Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Արտաքին Քաղաքականություն
Երեքշաբթի, 08 Դեկտեմբեր 2015 18:20

ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄԹՆՈԼՈՐՏԸ ԱՉՔԻ ԱՌԱՋ ՍԵՎԱՆՈՒՄ Է

 

Անցած շաբաթվա վերջերին ահաբեկչությունը հասավ Միացյալ Նահանգներ եւ Մեծ Բրիտանիա: Ճիշտ է՝ մասնավորապես ԱՄՆ-ում սկզբում փորձեցին զերծ մնալ ահաբեկչություն տերմինից, բայց ի վերջո ստիպված էին փաստն ընդունել:

ՕՎԿԻԱՆՈՍՆ ԷԼ ԱՄՆ-ԻՆ ՉՕԳՆԵՑ

Չնայած՝ հիմա էլ Վաշինգտոնը ձգտում է Սան Բեռնարդինոյում իսլամիստ ամուսնական զույգի կողմից մոտ մեկուկես տասնյակ մարդու գնդակահարման փաստը գոնե համաշխարհային ահաբեկչության պատվեր որակումից հեռու պահել, ինչի լուծմանը մինչեւիսկ նախագահ Օբաման է ներգրավված: Նրա խոսքով. «Մենք դեռեւս որեւէ ապացույց չունենք այն բանի, որ մարդասպաններին ուղարկել էր որեւէ ահաբեկչական կազմակերպություն»: Բայց բուն փաստն Օբաման էլ չի կարողանում հերքել. «Պարզ է, որ այդ զույգն անցել է արմատականության ճանապարհով եւ հավատում է իսլամի աղավաղված տարբերակին, որն Արեւմուտքի եւ Ամերիկայի դեմ պատերազմի կոչ է անում»:
Հասկանալի է, որ Սպիտակ տունը հենց այնպես, հանուն քմահաճույքի չէ, որ փորձում է «պատվիրված ահաբեկչություն» վարկածը շրջանցել: Այդ տարբերակն ընդունելով, Վաշինգտոնը միաժամանակ ընդունելու է նաեւ, որ ԱՄՆ-ը եւս դարձել է համաշխարհային ահաբեկչության թիրախներից մեկը, ինչը բավականին հեռուն տանող հետեւանքներով է հղի: Եվ դրանց թվում առաջնային տեղում է հետեւյալ հանգամանքը: Արդեն ապացուցվել է, որ հարձակումն իրականացրած ամուսնական զույգից ամուսինը` ԱՄՆ-ում ծնված-մեծացած, կրթություն ստացած՝ ամերիկյան վարք ու բարքերով ապրած անձնավորություն է: Մեկ տարի առաջ ծանոթացել ու ամուսնացել է Մերձավոր Արեւելքից ժամանած կնոջ հետ, որն այդ նույն վարկածով որոշ ահաբեկչական խմբավորումների հետ կապեր է ունեցել: Այդ գրեթե պաշտոնական վարկածով էլ՝ հենց կնոջ ազդեցությամբ էլ ամուսինը դարձել է իսլամիստ-ահաբեկիչ: Եվ այս պատմությունն արդենիսկ ԱՄՆ-ում ¥եւ ոչ միայն¤ սկսել է բուռն տեմպ տալ նման տրամադրությունների. ուրեմն ԱՄՆ-ում ծնված, ամերիկյան բարքերով մեծացած մուսուլմանները կարող են համապատասխան ազդեցության դեպքում միանգամից վերածվել ինքնասպան-ահաբեկիչների: Եթե ոչ բոլորը, ապա գոնե ասենք տասից մեկ-երկուսը: Ու միանգամից էլ առաջ է գալիս այս ռեակցիան. ինչպե՞ս պարզել, թե տաս մուսուլմանից որ երկուսն է պոտենցիալ ահաբեկիչ: Պարզելու տարբերակ չկա, ուրեմն այդ տաս մուսուլմանն էլ, վերջնարդյունքում՝ ամերիկյան ¥եւ դա օրինակ է այլ երկրների համար եւս¤ ողջ մուսուլմանությունը կասկածի տակ է: Հենց այս տրամադրությունների տարածումն էր փորձում կանխել Սպիտակ տունը՝ սկզբում ձգտելով այդ սպանդն ահաբեկչություն չորակել:

Օբաման էլ, իր քաղաքացիներին ուղղված արտակարգ համարվող ուղերձում, կարծես թե վտանգի ծայրահեղ աստիճանը զգալով, կանխարգելող ինչ-որ մտքեր է հնչեցնում, թե չի կարելի տեղի ունեցածն ընկալել որպես «Ամերիկայի ու իսլամի դեմ պատերազմներ» ու «իրար դեմ լարվել», որ դա հենց «ԻՊ-ի նման խմբավորումների ցանկությունն է», իսկ ԻՊ-ն ամենեւին էլ «իսլամի անունից չի խոսում: Դրանք ավազակներ ու մարդասպաններ են, մահվան կուլտի հետեւորդները»: Բայց հենց ԱՄՆ-ում այս կարգի քարոզչությունն արդենիսկ սկսել են անհեթեթ համարել այս տրամաբանությամբ. ինչ կապ ունի, թե ԻՊ-ն ինչ է քարոզում, եթե հիշատակված տաս մուսուլմաններից երկուսը պատրաստ են հանուն այդ քարոզների՝ նույնիսկ սեփական կյանքի գնով սպանդ կազմակերպել: Եվ երկրորդը՝ ուրեմն ԻՊ-ն արդեն նման խնդիր իր առաջ դրել է: Իսկ սա հուշում է ԱՄՆ-ում, այն էլ՝ նախագահական ընտրությունների շեմին տրամադրությունների կտրուկ փոփոխության մասին: Այսինքն՝ մինչ այդ ԱՄՆ-ի շատ ու շատ շարքային քաղաքացիներ, մարդկայնորեն ԻՊ-ին դատապարտելով, հոգու խորքում այն մտքին էին, որ այդ կառույցը կա՛մ ԱՄՆ-ի կողմից կառավարելի է, կա՛մ էլ, եթե վերահսկողությունից դուրս գա, օվկիանոսը Միացյալ նահանգների բնակչությանը կպաշտպանի: Բայց հիմա տեսնում են, որ ամերիկյան ցանկացած բնակավայր էլ կարող է Փարիզի վիճակում հայտնվել:
Իհարկե՝ ամերիկյան այս ահաբեկչության հետ կապված կա նաեւ մեկ այլ վարկած, որը միգուցեեւ «դավադրությունների տեսության» շրջանակներում է: Այն է, որ այս հարձակումից առաջին հերթին Օբաման է օգուտ քաղում, քանի որ արդյունքում՝ սա նրա համար հնարավորություն է Սիրիայում իր ռազմական գործողությունները շահելու` «դաբրո» պոկելու միջոց է: Համենայնդեպս՝ իր ուղերձում հենց այդ վերջնական գաղափարն է. «Եթե Կոնգրեսը, ինչպես ես, կարծում է, որ մենք գտնվում ենք ԻՊ-ի դեմ պատերազմի վիճակում, ապա նա պետք է քվեարկի ահաբեկիչների դեմ գործողությունը շարունակելու օգտին...»: Իսկ Կոնգրեսն էլ կարո՞ղ է չքվեարկել, եթե միաժամանակ շրջանառվում են տարաբնույթ հարցադրումների արդյունքներ, ըստ որոնց՝ ամերիկյան քաղաքացիների կեսից ավել Սան Բեռնարդինոյի հարձակումից հետո Սիրիայում նույնիսկ ցամաքային պատերազմին են կողմ: Բայց անգամ այդ վարկածի դեպքում ամեն քայլափոխի ահաբեկչությունից վախենալու սինդրոմը, որը Ֆրանսիայում գնալով միայն խորանում է, սկսել է նաեւ ԱՄՆ-ում ակտիվ հակաիսլամական ռեակցիա առաջ բերել: Իսկ թե դա ուր կարող է տանել, նախօրեին եւս մեկ անգամ ապացուցվեց նույն Ֆրանսիայի օրինակով:

ԿՐՈՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ

Այսպես՝ այս կիրակի օրը Ֆրանսիայում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման ընտրությունների առաջին փուլում ¥իսկ այս ընտրությունները ոչ միայն որոշիչ են համարվում Ֆրանսիայի նախագահական ընտրությունների համար, այլեւ, թե ինչ տրամադրություններ կա Եվրոպայում¤ ռեկորդային ցուցանիշներ արձանագրեց ոչ անհայտ Մարի Լե Պենի գլխավորած ծայրահեղ աջակողմյան «Ազգային ճակատը»: Մասնավորապես Փարիզում «Ազգային ճակատը» 13 շրջաններից 6-ում առաջատարն է: Նրան հետեւում է իր հերթին ֆրանսիական գործող քաղաքականությունը քննադատող եւ դեռ իր նախորդ պաշտոնավարման շրջանից սկսած՝ Ռուսաստանի հետ անհամեմատ ավելի նորմալ հարաբերություններ ունեցող Սարկոզիի կուսակցությունը, իսկ գործող նախագահի սոցիալիստները հազիվ երրորդ հորիզոնականում են: Սա փաստ է, որ ազգայնականությունը Ֆրանսիայում, ասենք՝ նաեւ գրեթե ողջ «ավանդական» Եվրոպայում բուռն ծաղկման փուլում է: Ընդ որում, եթե ազգայնական ուժերի համեմատաբար մեղմ հատվածը եթե դեռ միայն արտահայտվում է Եվրոպայի սահմանները փակելու եւ բացառապես սեփական շահերից ելնելով ԱՄՆի ու Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցելու օգտին, ապա կան նաեւ ծայրահեղական հատվածը, որը հատկապես փարիզյան ահաբեկչությունից հետո մինչեւիսկ եվրոպայաբնակ մուսուլմանությանը հեռացնելու հարթությունում է գործում: Առավել եւս, որ մինչեւիսկ եվրախորհրդարանական զեկույցների եւ Եվրապոլի հաղորդագրությունների տեսքով ¥լրատվամիջոցների նման հրապարակումներն էլ մի կողմ թողնենք¤ շրջանառության մեջ են դրվում պաշտոնական պնդումներ, թե՝ ԻՊ-ն Եվրոպայում քիմիական, բակտերիոլոգիական, ռադիոլոգիական կամ՝ միջուկային ահաբեկչության ծրագրեր ունի եւ նույնիսկ համապատասխան նյութեր են տեղ հասցրել: Միեւնույն ժամանակ նաեւ, որ՝ «Եվրոպայում բնակվում են ահաբեկիչներին համակրող մեծ քանակությամբ մարդիկ: Դա մեծացնում է այդ կարգի ահաբեկչությունների հավանականությունը ԵՄ-ում»: Ինչքանո՞վ է ռեալ եվրախորհրդարանական զեկույցի մակարդակ ունեցող այս մտավախությունը՝ դա, թերեւս, արդեն էական էլ չէ: Փաստն այն է, որ նման քարոզչություն էլ ավելի ազատ զարգացման հարթություն է բացում արդեն ոչ թե ազգայնականության, այլ՝ ազգայնամոլության համար: Իսկ նման իրավիճակն անցյալ դարում մեկ անգամ արդեն հանգեցրել է ֆաշիստական ռեժիմի ձեւավորմանը: Այն էական առանձնահատկությամբ, որ հակաիսլամական հիստերիայի հիմքի վրա նույն մեխանիզմներն այս անգամ սկսում են ակտիվորեն տեսանելի դառնալ նաեւ ԱՄՆ-ում:
Ընդ որում նկատենք՝ բավական է նշված զեկույցի համաձայն՝ ասենք քիմիական թեկուզեւ մեկ հարձակում լինի, որ սարսափահար Եվրոպան միանգամից փրկությունը փորձի փնտրել նույնիսկ ոչ թե ազգայնական, այլ՝ ազգայնամոլական գաղափարախոսության մեջ: Մինչդեռ նման հարձակում, եթե հավատանք հիշատակված հեղինակավոր աղբյուրներին, կարող է տեղի ունենալ ցանկացած պահի: Իսկ թե դա ինչ ակնթարթային հակաիսլամիստական պայթյուն է խոստանում, եւ ինչ հակառակ ռեակցիա, դժվար չէ պատկերացնել:
Այս ամենին պետք է գումարել նաեւ այն, որ, օրինակ, թուրքերը ռուսական ՍՈւ-24-ի պատմությունը դեռ չմարսած, զորքեր են մտցնում Իրաք, ԱՄՆ-ը «պատահաբար» սիրիական բանակին է ռմբակոծում: Ավելացնենք նաեւ այն փաստը, որ չնայած գրեթե ողջ աշխարհը խոսում է ԻՊ-ի դեմ պատերազմից, իսկ այս կառույցը նույն պահին շատ հանգիստ ամբողջական տարածաշրջաններ է գրավել նաեւ Աֆղանստանում` ¥որտեղ, ի դեպ, ԱՄՆ-ը դեռ շարունակում է վարել արդեն նույնիսկ դժվար է է հիշել, թե երբվանից սկսած հակաահաբեկչական պատերազմ ասվածը¤, նաեւ թիրախի տակ առնելով Կենտրոնական Ասիան: Մի խոսքով, որ հանդարտվելու փոխարեն այս տարածաշրջանում պատերազմը միայն սրվում է, կստանանք, որ առհասարակ աշխարհում է մթնոլորտը բառացիորեն աչքի առաջ սեւանում:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ