Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

ՀԵՂՈՒԿԻ ԱՆԲԱՎԱՐԱՐ ՔԱՆԱԿԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՂԻՆԵՐԸ ԼԱՎ ՉԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ

 

-  Հարգելի բժիշկ,  ի՞նչ է անհրաժեշտ իմունային համակարգի ամրապնդման համար:


Հարցին պատասխանել է ՀՀ ԱՆ Ֆիզիկական բժշկության եւ կուրորտաբանության ԳՀԻ սննդաբան, գաստրոէնտերոլոգ ՎԱՐԴԱՆՈՒՇ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ.


 

 

-Եթե հնարավորինս մատչելի բացատրեմ, իմունային համակարգը մարդու ողջ օրգանիզմի համակցված աշխատանքն է, որը պայքարում է վիրուսների, օտարածին մանրէների դեմ` փորձելով չթողնել, որ դրանք ներթափանցեն օրգանիզմ: Իսկ եթե այդ «թշնամիներն» արդեն ինչ-որ ճանապարհով գրավել են օրգանիզմ-ամրոցը, իմունային համակարգի «հեծելազորը» ճիգ չի խնայում թշնամուն վնասազերծելու համար:
Եթե իմունային համակարգը թույլ է, «զավթիչների ավերածություններն» ու պատճառած վնասները կարող են անդառնալի լինել: Ուրեմն, պետք է մեր ամրոցի պաշտպաններին միշտ ոգեւորել եւ զգոն պահել` մեր «ամրոցի» անխռով կյանքը գիշեր-ցերեկ ապահովելու համար:
Ի՞նչ է անհրաժեշտ իմունային համակարգի ամրապնդման համար:
1. Վիտամիններ եւ հանքային աղեր
Վիտամինները մեր իմունային համակարգի հիմնաքարերն են, դրանցից մեկի պակասը (ինչպես նաեւ ավելցուկը) մեր «ամրոցի» պատերը դարձնում է երերուն: Անհրաժեշտ է օգտագործել վիտամիններով եւ հանքային նյութերով հարուստ սնունդ: Քանի որ այժմ նույնիսկ մրգերի եւ բանջարեղենի անաղարտությունն է կասկածի տակ (հնարավոր է, որ դրանք աճեցված են քիմիկատներով, այս դեպքում վիտամինների եւ հանքանյութերի մասին խոսելն էլ ավելորդ է), խորհուրդ կտամ ժամանակ առ ժամանակ (ձմռանն ընդառաջ եւ գարնան վերջում) ընդունել վիտամինային կոմպլեքսներ:
2. Ֆիզիկական ակտիվություն եւ մաքուր օդ
Որքան էլ վախենաք վարակներից ու հիվանդություններից, մաքուր օդն ու սենյակի օդափոխումը անհրաժեշտ եւ պարտադիր պայմաններ են, ինչպես ֆիզիկական ակտիվությունն ու շարժունությունը:
3. Օմեգա – 3-ով հարուստ սնունդ
Օմեգա – 3-ը օգնում է իմունային համակարգի ամրացմանը, ապահովում է լավ տրամադրություն, զերծ է պահում ընկճախտի բերող մտքերից: Օմեգա-3-ի մեծ պաշար կարելի է գտնել յուղոտ ծովային ձկնեղենի մեջ, կտավատի ձեթի, ընկուզեղենի մեջ:
4. Բավարար քանակի հեղուկներ
Հեղուկը մարդու կյանքի առաջին իսկ օրվանից նրա անբաժան մասն է կազմում: Ջրազրկվելով` օրգանիզմը թուլանում եւ ուժասպառ է լինում, բնականաբար դառնում վարակների ու բացիլների համար ձեռնտու թիրախ: Ինչպես նաեւ հեղուկի միջոցով է, որ մեր աղիքներն աշխատում են եւ ազատում մեզ վնասակար նյութերից, շլակներից, իսկ հեղուկի անբավարար քանակի դեպքում աղիքները լավ չեն աշխատում, եւ այդ տոքսինները, որոնք պիտի դուրս գային, նորից ներծծվում են օրգանիզմ, թունավորելով եւ թուլացնելով այն:

 

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ