Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

«ԱՆԿԱԽ ՏԱՐԻՆԵՐԻՑ, ԱՅԴ ՎԻՇՏՆ ԱՆՀՆԱՐ Է ՄՈՌԱՆԱԼ»

 

1988 թվականի դեկտեմբերի 7-ին հզոր ստորերկրյա ցնցումները կես րոպեի ընթացքում ավերեցին հանրապետության հյուսիսային մասը: Երկրաշարժի էպիկենտրոնում` Սպիտակում, ստորերկրյա ցնցումների ուժգնությունը կազմել էր 10 բալ: Պաշտոնական տվյալներով` զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը դարձել 1 հաշմանդամ, 530 հազար բնակիչ անօթեւան էր մնացել: Երկրաշարժը ոչնչացրեց Հայաստանի` մեծությամբ երկրորդ քաղաքի` Լենինականի (ներկայիս Գյումրի) բնակարանային եւ արտադրական ֆոնդի 80 տոկոսը: Քաղաքի շուրջ 250 հազար բնակիչներից այսօր մնացել է 100 հազարից մի փոքր ավելին: Եվ այսօր, ավերիչ երկրաշարժից 27 տարի անց, ինչպես մեզ հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆԸ` գյումրեցիների հոգեբանության, հիշողության մեջ դեռ թարմ են 1988-ի դեպքերը.

-Տարիներ են անցել, բայց Գյումրիում չկա թեկուզ մեկ ընտանիք, որն այսօր էլ չսգա ու չհիշի այս օրը, ու դա, բնականաբար, ազդում է մարդկանց վրա: 27 տարիներն անցել են, բայց մարդկանց մոտ այսօր էդ հիշողությունը շատ թարմ է: Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է բոլոր միջոցները ձեռնարկել, որպեսզի մարդկանց մինիմալ պահանջները բավարարվեն, իսկ մնացածը, կարծում եմ, ժամանակի խնդիր է. ժամանակ պետք է անցնի, որ այդ տեսարանները քիչ թե շատ մոռացվեն մարդկանց հիշողություններից:
Աժ գյումրեցի ՀՀԿ-ական պատգամավոր ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆՆ էլ հետադարձ հայացք նետելով 27 տարիներին` նկատեց.
- Բնական է, որ երկրաշարժը վերապրածների մոտ դառը ու անդառնալի հիշողությունները դեռ թարմ են, բայց քաղաքում տեղի ունեցող փոփոխությունները, իհարկե, որոշակիորեն ազդում են մարդկանց տրամադրությունների վրա: 1988 թվականի հետքը կմնա մարդկանց մոտ, բայց մենք պետք է աշխատենք, որ գոնե այն սերնդի մեջ, որը դա չի տեսել, այդ երկրաշարժը քիչ տպավորվի: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ այն խնդիրները, որոնք մնացել են երկրաշարժից հետո` կարողանանք ի վերջո վերացնել: Բացի բնակարաններով ապահովելուց, ամենակարեւոր խնդիրներից մեկն այն է, որ քաղաքի տեսքն է կամաց-կամաց փոխվում: Իսկ դա կնպաստի, որ գոնե տեսանելիորեն մենք երկրաշարժի խնդիրները վերացված կտեսնենք:
ԱԺ սպիտակցի պատգամավոր ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆՆ էլ, անդրադառնալով Սպիտակի երկրաշարժին` մասնավորապես ասաց.
- Ես` որպես սպիտակցի, Սպիտակում ծնված մարդ, պետք է ասեմ` անկախ տարիներից, այդ վիշտը, դժբախտությունը, անհնար է մոռանալ: Բայց մենք ամեն դեպքում պետք է կարողանանք մեր մեջ ուժ գտնել, եւ ինչպես որ արեցինք 1988 թվականին, պետք է շարունակել ապրել ու գնալ առաջ: Պետք է նաեւ կարողանանք կամք գտնել, որպեսզի թե՛ Գյումրին, թե՛ Սպիտակը շատ արագ` ոչ միայն բնակարանաշինության առումով, այլ նաեւ՝ վերաբերմունքի առումով կարողանան դուրս գալ այդ վիճակից: Իսկ այս առումով երկու համայնքներում էլ անելիքները շատ են: Որպես սպիտակցի` պետք է ասեմ, որ խնդիրները բազմաթիվ են, ես ինքս էլ պետք հետեւողական լինեմ, որպեսզի Սպիտակին հատկացված գումարները բոլորը ծախսվեն իրենց նպատակին եւ հասնեն հասցեատիրոջը: Կարծում եմ` նաեւ ժամանակն է, որպեսզի մենք կարողանանք ունենալ այդ գործողությունների նաեւ համակարգային ծրագիրը, որը շատ կարեւոր է, որպեսզի կարողանաս կազմակերպել եւ պլանավորել աշխատանքները եւ համակարգված ձեւով տանես առաջ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ