Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

ՄՈՎՍԻՍՅԱՆՆ ԱՌԱՋՎԱՆԸ ՉԷ...

 

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանի կարիերայում կաեւոր փուլի մեկնարկ կտրվի ձմեռային այս տրանսֆերային պատուհանի ընթացքում: Հայ ֆուտբոլիստը թեեւ ստացած հերթական վնասվածքից ապաքինվել եւ վերադարձել է խաղադաշտ, սակայն ցուցադրած խաղը քիչ հավանական է դարձնում նրա մրցունակությունը տրանսֆերային գոտում:

Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրի «Կռիլյա Սովետովի» դեմ հանդիպմանը Մովսիսյանը խաղադաշտ դուրս եկավ 60-րդ րոպեին՝ փոխարինելով Զե Լուիշին: Ըստ «Սպարտակի» նախկին գլխավոր տնօրեն Սերգեյ Շավլոյի՝ Մովսիսյանն այդ խաղում սարսափելի տպավորություն թողեց. «Կորցրել է բոլոր որակները. չկա արագություն, հարված, փոխանցում: Յուրան ահավոր տպավորություն թողեց: Այդ հանդիպմանը նստած էի երկրպագուներից ոչ հեռու եւ լսում էի նրանց դժգոհ հարցը Ալենիչեւին, թե ինչու է խաղադաշտ դուրս բերում Յուրային: Ցավալի է, որ Պրոմեսից երկու անգամ ավելի շատ աշխատավարձ ստացող ֆուտբոլիստը այդպիսի ֆուտբոլ է ցուցադրում»,- Շավլոյի խոսքը մեջբերում է bobsoccer-ը:
Այսպիսով՝ մոսկովյան թիմի երկրպագուները Մովսիսյանին մտովի արդեն ճանապարհել են այլ թիմ: Համենայնդեպս, չի կարելի չհամաձայնել Շավլոյի խոսքերի հետ, որ Մովսիսյանի խաղը, մեղմ ասած, չի տպավորում: Այլ հարց է, թե իր ներկայիս խաղով «Սպարտակից» հեռանալով՝ Մովսիսյանն ի՞նչ կարող է ակնկալել: Դեռ շրջանառվում են տեղեկություններ, որ ամերիկյան ՄԼՍ-ի «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբը շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել նրա նկատմամբ: Համենայնդեպս՝ այդ ակումբի գլխավոր մենեջեր Քրեյգ Բեյբլը հայտարարել է. «Յուրայի տեղափոխության հարցով ունեցել ենք որոշակի բանակցություններ: Հույս ունենք, որ կհասնենք համաձայնության: Սակայն վերջնական հետեւությունների համար դեռ վաղ է, պետք է շատ ուշադիր լինենք»: Եթե հաշվի առնենք, որ Մովսիսյանն այս ակումբի կազմում արդեն հանդես եկել է, տարբերակն այդքան էլ վատը չէ: Թեեւ 2007-2009 թվականներին Մովսիսյանն ուրիշ որակներ կրող ֆուտբոլիստ էր եւ հիմա գուցե այդքան էլ չինտեգրվի թիմի խաղի մեջ: Հատկապես, որ վնասվածքներից պրծում չունեցող հայ ֆուտբոլիստը հեռու է իր անգամ միջին մարզավիճակից, դե, գերազանցի մասին խոսք անգամ չկա: Ուստի ուշադիր լինելով հանդերձ՝ գուցե ակումբը իր ճանաչած Մովսիսյանին խաղադաշտում չտեսնի:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ