Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Քրեական
Ուրբաթ, 04 Դեկտեմբեր 2015 17:52

ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ՀՈՒՅՍԸ... ՀՐԵՇՏԱԿՆԵՐՆ ԵՆ

 

Պարույր Հայրիկյանը հույժ նեղացել է, որ իշխանությունները` որպես սահմանադրական բարեփոխման հիմք, չեն ընդունել իր առաջարկած հայեցակարգը: Սակայն նրա հույսը գերբնական ուժերն են, որ պետք է իշխանության հախից գան.

– Սկզբից էլ, ամեն ինչ ստի վրա դրվեց. ասացին բարեփոխում, բայց նոր Սահմանադրություն են ընդունել, դա ողբերգություն է. չի կարելի խաբել ժողովրդին: Կա ժողովրդի կողմից ընտրվող 2 կառույց, այսօր դառնում է մեկը. հիմա սա կենտրոնացում է, թե՞ ապակենտրոնացում: Աշխարհի լավագույն մասնագետները խուսափում են խորհրդարանական դիկտատուրայից, որի դեմ պայքարելը դժվար է: Եթե այս հանրաքվեն տեղի ունենա, ապա հայ ազգը եւս մեկ խարան կունենա. եթե կարծում եք, որ միայն մեր առջեւ եք պատասխան տալու, այդպես չէ. հրեշտակները հատկապես Հայաստանին հետեւում են: Դուք այս ի՞նչ եք անում ազգային-ազատագրական պայքարի ձեր առաջնորդի հետ: Փաստաթուղթը տվել եմ` չեք քննարկել, համարել եք, որ ես չկամ, գոյություն չունեմ. բա չե՞ք ամաչում,- տարակուսում է Հայրիկյանը:
Ա. Ա.