Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԱԾ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԿԻՆԸ ԴԵՌ ՉԻ ԳՆԱՑԵԼ ՏՈՒՆ

 

Արարատի մարզի Նոր կյանք գյուղում դեկտեմբերի 14-ին, գլխի մասում հրազենային վնասվածքով հայտնաբերված տղամարդու մահվան միակ վարկածը, որ շրջանառվում է գյուղում, ինքնասպանությունն է: Տղամարդու հարազատներից մեկը, ով հասկանալի պատճառներով  չցանկացավ ներկայանալ, մեզ հետ զրույցում անդրադառնալով ողբերգությանը՝ նկատեց.

 

 

-Շատ խելոք, աշխատող մարդ էր: Մի քանի օր առաջ էր արտագնա աշխատանքից տուն եկել: Ասում են՝ հետը փող չէր բերել: Դրա պատճառով (ոնց որ ասում-խոսում են, որովհետեւ մենք էլ հստակ ոչինչ չգիտենք) եկած օրվանից տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել: Սկսել էր անչափ խմել, նախօրեին վիճել էր կնոջ հետ, կինն էլ՝ որդուն վերցրել, շորերը հավաքել ու գնացել է հոր տուն: Դրանից հետո էս տղան անելանելիությունից անընդհատ խմում էր: Չգիտեմ, ամենայն հավանականությամբ, հենց բաժանումն է այդ սարսափելի դեպքի պատճառ դարձել:
- Կինն արդեն եկե՞լ է:
- Ո՛չ: Պատկերացրեք մինչեւ էս պահը (երեկ ժամը 5-ը- Ի. Ա.) ոչ մեկ չի եկել: Դիմել ենք գյուղապետարան, որ դիմում գրեն ՊՆ, որ ծառայող տղան գա, մասնակցի հոր հուղարկավորությանը: Շվարած մնացել ենք, ախր կինն էլ համեստ, կրթված աղջիկ էր: Թե ինչ աստիճան է եղել իրենց վեճը, որ թողել է մարդուն ու գնացել, հայտնի է մենակ իրան:  Նորմալ ապրող ընտանիք էին: Որ ասեմ սոցիալական պայմաններն են ստիպել, էդ էլ` դժվար:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ