Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

«ՄԻ ԲԱՆ ՄՈՒԹ Է ԷՍ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ»

 

Փաստ է, որ սահմանային այս շիկացած վիճակում ցավալիորեն հաճախակի ենք լսում մահացու դեպքերի մասին: Ծանր է, բայց դե, նույնիսկ զոհված զինվորականների հարազատներն են փորձում հույս գտնել՝ դիմացը կատաղած թշնամին է, զոհեր էլ կլինեն: Բայց այս վիճակում ի՞նչ ասես, երբ բախվում ենք նաեւ բանակային ինքնասպանությունների թեմային: Առավել եւս, որ ամեն նման դեպքի հետ կապված` նույն հարցերն են՝ ինքնասպանությա՞ն հասցրին, կամ իրոք ինքնասպանությո՞ւն էր...

Վերջերս էլ տեղի ունեցավ հերթական նման դեպքը: Պաշտոնապես ներկայացվեց, թե ժամկետային  զինծառայող Ռազմիկ Աբրահամյանն ինքնասպանության փորձ է կատարել՝ նամակ թողնելով հորը: Դրանով տեղեկացրել է, որ այդ քայլին է դիմում համածառայակիցների պատճառով: Ըստ այդմ էլ՝ հարուցվել է քրեական գործ, եւ պարտադիր ժամկետային զինծառայողներ Ա. Կարապետյանը, Ս. Մելքոնյանը եւ Վ. Տեր-Վարդանյանը ձերբակալվել են:
Եվ ահա Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքի համայնքապետ Կարո Գեւորգյանը մեզ հետ զրույցում նկատեց. «Ախր, էնքան սիրով էր եկել Ռուսաստանից՝ ծառայության անցնելու համար: Ասում էր` գնամ հայրենիքին պարտքս տամ, հանգիստ խղճով էլի գնամ իմ գործերին: Ով կհավատար, որ Ռազմիկը կարար ինքնասպանության փորձ արած լիներ: Մի բան մութ է էս պատմության մեջ: Չեմ պատկերացնում` ոնց պետք է խեղճացնեին, որ Ռազմիկը մտածեր կյանքին վերջ տալու մասին»:
Ռազմիկի եղբայրը` Արտակ Աբրահամյանն էլ, ով դեպքի օրն է խոսել զինծառայող եղբոր հետ, մեզ հետ զրույցում նկատեց. «Երեւի, դեպքից մի քանի ժամ առաջ էր` զանգեցի: Ասեց՝ ամեն ինչ լավ է, նորմալ, ինչպես միշտ. երբեք չի բողոքել ծառայությունից: Ինքը էնքան փակ տղա էր, հնարավոր է ինչ-որ խնդիրներ, ամեն դեպքում, ունեցել է զինակիցների հետ, բայց մեզ չի ասել: Էսօր էլ գնացի հոսպիտալ, ուզում էի հետը էդ թեմայով խոսել: Ասեց` «Խնդրում եմ, մի հիշեցրու էդ ամեն ինչը, չեմ ուզում խոսել էդ թեմայով»: Դե քանի որ հիմա նոր-նոր է կազդուրվում, բժիշկները չեն թողնում շատ ծանրաբեռնենք: Չգիտեմ` ինձ էլ է շատ հետաքրքիր, թե ով է զինվոր եղբորս հասցրել ինքնասպանության փորձի»: