Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

«100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՏՎԵԼ ԵՆ ՈՒ ԴԵՌ ԿՏԱՆ ԻՐԵՆՑ ԴՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ»

 

Այս տարի լրացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Տարվա սկզբից ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Սփյուռքում մեկնարկեց կարեւոր տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Հայկական տարբեր թատերախմբեր, նվագախմբեր, երգչախմբեր ներկայացումներով ու համերգներով հանդես եկան աշխարհի տարբեր ծայրերում եւ ոգեկոչեցին 1915 թվականի Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը: Տարելիցը կարեւոր էր նաեւ նրանով, որ ապրիլի 24-ին մի շարք երկրների ղեկավարներ, դեսպաններ, հյուպատոսներ եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ժամանեցին Հայաստան եւ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ, իրենց հարգանքի տուրքը մատուցեցին զոհերի հիշատակին: Տեղի ունեցան նաեւ բազմաթիվ ցուցահանդեսներ, գրքերի թարգամանություններ, Մեծ եղեռնին զոհ գնացած հայ մտավորականների նամակների ցուցադրություն եւ հրատարակություն: Կարեւոր միջոցառումներից մեկն էլ Վաշինգտոնի Ազգային մայր տաճարում տեղի ունեցած էկումենիկ աղոթքն էր, որին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա-ն: Որքանո՞վ այդ միջոցառումները նպաստեցին Հայոց ցեղասպանության փաստի ավելի շատ տարածմանն ու դատապարտմանը. «Իրավունքի» հետ զրույցում հարցին անդրադարձան որոշ մտավորականներ:

 

 

«ՊԱՐՏՔՆ ԵՆՔ ՀԱՄԱՐԵԼ ԹԵԿՈՒԶ ՄԵԿ ՈՒՆԿՆԴՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԵՂԱԾ ՓԱՍՏԵՐԸ»

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն ՌՈՒԶԱՆՆԱ ՍԻՐՈՒՆՅԱՆ.
- Տարին լեցուն էր մշակութային միջոցառումներով: Այս առումով մեր եւ Ֆիլհարմոնիկ նվագախմբի գերնպատակն էր համերգներով ավելի շատ լսարան ապահովել Հայոց ցեղասպանության փաստը տարածելու եւ դատապարտելու համար: Կարծում եմ` մեզ հաջողվեց, որովհետեւ տարվա ընթացքում ունեցել ենք հինգ շրջագայություն, մոտավորապես 10 հազար ունկնդիր: Ուզում եմ հավաստիացնել, որ նրանց 1-2 տոկոսին հանած, բացառապես ունեցել ենք տեղացի ուկնդիր, որոնք տեղյակ են եղել, որ մեր բոլոր համերգները նվիրվում են Հայոց ցեղասպանության տարելիցին: Այս առիթով որոշ օտարերկրյա դեսպանատներ կազմակերպել են ցուցահանդեսներ, որտեղ լուսանկարների եւ փաստաթղթերի միջոցով ներկայացվել է Ցեղասպանության իրողությունը: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր տեղյակ չեն եղել, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին, այդ ցուցահանդեսի ու մեր համերգների միջոցով տեղեկացել են: Պարտք ենք համարել թեկուզ մեկ ունկնդրին ներկայացնել եղած փաստերը: Ամեն դեպքում այս ամենով պետք չէ բավարարվել, պետք է բոլորին իրազեկել Հայոց ցեղասպանության մասին:

 

 

 

 

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԱՎԵԼԻ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԷԻՆ

Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի ինստիտուտի տնօրեն ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆ.
- Միջոցառումների առումով` այն, ինչ արեցինք այս տարի` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Սփյուռքը 100 տարի է արդեն անում է, իսկ մենք` վերջին 4-5 տասնամյակում: Պարզապես, այս տարի բոլոր մշակութային միջոցառումներն ավելի համակարգված բնույթ կրեցին, նախորդ տարիներին նույնպես տարբեր վայրերում միջոցառումների շնորհիվ ոգեկոչել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի ջանքերով ու խրախուսմամբ իրականացվեցին բազմաբնույթ միջոցառումներ, որոնք ստեղծվել էին դեռեւս հինգ տարի առաջ: Նրա հովանու ներքո էլ միջոցառումները տարածվեցին աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայկական օջախներում: Վաղուց ապացուցված բան է, որ մշակույթի լեզուն ընդունելի եւ հասկանալի է բոլոր ժողովուրդների համար: Այնպես որ, բոլոր այս միջոցառումները տվել են ու դեռ կտան իրենց դրական արդյունքը` աշխարհում Հայոց ցեղասպանության մասին ավելի շատ իմանալու եւ դատապարտելու համար:

 

 

Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ