Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

«ԹՇՆԱՄՈՒ ԱՅՍ ՔԱՅԼԸ ԲՈՒՄԵՐԱՆԳԻ ԷՖԵԿՏՈՎ ՀԱՐՎԱԾԵԼՈՒ Է ՀԵՆՑ ԻՐԵՆ»

 

Հակառակորդը շարունակում է առաջնային գծի ողջ երկայնքով ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, կիրառելով նաեւ TR-107 տիպի զենիթահրթիռային կայանք: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրին ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունից` նկատելով. «Դեկտեմբերի 9-ին եւ լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 2700 կրակոց»:


Թե  ինչով է պայմանավորված թշնամու ակտիվացումը սահմանին, եւ ի՞նչ վտանգներով է այն հղի, փորձեցինք պարզել նախ ՀՀ ՊՆ նախարարի խորհրդական, հայտնի ռազմական փորձագետ ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԻՑ:
- Ադրբեջանական կողմը խախտել է հակամարտության գոտում 1994-ից ի վեր հաստատված եւս մեկ տաբու, չգրված կանոն: Նման քայլով ալիեւյան իշխանությունը հավանաբար ցանկանում է «հեռու գնալու» վճռականության տպավորություն թողնել. բայց ո՞ւմ մոտ: Հայոց երկու պետությունների ռազմական գերատեսչությունները ղեկավարում են պատերազմ հաղթած պրոֆեսիոնալներ, ովքեր հստակ պատկերացնում են, թե ինչպես պետք է կոտրել այդ վճռականությունը: Համոզված եմ, որ թշնամու այս քայլը բումերանգի էֆեկտով հարվածելու է հենց իրեն. Պաշտպանության բանակի անձնակազմը հմուտ է` ցավոտ պատժիչ հարվածներ հասցնելու գործում, եւ բացի կորուստներից, այդ քայլն ադրբեջանական կողմին ոչինչ չի տա:

«ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ ՏԱՆԿԻՑ ԿՐԱԿԵԼՈՒ ՀՐԱՄԱՆԸ ՍՏԱՑՎԵԼ Է ԱՄԵՆԱՎԵՐԻՆ ՕՂԱԿՆԵՐԻՑ»

ԼՂՀ ԱԺ Պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ ԼԵՌՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ կարծիքով էլ` Ալիեւի համար սահմանին լարվածություն ստեղծելը կարող է պայմանավորված լինել մի շարք գործոններով: Բայց առավել վտանգավոր է, որ.
- Թշնամու վերջին օրերի ագրեսիվ պահվածքը սահմանին, տարբեր տեսակի զինտեխնիկա օգտագործելը խոսում է այն մասին, որ դեպքերը դեպի ավելի վտանգավոր զարգացումներ են տանում: Ճիշտ է, Ադրբեջանը միշտ էլ դիմել է սադրանքների, դիվերսիոն անհաջող փորձերի, միշտ էլ երկու նախագահների հանդիպման նախօրեին նման ստոր քայլերի դիմում էր, բայց էս անգամ Ալիեւը արդեն շատ է սրում իրավիճակը: Նրա համար սահմանին լարվածություն ստեղծելը կարող է պայմանավորված լինել մի շարք գործոններով: Այդ թվում, եւ առաջին հերթին, Ադրբեջանի ներքաղաքական քաոսային իրավիճակով: Ավելին՝ վերջին շրջանում այնտեղ ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական իրավիճակն է վատացել. նավթի գների անկման հետեւանքով Ադրբեջանը արդեն հասկանում է ու գիտակցում, որ կանգնելու է փաստի առաջ: Ալիեւը, ով գրեթե միշտ հպարտացել է իր ռազմական բյուջեի կարողություններով, այսօր այլեւս այդ հպարտությունը չունի. նրանց ռազմական բյուջեն բավականին կրճատվել է, աշխատանքից ազատվում են բարձրաստիճան զինվորականներ: Իսկ այս պարագայում նրան այլ բան չի մնում, քան հանրության ուշադրությունը սեւեռել այլ դեպքերի վրա: Մասնավորապես` արտաքին ճակատում լարվածությունը կրկնապատկելով: Վերջին տարբերակը թեւրեւս ամենաիրատեսականն է, որովհետեւ իր երկրի խնդիրները կոծկելու համար սահմանն անհանգիստ վիճակում պահելը Ալիեւի ոճով է եղել միշտ:
- Իսկ հնարավոր չե՞ք համարում, որ այս լարվածությունը կապված լինի ռուս-թուրքական վերջին սրացումների հետ:
- Չի բացառվում, որ անուղղակի կերպով սա կապված լինի նաեւ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ձեւավորված լարված իրավիճակի հետ: Բայց սա, նորից եմ կրկնում, քիչ հավանական տարբերակ է: Ամեն դեպքում՝ ես այս լարվածությունը կապում եմ իրենց երկրի ներսում ստեղծված ներքաղաքական ապակայունացված վիճակի հետ:
- Այս պարագայում լայնամասշտաբ պատերազմի վտանգ տեսնո՞ւմ եք:
- Այսպես ասեմ. պատերազմը դեռ չի վերջացել, ամեն ինչ էլ հնարավոր է: Հիմա ես չեմ կարող ստույգ ասել, թե Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը կամ Ադրբեջանի նախագահը ինչ են մոգոնում: Մենք միշտ  պետք է պատրաստ լինենք պատերազմական իրավիճակի, որովհետեւ սահմանին լարվածությունը օրեցօր, ժամ առ ժամ ավելի ու ավելի է սրվում: Բայց թշնամին բազում առիթներ ունեցել եւ մինչ օրս էլ տեսնում է, որ մենք ամեն պահի պատրաստ ենք պատերազմի դեմն առնելուն: Իսկ ինչ վերաբերում է առաջին անգամ տանկից կրակ բաց թողնելուն, հնարավոր է թշնամին զգացել է, որ մեր հակազդեցությունը բավականին լուրջ է, եւ չի բացառվում, որ տանկից կրակ բաց թողնելու հրամանը ստացվել է ամենավերին օղակներից: Ամեն դեպքում՝ իրենք իրենց ցանկացած սադրանքի, դիվերսիոն գործողություններին համարժեք պատասխանը ստանում են եւ շարունակելու են ստանալ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ