Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 04 Դեկտեմբեր 2015 17:55

«ԹԼՓԱՏՎԱԾ ՏՂԱՄԱՐԴԻԿ ԲԱԼԱՆՈՊՈՍՏԻՏՈՎ ՉԵՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՒՄ»

 

- Հարգելի բժիշկ, որո՞նք են բալանոպոստիտի առաջացման պատճառները: Ի՞նչ հետազոտության է ենթարկվում հիվանդն ախտորոշման համար: Արդյո՞ք բալանոպոստիտի ժամանակ ցուցվում է նաեւ թլփատում:

 

Հարցին պատասխանել է թիվ 2 բուժմիավորման մաշկավեներաբան ԱՐՏԱԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ.


 

-Բալանոպոստիտը կամ թլիփածեփուկաբորբը պաթոլոգիա է, որն իր մեջ ներառում է երկու հիվանդություն` առնանդամի գլխիկի բորբոքում` բալանիտ եւ ծայրային թլիփի բորբոքում` պոստիտ, իսկ միավորված` բալանոպոստիտ: Բալանոպոստիտը կարող է լինել ինֆեկցիոն եւ ոչ ինֆեկցիոն բնույթի: Ինֆեկցիոն բալանոպոստիտի պատճառ կարող են լինել ստաֆիլոկոկերը, ստրեպտոկոկերը, սնկերը, անաէրոբ մանրէները, սպիրոխետները: Բալանոպոստիտի առաջացման պատճառ կարող է հանդիսանալ նաեւ շաքարախտը. շաքարախտով հիվանդի մոտ կարող է հաճախակի զարգանալ բալանոպոստիտ: Բանն այն է, որ արյան մեջ առաջանում է խաղողաշաքարի մեծ կուտակում, իսկ այն բարենպաստ պայման է ստեղծում ստաֆիլոկոկերի եւ սնկերի բազմացման համար: Բալանոպոստիտ կարող է զարգանալ նաեւ ալերգիկ մաշկաբորբերի ժամանակ, ինչպես նաեւ սիֆիլիսի, փափուկ շանկրի, դեղորայքային ալերգիաների ժամանակ:
Ըստ տիպի, տարբերում են առաջնային բալանոպոստիտ, որի ժամանակ առնանդամի գլխիկը եւ ծայրային թլիփը կարմրում են, այտուցվում, առաջանում է քորի, այրոցի զգացում:
Երկրոդ տիպը էրոզիվ բալանոպոստիտն է, որի ժամանակ բորբոքված լորձաթաղանթի վրա առաջանում են ճաքեր: Այն կարող է բավական ցավոտ լինել: Էրոզիվ բալանոպոստիտի ձեւերից մեկը փտախտային (գանգրենոզ) բալանոպոստիտն է, որի ժամանակ միանում է անաէրոբ ֆլորան, ինչի հետեւանքով կարող է ընթանալ հյուսվածքի փտախտ, մեռուկացում: Մյուսը հերպետիկ բալանոպոստիտն է, որն իր տեսքով որոշակի տարբերվում է. առաջանում է խմբավորված բշտիկային ցանավորում, որը, պատռվելով, առաջացնում է էրոզիվ մակերես: Այն սովորաբար տեւում է 5-7 օր:
Բալանոպոստիտի առաջացման պատճառներից մեկը հիգիենայի կանոնների խախտումն է, ինչպես նաեւ միզուկաբորբը: Առաջինի խախտման պարագայում առնանդամի լվացումները կատարվում են ուշ, 3-5 օրը մեկ: Այդ պայմաններում հնարավոր է, որ առաջանա թլիփաճարպի քայքայում: Այստեղ միանում է անաէրոբ ֆլորան, խմորասնկերը, եւ այդ ֆոնի վրա կարող է զարգանալ բալանոպոստիտ: Ինչ վերաբերում է սերմնահեղուկի գրգռումներին, ապա, եթե սերմնահեղուկը լցվի գլխիկի վրա եւ չմաքրվի, բնականաբար, կառաջացնի բորբոքային պատկեր: Ի դեպ, նմանատիպ բորբոքային բալանոպոստիտ կարող է զարգանալ նաեւ պահպանակների օգտագործումից հետո, եթե օգտագործելուց հետո առնանդամի լվացում չի կատարվում:
Հիվանդը տարբեր հետազոտություններ է անցնում: Եթե կարիք կա, քերուկ են վերցնում առնանդամի գլխիկից: Շատ դեպքերում ցուցվում է արյան հետազոտություն, անհրաժեշտության դեպքում կատարվում է հետազոտություն` սիֆիլիսը բացառելու համար, որից հետո նշանակվում է համապատասխան բուժում: Այն անհատական է: Վարակիչ բալանոպոստիտի ժամանակ հարկ է բուժել նաեւ զուգընկերուհուն:
Այս հիվանդությունից զերծ մնալու համար անհրաժեշտ է պահպանել ինտիմ հիգիենայի կանոնները: Սեռական ակտից, պահպանակ օգտագործելուց հետո, պարտադիր պետք է լվացումներ կատարել, ինչպես նաեւ լողանալուց հետո պարտադիր չորացնել առնանդամը: Ի դեպ, լվացումների համար կարելի է օգտագործել ինտիմ գելեր կամ սովորական օճառ: Ինչպես նաեւ  ցանկալի է միզելիս առնանդամի մաշկը ետ տանել ու նոր միզել:
Չի բացառվում, որ բորբոքման ֆոնի վրա զարգանա ֆիմոզ` երբ ծայրային թլիփը ետ չի գնում, իսկ ցավերի առկայությամբ` պարաֆիմոզ: Հիվանդության նշաններն զգալուն պես հարկ է դիմել մասնագետի` մաշկավեներաբանի օգնությանը:
Թլփատելը պետք է, եթե առկա է բնածին ֆիմոզի պատկեր: Բնածին ֆիմոզով տղամարդկանց մոտ կուտակվող թլիփաճարպը կարող է երկրորդային վարակի զարգացման պատճառ հանդիսանալ: Ընդ որում, թլփատված տղամարդիկ, որպես կանոն, բալանոպոստիտով չեն հիվանդանում:

 

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ