Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

«ՀՆԱՐԱՎՈՐ Է` ՆԻՍՏԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳԱՄ ԵՎ ԹԵԿՈՒԶ ՃԱՂԵՐԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ ՏԵՍՆԵՄ ՏՂԱՅԻՍ»

 

Գյումրիում Ավետիսյանների յոթհոգանոց ընտանիքին դաժան սպանդի ենթարկած ոճրագործ Վալերի Պերմյակովի գործով դատական առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 18-ին: Նիստը տեղի կունենա Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում: Թե որո՞նք են ի վերջո Պերմյակովի այդչափ դաժան սպանությունների դրդապատճառները, ի՞նչ հանգամանքներ են ի հայտ եկել նախաքննության ընթացքում, Ավետիսյանների ներկայացուցիչները դեռեւս չեն ցանկանում հրապարակել, նշելով, որ դատական նիստի օրը հանդես կգան հայտարարությամբ: Իսկ մինչ այդ, մենք փորձեցինք կապվել յոթ հոգու սպանության մեջ մեղադրվողի հոր` Պավել Պերմյակովի հետ, պարզելու` արդյո՞ք վերջինս ներկա կգտնվի որդու դատական նիստերին: Մեզ հետ զրույցում ոճրագործի հայրը չցանկացավ շատ խոսել` նշելով.

«Դեռ չենք կարողանում հաշտվել, որ մեր տղան ընդունակ է նման գազանության, չենք ուզում խոսել ընդհանրապես»:
Հարցին` ամեն դեպքում, ներկա գտնվելո՞ւ եք դատական նիստին, մեր զրուցակիցը երկար մտածելուց հետո ասաց.
– Առաջին դատական նիստին, բնականաբար ոչ, որովհետեւ մեզ ոչ ոք չի տեղեկացրել անգամ այդ մասին: Բայց չի բացառվում` եթե հնարավորություններս ներեն, եւ ինքս իմ մեջ ուժ գտնեմ նայել Վալերիի աչքերին (արտասվում է Ի. Ա.), հնարավոր է` նիստերի ընթացքում գամ եւ թեկուզ ճաղերից այն կողմ տեսնեմ տղայիս: Բայց 18-ին, հաստատ չենք հասցնի:
– Մինչ օրս չե՞ք հավատում Ձեր տղային առաջադրված մեղադրանքին:
– Իսկ ո՞ր ծնողը կցանկանա հավատալ նման բանի, որ իր որդին...

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ