Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

«ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒՆ ԵԿԱՎ, ԷԼԻ ԱՄԲԱԽ-ԶԱՄԲԱԽ, ԱՓՌ-ՑՓՌ ԽՈՍԵՑ»

 

Սահմանային լարվածությունը վերջին օրերին աճել է, ինչի հետեւանքով հայկական կողմը 3 վիրավոր ունի: Այս մասին նախօրեին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` նշելով, որ վիրավորներից մեկի վիճակը ծանր է, մյուսներինը` բավարար: Ըստ նախարարի. «Կրակոցներ են հնչում ոչ միայն հրաձգային զենքից, այլեւ ականանետից` ընդհուպ մինչեւ 120 միլիմետրանոց»:

 

 

«ՈԳԵՎՈՐՎԱՆ, ՀԵՏՈ ԿԵՐԱՆ ՄՌՈՒԹՆԵՐԻՆ ՈՒ ԷԼԻ ՀԱՆԳՍՏԱՑԱՆ»

Ինչո՞վ է պայմանավորված թշնամու այս հերթական ակտիվացումը: Մի կողմից ակնհայտ է, որ ռուս-թուրքական հայտնի հակամարտության այս օրերին թուրքական մի շարք մեծ ու փոքր պաշտոնյաներ եղան Բաքվում, իսկ վարչապետ Դավութօղլուն մի գլուխ սեր է խոստովանում Ալիեւին` չմոռանալով անընդհատ կրկնել, որ Թուրքիան ձեռքից եկածն անելու է ԼՂՀ-ն իր եղած-չեղածով Ադրբեջանին վերադարձնելու համար: Իսկ դա ակնհայտորեն Ալիեւի ռազմատենչությունը մինչեւ վերջ սրելու բացահայտ փորձ է, Բաքվի համար էլ սահմանային ոգեւորության առիթ: Դրանից զատ` Հայաստանում հանրաքվե էր եւ Ալիեւը հաստատ չէր հրաժարվի նման իրավիճակներում սահմանային իրավիճակը թեժացնելու իր սովորույթից: Եվ, վերջապես, կա նաեւ «ավանդական» առիթը. ամեն անգամ, երբ բանակցային գործընթացի ուղղությամբ թեկուզեւ նախարարների մակարդակով հանդիպում է սպասվում, Բաքուն թեժացնում է իրավիճակը: Եվ ահա ԱԺ պատգամավոր, գեներալ ՍԵՅՐԱՆ ՍԱՐՈՅԱՆԸ սահմանային այս հերթական լարվածության մասին նման կարծիք հայտնեց.
- Էս օրերի սահմանային լարվածությունը կապված է միմիայն թուրքերի հետ. թուրքերը իրենց ճիշտ չեն պահում: Դավութօղլուն եկավ, էլի անբաղ-զանբաղ, ափռ-ցփռ խոսեց, կրկին փորձեց քծնել Ադրբեջանին: Բաքվին էլ, էլ չգիտե՞նք, ըտենց մի բան է պետք` իրանց քծնվող մեկին գտնեն: Գելի վրա գառի մորթի են հագցրել, ո՞նց թուրքը կարա իր դեմքը ցույց չտա` ինչքան էլ գառի մորթի հագը գցած լինի: Ընդամենը դրանով էր պայմանավորված էս վերջին լարվածությունը, բայց մեկ է` մենք վախենալու բան չունենք: Հայոց բանակը միշտ էլ կրկնակի անգամ ավելի ուժեղ հակահարված է հասցնում թշնամու բանակին: Ախր թշնամին էլ լավ գիտի, որ մենք արժանի հակահարված հասցնում ենք, բայց մեկ է` էլի տեղը չի սթրվում: Անընդհատ ոգեւորվում են, բայց ինչպես միշտ` էս անգամ էլ ոգեւորվեցին, հետո կերան մռութներին ու էլի հանգստացան: Դե որ իրենց ձեռք է տալիս անընդհատ, ոնց որ ասում են, մռութներին ուտել, թող անեն` ինչ է եղել:
– Հնարավոր համարո՞ւմ եք, որ ռուս-թուրքական լարվածությունը տեղափոխվի ԼՂՀ:
– Չի բացառվում, որովհետեւ մենք այս տարածաշրջանում ենք ապրում, դաշնակից ենք Ռուսաստանի Դաշնությանը, եւ ինչ խոսք` կարա եւ ամեն ինչ փոխվի: Դրա համար եմ ասում, որ մենք միասնական պետք է լինենք, մենք էսօր ավելի լուրջ խնդիրներ ունենք` քան հրապարակում անտեղի հավաքվելը:

«ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԼԻՆԵՆ, ԿՏԵՍՆԵՆՔ` ՈՎ Է ՄՆՈՒՄ, ՈՎ` ԳՆՈՒՄ»

–Խոսենք «հրապարակում հավաքվելու» մասին. հանրաքվեն վերջացավ, բայց դեռ Ազատության հրապարակում բողոքավորները շարունակում են նստացույցը: Ի՞նչ կասեք այդ մասին:
– Նախ` շնորհավորում եմ մեզ բոլորիս, որովհետեւ դեկտեմբերի 6-ը պատմական օր էր մեզ բոլորիս համար: Միջադեպ ոչ մի տեղ չեղավ, ժողովուրդն արտահայտվեց` ինչպես հասկացավ, ես արդյունքներից գոհ եմ: Հիմա ինչ ասես, որ չեն ասում, էն աստիճան, թե Մուկուչյանը թվերը նկարել է: Լավ, այ ժողովուրդ, ասելուց էլ նորմալ բան մոգոնեք` Մուկուչյանը հո Այվազովսկին չէ՞ր: Ինչ թիվ տալիս են էդ տղուն, նա հայտարարում է, հո, չի՞ հորինում: Անձամբ  մեր տարածքում` Էջմիածնում, հաստատ կարող եմ ասել ¥որովհետեւ գիտեմ¤, որ շատ արդար է անցել, ոչ մի բողոք, կամ ինչ-որ մեկին վախեցնել` ըտենց բաներ չի եղել: Հիմա կրված մարդիկ ինչ ասես` կասեն: Բայց որ կրեին, կասեին` սենց արդար ընտրություն չի եղել, ու պետք է մեկի վրա շառը գցե՞ն, թե` չէ: Պետք է համակերպվենք, որ մեկը հաղթում է, մեկը` պարտվում:
Ինչ մնում է շարունակվող ցույցերին, էդ էլ հաստատ հեսա կվերջանա: Կակռազ ցրտերը ընգել են, էս է` մի քիչ էլ ցուրտ եղավ, կգնան, հո բոլորով թոքաբորբ չե՞ն ընկնի: Հասկացանք, որ Ժիրոն կռված մարդ է, բայց ինքը գոնե գիտի՞, թե ինչ է ուզում. ինքն էլ չգիտի ախր: Ինքը նախագահական է ուզում, ես` խորհրդարանական, ինքն էլ է կռված, ես էլ, ինքն իր ուզածն է ու ուզում, ես էլ` իմը. հիմա ի՞նչ անենք:
– Ի՞նչ փոփոխություններ է ակնկալվում նոր Սահմանադրությունից:
– Կգա ժամանակը, կիմանաք: Ազգային ժողովի ընտրություններ կլինեն, կտեսնենք` ով է մնում, ով գնում...
– Ընդդիմադիրները ասում են, որ հնարավոր է ՀՀԿ-ն չհաղթի առաջիկա ԱԺ ընտրություններին:
– Չկրեց` չկրեց, այ ցավդ տանեմ, մարդիկ կգնան իրենց տները, իրենց համար ուրիշ գործեր կմոգոնեն, կապրեն: ՀՀԿ-ում սաղ էլ խելոք մարդիկ են, անգործ հաստատ չեն մնա: Թող ընդդիմությունն իր մասին մտածի:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ