Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

«ԴԵՂԱՅԻՆ ՄԱՖԻՈԶՆԵՐԻ ՏԵՂԸ ԿԱԼԱՆԱՎԱՅՐՈՒՄ Է»

 

Երեկ խորհրդարանում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի ներկայացմամբ քննարկվեց Մոսկվայում ստորագրված «Բժշկական նշանակության արտադրանքի կեղծման եւ հանրային առողջության համար վտանգ ներկայացնող նմանատիպ հանցագործությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան: Ըստ հիմնական զեկուցողի` կոնվենցիային միանալու նպատակն է կանխել հանրային առողջությանը սպառնացող վտանգները եւ պայքարել դրանց դեմ` սահմանելով քրեական պատասխանատվություն` մի շարք գործողությունների նկատմամբ, ինչպիսիք են` կեղծ բժշկական արտադրանքի արտադրությունը, տարածումը, մատակարարումը, բժշկական արտադրանքներին վերաբերող փաստաթղթերի կեղծումը եւ այլն:Բարձրացված հարցը դարձավ պատգավորների թեժ քննարկման առարկա: Մասնավորապես ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ նշեց հետեւյալը.

«Բոլորս էլ գիտենք դեղ ներկրող մաֆիոզներին, դեղ կեղծողներին, մանկական կերերը կեղծողներին... Ո՞վ է բռնելու մանկական դեղ կեղծողի ու հանցագործի ձեռքը: Կան դեղատներ, որոնց կողքով, որպես ժանտախտի, մեր քաղաքացիները աշխատում են չմտնել, շրջանցել, որովհետեւ գիտեն, որ այդտեղ ապահովագրված չեն ոչ միայն կեղծ, այլ նաեւ վնասակար դեղորայքից: Այստեղ ազգային ծրագիր է պետք` պայքարելու այս աղետի դեմ: Մենք պետք է կարողանանք այս պետական դավաճանության դեմն առնենք»:
Թե որ կազմակերպությունների ու որ ներկրողների մասին էր ակնարկում տիկին Ն. Զոհրաբյանը, «Իրավունքը» հետաքրքրվեց նրանից. «Կարող եք դիմել Առողջապահության նախարարություն եւ ստանալ այն մոնոպոլիստների անունները, ովքեր Հայաստան են ներկրում դեղեր, մանկական կեղծված սնունդ, մասնավորապես` «Հիպ»: Ավելին` ներկրում են դեղեր, որոնք որեւէ ազդող կոմպոնենտ չունեն, եթե չասենք, որ ուղղակիորեն հակառակ ազդեցությունն են թողնում: Դրա համար էլ ամբիոնից հարց հնչեցրի` եթե այս կոնվենցիան վավերացնենք, արդյոք այն հնարավորություն է տալու այդ մարդկանց նստեցնել, որովհետեւ դեղային մաֆիոզների տեղը կալանավայրում է: Իսկ նրանց բոլորի անուններն էլ մենք շատ լավ գիտենք»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ