Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

«2016Թ.-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԼԻՆԵԼՈՒ Է ՎՃՌԱԿԱՆ ՏԱՐԻ»

 

Ավարտին է մոտենում է 2015 թվականը, եւ ամեն տարեմուտի օրինակով՝ սկսում են կամաց-կամաց կանխատեսումներ, մասնագիտական, վերլուծական գնահատականներ, եւ, պարզապես, գուշակություններ հնչել, թե ի՞նչ պետք է սպասել գալիք տարում: Սակայն մեր օրերում ապագան այնքան մշուշոտ է, որ ամենավստահելի փորձագետների մոտ անգամ սխալվելու հավանականությունը շատ մեծ է: Ուստիեւ՝ այս անգամ որոշեցինք դիմել, այսպես ասած, ոչ ավանդական մասնագետի:

Չնայած՝ ակադեմիկոս, մաթեմատիկոս, աստղագուշակ ներկայացող ԷԼՅԱ ՀՈՎՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ էլ իր հերթին մեզ հետ զրույցը սկսեց ոչ պակաս մռայլ երանգներով. «Ասում են՝ Նոր տարի է, լավ-լավ բաներ ասա, թող ժողովուրդն ուրախանա: Բայց որ մարդկության ութսուն տոկոսը գնում է խանգարման ու դեպի կենդանական աշխարհ, ո՞նց սուտ ասեմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Լավ բան չկա ասելու, ավելի լավ է մի գրեք»,- բարկացած նկատեց հայտնի աստղաբանը:
- Դե մարդկության մասին կանխատեսումները միշտ էլ ընդհանրական եւ երկարաժամկետ հասկացություններ են: Իսկ այ՝ կոնկրետ գալիք տարվանից ի՞նչ սպասենք, ի՞նչ եք կանխատեսում:
- 9 թվանշանն է ղեկավարելու գալիք 2016 թվականը, ինչը նշանակում է, որ ամեն ինչը հասնելու է իր գագաթնակետին: 2016 թվականը փոփոխությունների տարի է լինելու ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար: Այն Հայաստանի համար լինելու է վճռական տարի: Հինը եւ տհաճը հեռանալու են`  ճանապարհ բացելով նորի համար: Այլ կերպ ասած` 2016 թվականին ամեն ինչ հասնելու է իր գագաթնակետին եւ ավարտվելու է: Աստղերը խորհուրդ են տալիս՝ զգուշանալ ոչ այնքան տեսանելի, որքան անտեսանելի ուժից, որն անկանխատեսելի է անգամ ինձ համար: Հստակ է մի բան` գործելու է համարձակությունը եւ անկայունությունը: Եթե 15 տարի շարունակ ես զգուշացնում էի, որ վտանգը շեմին է, ապա այսօր արդեն ահազանգում եմ, որ վտանգը շատ մոտ է:
- Կոնկրետ Հայաստանի հետ կապված՝ վերջին ժամանակներս սահմանային լարվածությունը մեծացել է: Ի՞նչ են կանխատեսում աստղերն այդ առումով:
- Ես քաղաքականության մասին կանխատեսումներ չեմ անում, բայց ասեմ, որ Հայաստանը հիմա իր գագաթում է, ամենալավ վիճակն է մեր երկրի համար: Ովքեր ուզում են, որ վատ-վատ բաներ ասեմ, բամբասեմ, ես նրանց այդ հաճույքը չեմ պատճառի, ես քաղաքականության հետ գործ չունեմ: Բայց ես քանի որ անցյալ դարի սերունդ եմ, գիտեմ ու տեսնում եմ, որ այն կեղտոտ փողոցներն ու այն կեղտոտ նկուղային հարկերն այսօր դարձել են շքեղ շինություններ, Հայաստանը ծաղկել է: Դրա համար էլ ես նրանց, ովքեր փորձում են վատաբանել այսօրվա Հայաստանին, ժամանակին ասել եմ՝ եթե սա Ձեզ դուր չի գալիս, համբերեք 15 տարի ու կտեսնեք, թե որն է իսկական վատ վիճակը: Եթե ամփոփեմ խոսքս, ապա պետք է ասեմ հետեւյալը. Հայաստանի համար 2016-ը կլինի կյանքի գնով հաջողությունների հասնելու տարի: Մյուս կողմից էլ` վտանգավոր տարի, քանի որ 2016-ից հետո Հայաստանն աստիճանաբար անկում է ապրելու: Շատերին թվում է` հիմա վատ է վիճակը, բայց շուտով մենք կտեսնենք, թե ինչ ասել է վատը, եւ այս ժամանակներին երանի կտանք: Էլի եմ ասում՝ հիմա մեր երկրի վիճակը շատ լավ է, մարդիկ են վատ:
- Ի՞նչ նկատի ունեք:
- Մարդիկ վատ են այն առումով, որ 2016 թվականը գտնվում է Կարիճ կենդանակերպի մեջ եւ քանդում է բոլոր անկայուն գիտակցությունները: Իսկ անկայուն գիտակցություններն այսօրվա դրությամբ մարդկության ութսուն տոկոսն է: Անկայուն գիտակցությունները շարունակվելու են քանդվել մինչեւ 2055 թվականը: Դե, պատկերացրեք, այդ թվականին, երբ մարդիկ բոլորը խանգարված վիճակում լինեն, ի՞նչ վիճակում կլինի Հայաստանը: Էլ ինչ Հայաստան, եթե մարդկությունը լինի խանգարված...
- Այդ դեպքում ի՞նչ անել, որպեսզի տարիներ հետո չկանգնենք Ձեր նշած վտանգների առաջ:
- Հայաստանից պահանջվում է լինել հոգեւոր ուսուցիչ, մարդիկ պետք է իրենք իրենց վրա աշխատեն, լինեն բարի, կամեցող, ոչ թե նայեն, թե ուրիշի գրպաում շատ է, իրենց գրպանում՝ քիչ: Եթե ամեն մարդ իր շջապատի մի քանի մարդու էլ օգնի, Հայաստանի վիճակը շատ լավ կլինի: Բայց այսօր, ցավոք, ամեն մարդ իր մասին է մտածում, բամբասում իր հարեւանի, դռկիցի լավ ապրելակերպից ու սկսում խոսել, թե ինչո՞ւ ինքը  չունի: Ասեմ ինչու, որովհետեւ գնում է խանգարման: Այ դրա համար էլ ասում եմ, երբ 2015 թվականին ասում էի, որ մարդկությունը վտանգի շեմին է, ոչ ոք չէր հավատում: Իսկ հիմա ասում եմ` 2016 թվականին մարդկությունը վտանգի մեջ կհայտնվի:
- Տիկին Հովհաննիսյան, շատ են խոսում, որ 2016 թվականին լինելու է աշխարհի վերջը: Ի՞նչ են հուշում աստղերն այդ առումով:
- Աշխարհը կդադարի գոյություն ունենալ, երբ առաջին հերթին վերանա բուսական աշխարհը, հետո` կենդանականը, իսկ վերջում արդեն կվերանա մարդկությունը: Իսկ այդ ամենը տեղի կունենա  120 տարի հետո:

«ԿԱՊԻԿԸ ԶՎԱՐՃԱՆԱԼՈՒ Է...»

- Ամփոփենք՝ ի՞նչ ակնկալել Հրե Կապիկից:
- 2016 թվականին` Կապիկի տարում մարդկային խանգարումները ակնհայտ կերեւան, իշխելու է համարձակությունը: Այսինքն՝ Կապիկը զվարճանալու է, ինչը կբերի անկարգությունների: Կապիկի տարին կբացի «բանտի դռները», էդ անկարգությունները անհավանական մեծ չափերով վնասելու են մարդկանց: Շատ վատ ավարտ կունենա 2016 թվականը, եթե մարդը չկարողանա զսպել իր կրքերը, եսասիրությունը: 2016 թվականին երկրի վրա երկու ուժ է գործելու` տեսանելի եւ անտեսանելի: Տեսանելին լինելու են անկարգությունները, հեղափոխությունները, փոփոխությունները բոլոր բնագավառներում, եւ սա պատճառն է այն բանի, որ կապիկն ուղղակի զվարճանում է, իսկ անտեսանելին կապված է լինելու անսպասելիի հետ` ամեն ինչ կարելի է սպասել, քանի որ գործելու է «անմտորեն համարձակություն» սկզբունքը: Նորից եմ կրկնում, եթե մարդիկ իրար չօգնեն, շատ վատ բաներ են սպասվում:
2016 թվականի աշնանից սկսած ամբողջ աշխարհում կավելանան մահացության դեպքերը: Երկու-երեք տարվա մեջ շատ կլինեն մահացությունները կլինեն աղետներ, բայց մարդկությունն ամբողջությամբ չի վերանա: Յուրաքանչյուր մարդ պետք է իմանա, թե ինչ է պահանջում իրենից տիեզերքը: Մենք 1987թ.-ից հետո ապրում ենք Կալինի դարաշրջանում, երբ ավելի շատ ծնվում են այն մարդիկ, ովքեր ավելի պակաս կարողություններ ունեն, ավելի ցածր հոգեւոր գիտակցություն: Իսկ դա առաջացրել է անհավատություն, մոլորություններ եւ այլն, որոնք խանգարում են ճիշտ ապրելուն:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ