Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

«ՀԱՏԿԱՊԵՍ ՄԵԾ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ԴԱՐՁՎԻ ԲԱԶՄԱԶԱՎԱԿՈՒԹՅԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆԸ»

 

Հանրաքվեն ավարտված է, եւ, բնականաբար, նախատեսված ժամանակացույցով պետք է սկսենք ապրել նոր Սահմանադրությամբ: Ուստիեւ՝ աստիճանաբար սկսում է առաջին պլան գալ հարցը, թե տարբեր ուղղություններով ի՞նչ փոփոխություններ պետք է սպասել: Առաջնայիններից մեկն էլ սոցիալական ոլորտն է, եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար ԱՐՏԵՄ ԱՍԱՏՐՅԱՆԻՑ փորձեցինք պարզել, թե ինչ փոփոխություններ են սպասվում:

-Կարեւոր է, որ նոր Սահմանադրության մեջ ամրագրված է նաեւ բազմազավակության հետ կապված դրույթը, ինչը նշանակում է, որ պետության հոգածության առարկա (իհարկե՝ մինչեւ այդ էլ եղել են) պիտի դառնան ընտանիքները, երեխաները, բայց հատկապես մեծ ուշադրություն պետք է դարձվի բազմազավակության խրախուսմանը: Նաեւ այն առումով, որ ընդհանրապես ժողովրդագրական իրավիճակի հետ կապված` ոչ միայն Հայաստանում, այլ առհասարակ աշխարհում կան խնդիրներ: Բայց մեզ, բնականաբար մտահոգում են մեր խնդիրները, եւ այս ուղղությամբ շատ ավելի լայնամասշտաբ աշխատանքներ պետք իրականացնենք:
- Սահմանադրությունը հին է, թե՝ նոր, սակայն հետեւյալ հարցում դա բան չի փոխում: Խոսքը հանրության շրջանում անընդհատ շրջանառվող դժգոհությունների մասին է, թե՝ սոցաշխատողներն իրենց ծառայությունները մատուցելու համար նվերներ կամ շնորհակալության այլ միջոցներ են պահանջում:
- Թող քաղաքացիները հստակ փաստեր ներկայացնեն, եւ կտեսնեն հետեւանքները: Քաղաքացիները պետք վստահ լինեն, որ օրենքով սահմանված իրենց իրավունքը միանշանակ լիարժեք իրականացվելու է, եւ որեւէ մեկին, ինչ մասշտաբի պաշտոնյա ուզում է լինի, չի կարելի շնորհակալություն հայտնել իրենց իրավունքներն իրացնելու համար: Բոլոր պետական աշխատողները, ծառայողները, մասնավորապես՝ սոցիալական ոլորտի, պարտավոր են իրականացնել իրենց գործառույթները, եւ եթե որեւէ դեպք կամ փաստ կապացուցի հակառակը, ես խնդրում եմ ներկայացնեն, որպեսզի մենք կարողանանք շատ արագ եւ կոնկրետ արձագանքել: Իսկ մեր քաղաքացիների իրավունքները գնալով ավելի երաշխավորված են դառնում, որովհետեւ էլեկտրոնային տեղեկատվական համակարգերի ներդրման ուղղությամբ աշխատանքները, որ մենք իրականացնում ենք, նպաստում են, որ մարդկանց իրավունքների իրացման ժամանակ նվազեցնեն կամ գրեթե բացառեն շփումը սոցիալական աշխատողի եւ քաղաքացու միջեւ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ