Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Սպորտ
Ուրբաթ, 04 Դեկտեմբեր 2015 18:13

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՐԴԻՆՅԱՆ. «ԳԵՐՆՊԱՏԱԿՍ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՆ ԵՆ»

 

Գլազգոյում կայացած մարմնամարզության Աշխարհի վարկանիշային առաջնությունում Հայաստանի ներակայացուցիչ Հարություն Մերդինյանը  հավաքելով 15.500 միավոր (նժույգթափեր վարժությունում), դարձել է բրոնզե մեդալակիր: «Իրավունքի» հետ զրույցում Հարությունը խոսեց օլիմպիական տարում իր անելիքների մասին:

 

-Աշխարհի առաջնությունը միակ օլիմպիական վարկանիշային մցաշարն էր, եւ փաստորեն՝ ուղեգիր ձեռք բերելու միակ հույսը: Այս հանգամանքը հաջողության հասնելու խթա՞ն էր, թե՞ հավելյալ լարվածություն էր առաջացնում:
- Ինքնին՝ Աշխարհի առաջնությունը լարված եւ լուրջ մրցաշար է: Դրան էլ, եթե ավելացնենք, որ չորս տարվա ընթացքում միակ վարկանիշային մրցաշարն էր, լարվածությունը մեծանում էր: Թեեւ աշխատում էի դրա դեմ, քանի որ լարվածությունը ոչ մի կերպ չէր կարող օգնել ու միայն խանգարելու էր: Ընդհանրապես՝ լարվածությունը թույլ չի տալիս, որ ներկայանաս ողջ հնարավորություններով եւ վարժությունը կատարես այնպես, ինչպես պարապմունքներին:
- Ի դեպ` լարվածության մասին. հատկապես այս մարզաձեւում այն համար մեկ թշնամին է: Ու կարծես հաջողվեց հաղթահարել: Եվ առհասարակ՝ նման խոշոր մրցաշարերում ինչպե՞ս եք հասնում հավասարակշռության:
- Աշխատում եմ ավելորդ բաներով միտքս չծանրաբեռնել, չմտածել, որ Աշխարհի առաջնություն է, վարկանիշային մրցաշար կամ նման այլ բան: Կենտրոնանում եմ, որ վաժությունները, որոնք ամեն օր կատարում եմ մարզադպրոցում, կարողանամ կատարել այնպես, որ ես էլ, մարզիչներս էլ, գոհ մնանք:
- Հայաստանի համար այս մարզաձեւում օլիմպիական ուղեգիր նվաճելը երկար սպասված իրադարձություն էր, կրկնակի ուրախալի փաստ: Մինչ ուղեգրի նվաճումը եւ դրանից հետո մարզումային ընթացքն ի՞նչ փոփոխություններ է կրել:
- Հիմա վաժություներս ավելի կբարդացնեմ, որպեսզի նաեւ դրանով չզիջեմ մրցակիցներիս: Համենայնդեպս՝ կոնկրետ նժույգթափերի հետ կապված: Եթե ես էլ, ուրիշ մարմնամարզիկ էլ նույն վարժությունն անենք, արդեն նայելու են վարժության մաքուր կատարմանը… Ամենայն լրջությամբ պետք է պատրաստվենք, մի քանի օր վերականգնվելուց հետո, արդեն վերադարձել եմ մարզումներին: Նոր տարր ենք փորձում, որը պետք է կատարեմ Աշխարհի գավաթի խաղարկությանը, միջազգային մրցաշարերում, որոնք լինելու են Օլիմպիական խաղերից առաջ: Եվրոպայի առաջնությանն էլ եմ փորձելու այդ տարրը կատարել, որպեսզի ավելի լավ ամրապնդվի մեջս, ու Օլիմպիական խաղերին կարողանամ կատարել բարդ վարժությունը:
- Սպորտը ինքնին պայքար է: Բարդ չէ՞ նաեւ պայքարել մարզաձեւի զարգացման համար, որը մինչ օրս լուրջ խնդիրներ ունի մեր երկրում:
- Բարդ է եղել, հիմա էլ ստացել ենք երկու նոր գործիք, որոնք ուղղակի նմանեցված են նրանց, որոնք լինում են աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում: Ինչքան պայմանները լավ լինեն, այնքան հաջողությունները եւ արդյունքները շատ կլինեն: Երիտասարդներն էլ մեզ տեսնելով՝ կոգեշնչվեն, ավելի լավ կսկսեն մարզվել ու ավելի մեծ հաջողությունների կձգտեն:
- Ուսումնամարզական հավաքներ անցկացնելու խնդիր կա մարզաձեւում: Էլ ի՞նչ խնդիրներ կառանձնացնեք, որոնք խոչընդոտում են մարզիկների ավելի արդյունավետ ու հաջող արդյունքներին:
- Մարզագույքը, ուսումնամարզական հավաքները… Մրցաշարերը շատ լինեին, որ մարզավիճակ ձեռք բերեինք. ավելի լուրջ մրցաշարերից առաջ պետք է մի քանի մրցաշար լինի, որ ավելի լավ կարողանանք պատրաստվել:
- 2015 թվականը բավականին հաջող ստացվեց ձեզ համար, նժույգի վրա վարժություններում դարձաք աշխարհի գավաթակիր, Աշխարհի առաջնության բրոնզե, ինչպես նաեւ՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Այս տարվա համար նախատեսված բոլոր ծրագրերը իրականացրե՞լ եք:
- Բոլոր նպատակները, որոնք նախատեսված էին այս տարվա համար, իրականացվել են: Խոշոր մրցաշարերից առաջ մարզիչներիս հետ եթե մտածել ենք, թե մի հոգու կզիջեմ կամ իմ հնարավորություններով կզբաղեցնեմ 2-րդ տեղը, այդպես էլ եղել է: Մաքսիմալ կատարել եմ այն խնդիրները, որոնք իմ առաջ դրված են եղել թե՛ Աշխարհի գավաթի խաղարկությունում, թե՛ Եվրոպայի եւ թե՛ Աշխարհի առաջնություններում:
- 2016 թվականի համար ի՞նչ անելիքներ ունեք, բացի Օլիմպիական խաղերում հաջողության հասնելուց:
- Գերնպատակս Օլիմպիական խաղերն են: Ամեն ինչ տանելու է դրան: Օլիմպիական խաղերից առաջ Եվրոպայի առաջնություն կա, որին նույնպես պետք է լուրջ պատրաստվենք:


ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ