կոռուպցիան միշտ այն աղաղակող մակարդակի վրա է, որ ոչ միայն ամերիկյան դեսպանը, այլ նույնիսկ ամերիկյան կամ, ասենք, Մոզամբիկի ցանկացած շարքային քաղաքացի, եթե անկեղծորեն ցանկանա եւ, որ էլ ավելի կարեւոր է, կարողանա ինչ-որ բանով օգնել, միայն շնորհակալ կարող ենք լինել: Նորից շեշտենք, անկեղծորեն, անշահախնդրորեն ցանկանա դա անել: Իսկ այս դեպքում հարց է ծագում, թե՝ դիվանագիտական նորմերին այդպես կոպտորեն դեմ գնացող պարոն Միլսը կամ նախկինում այդ կարգի հայտարարություններով հանդես եկած ամերիկյան մի քանի այլ դեսպաններ ինչքանո՞վ են անշահախնդիր, առանց հետին մտքեր հետապնդելո՞ւ են օգնություն առաջարկում:
Այո, ամերիկյան դեսպաններից պարոն Միլսը միակը չէ, որ Հայաստանում պայքարել է կոռուպցիայի դեմ: Բազում օրինակներից՝ կարելի է հիշեցնել, ասենք, Մարի Յովանովիչին, որ դեռ մի 7-8 տարի առաջ էր հայտարարում. «Կոռուպցիան է այն հիմնական պատճառը, որ Հայաստանը չի կարողանում ամբողջությամբ դուրս գալ միջազգային շուկա, որովհետեւ կաշառակերությունն անմիջական կապ ունի տնտեսության զարգացման եւ արտասահմանյան ներդրումների քանակի հետ... ԱՄՆ կառավարությունը պատրաստ է աջակցելու Հայաստանին հակակոռուպցիոն պայքարում»: Նույն՝ տնտեսության զարգացման հիմնավորումը նաեւ ներկայիս դեսպանն է բերում, եւ, անշուշտ, նրանց հետ չի կարելի չհամաձայնվել: Միայն թե՝ ներկայացված բոցաշունչ ելույթից մեկ-երկու տարի առաջ տիկին Մարին նման բան էլ է ասել՝ ՀՀ կառավարությունը սկսել է կոռուպցիայի դեմ պայքարին մեծ լրջությամբ վերաբերվել, եւ՝ «Վերջին ամիսներին նկատելի են այդ ուղղությամբ դրական տեղաշարժեր»: Ընդ որում՝ դեսպանը փաստում էր, որ այդ առաջընթացին հատկապես օգնել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսական աջակցությամբ իրականացված ծրագրերը: Ուզում ենք ասել, որ Հայաստանում 1992թ.-ից սկսած ամերիկյան գրեթե բոլոր դեսպանները ոչ միայն «պայքարել» են կոռուպցիայի դեմ, այլ մշտապես նկատել են «այդ ուղղությամբ դրական տեղաշարժեր», հետո նորից տեղաշարժեր «չեն նկատել», մյուս դեսպանն է եկել, էլի «նկատել է»: Եվ մինչ մեր օրերը կարելի է նման տասնյակ փաստեր բերել: Իսկ ամենաուշագրավը. ամերիկյան ամենատարբեր աղբյուրներից ¥հասկանալի է՝ ոչ առանց ՀՀ-ում դեսպանատան տեղեկացման կամ մասնակցության¤ միշտ էլ այս ուղղությամբ բավականին լուրջ փողեր են ուղղվել, եւ ամեն մի հերթական նման ֆինանսական ծրագրից հետո՝ ոչ միայն դեսպանները, այլեւ ամերիկյան տարաբնույթ այլ պատկան պաշտոնյաներ միանգամից կոռուպցիայի դեմ պայքարի հարցում առաջընթաց էին տեսնում: Թե հետո ուր էր կորում այդ առաջընթացը, դեռ հարցի մյուս կողմն է: Իսկ առաջնայինն այն է, որ հենց ամերիկացիներին Հայաստանում ինչ-որ բան դուր չէր գալիս, միանգամից մոռանում էին իրենցիսկ ցուցադրած առաջընթացն ու սկսում տրտնջալ՝ էս ի՞նչ վիճակ է:
Թե ինչ էր կատարվում այդ «հակակոռուպցիոն ծրագրերի», ավելի կոնկրետ՝ փողերի հետ, իր հերթին է մի իսկական կոռուպցիոն բացահայտման թեմա:

ԻՍԿ Ո՞Վ ԽՈՐԱՑՐԵՑ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ

Իհարկե՝ այս ամենի արմատները շատ ավելի խորն են: Նախ հիշեցնենք, որ բավականին զարգացած կոռուպցիոն համակարգ ունեինք դեռ ԽՍՀՄ-ի օրոք: Անկախության առաջին պահից, սկսեցինք արտաքին վարկերով ապրել, ու կոռուպցիան էլ քիչ-քիչ մտավ ծաղկման փուլ: Մեկ փաստ. այս տարվա առաջին կիսամյակի դրությամբ ՀՀ պետական պարտքը մոտ 4,8 միլիարդ դոլարի կարգի էր, կառավարության պարտքը՝ 4,25 միլիարդ: Դրա մոտ 64-65 տոկոսը Համաշխարհային բանկի՝ Զարգացման միջազգային ընկերակցության, Արժույթի միջազգային հիմնադրամ, Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի գծով են, այսինքն` ամերիկյան վերահսկողության տակ գտնվող կառույցների: Կոպիտ ասած, եթե Հայաստանում ամերիկյան դեսպանատունը ցանկանար, այդ վարկերի մասով անգամ ճանճը չէր կարողանա տզզալ: Եվ հռետորական հարցադրում. վարկային այդ ծավալի ո՞ր մասն է «կերվել» կոռուպցիոն իմաստով: Հռետորական երկրորդ հարցադրումը. ինչո՞ւ էին այդ վարկերը հիմնականում տրվում ոչ թե իրական տնտեսության զարգացման համար, այլ այնպիսի «ենթակառուցվածքային» ծրագրերով, որոնց պարագայում անհամեմատ հեշտ է «ուտելը»: Հաջորդը. Կա՞ գոնե մեկ վարկային ծրագիր, որի հետ կապված` հիշատակված ֆինանսական հաստատությունները գնահատական տային, թե կոռուպցիա է նկատվել, եւ փոխարենը՝ ծրագրերի ո՞ր մասի դեպքում են հիացական գնահատականներ հնչել: Եվ վերջին հարցադրումը. այդ փաստացի «վարկային ասեղը», որի վրա 1992թ.-ից սկսած նստեցրել են Հայաստանին, ինչքանո՞վ է նպաստել առհասարակ երկրում կոռուպցիայի ծաղկմանը: Նկատենք, որ Հայաստանն ամենեւին էլ միակ երկիրը չէ, որը պարտադրված նստել է «վարկային ասեղին». սա աշխարհի կառավարման ժամանակակից մոդելի կարեւոր մասնիկներից է: Այս կամ այն պետությանը կապում են հատկապես հեշտ «ուտվող» վարկերին, որոնք երկրին գցելով պարտքերի տակ՝ իրական զարգացման եւ ոչ մի լուրջ խնդիր չեն լուծում: Հետո էլ՝ աչք են փակում, թե՝ «կերեք», եւ այդ երկիրը հայտնվում է եռակի «կանտրոլի» տակ: Չի զարգանում, որ հանկարծ մրցակից չդառնա: Մնում է աղքատ, այսինքն՝ կա նոր վարկեր վերցնելու կարիք, եւ ամեն մի նոր վարկը եւ հնի հաշվետվության ընդունումը քաղաքական վերահսկողության է վերածվում: Եվ, վերջապես, այդ երկրի «վարկային էլիտա» կոչվածն է առավել քան վերահսկելի. սխալ մի քայլ, եւ բոլոր հին մեղքերն օրակարգ կգան:
Եվ այսքանից հետո՞ է պարոն Միլսն ամեն օր խոսում հայաստանյան կոռուպցիայից. չէ, երեւում է շատ դժգոհ է տեղական քաղաքականությունից:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ