Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ 4 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈՅՈՎ ԹԱՆԿ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՄՆԱՑԱԾ 21 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՑ

 

Գերմանական Բունդեսլիգան պատրաստվում է արձակուրդի, եւ կարելի է վերջնականապես ֆիքսել, որ այս մրցաշրջանի առաջին փուլը ֆուտբոլի Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում ֆանտաստիկ արդյունքներով է ավարտում: Համենայնդեպս՝ Մխիթարյանի ցուցադրած խաղն անտարբեր չի թողնում ո՛չ երկպագուներին եւ ո՛չ էլ ֆուտբոլային մասնագետներին: Ընդ որում՝ ոչ միայն Գերմանիայի սահմաններում:

Այսպես՝ «UA-Football»-ը անդրադարձել է լավագույն 10 ֆուտբոլիստներին, ովքեր կարող էին իրենց մասնակցությամբ գեղեցկացնել Եվրո-2016-ը, սակայն դուրս են մնացել մրցաշարից: Այդ ֆուտբոլիստների ցուցակում տեղ է գտել նաեւ Հենրիխ Մխիթարյանը: Աղբյուրը գրում է. «Դոնեցկի «Շախտյորի» նախկին ֆուտբոլիստը հավակնում է կանգնել ուելսցի Ռայան Գիգսի կողքին, ով ակումբային փայլուն կարիերա ունեցավ, նվաճեց մի շարք տիտղոսներ, բայց այդպես էլ ազգային ընտրանու կազմում որեւէ խոշոր մրցաշարի չմասնակցեց: Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի միայնակ աստղն է, ով գտնվելով ուժերի ծաղկման շրջանում, միեւնույնն է ապացուցում է «Մի ծաղկով գարուն չի գա» ասացվածքի ճշմարտությունը»:
Թերեւս այդպես է, Մխիթարյանը գուցե անցկացնում է իր լավագույն մրցաշարջանը, Եվրո-2016-ը կարող էր նոր փուլի սկիզբ դնել նրա կարիերայում: Չմոռանանք՝ ցանկացած ֆուտբոլիստ, որքան էլ փայլուն խաղ ցուցադրի իր ակումբում, միեւնույնն է՝ այն, ինչ նա անում է հավաքականի կազմում, միշտ խոշորացույցի տակ է: Թեեւ առջեւում Աշխարհի առաջնության ընտրական փուլն է, եւ սխալներն ուղղելու լավ հնարավորություն կլինի, բայց դարձյալ առաջ է գալիս հանգամանքը, որ «մեկ ձեռքը ծափ չի տալիս»: Ուստի՝ Մխիթարյանի անհատական հաջողությունները մեծամասամբ կախված են նաեւ Հայաստանի ազգային թիմից, մինչդեռ՝ նրա երեւույթը շնչահեղձ լինող հայկական ֆուտբոլի համար կարող են մնալ միայն որպես ֆենոմենալ երեւույթ: Ամեն դեպքում՝ փաստն այն է, որ հայտնի «Transfermarkt» ինտերնետ-պորտալի տվյալների համաձայն՝ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը 4 միլիոն եվրոյով գերազանցում է Հայաստանի հավաքականի այն մնացած 21 ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները, որոնք հրավիրվել էին վերջին հավաքին: Նույն «Transfermarkt»-ն ընթացիկ մրցաշրջանում արդեն 8-րդ անգամ Մխիթարյանին ընդգրկել է Բունդեսլիգայի տուրի խորհրդանշական հավաքականում: Իսկ «EA SPORTS FIFA»-ն հայ ֆուտբոլիստին ընդգրկել է եվրոպական առաջնությունների շաբաթվա խորհրդանշական հավաքականում: Այնպես որ, Մխիթարյանի հաջողությունները սկսել են ավելի լայն շրջանակներ ընդգրկել: Բայց կրկնենք` քանի դեռ ազգային ընտրանու ցուցադրած խաղի, արդյունքների ու հաղթանակների մասին սպասումները հեռու ապագայում են, ու հայկական ֆուտբոլի բացերը լրացնում են ֆուտբոլիստներ, որոնք հիմնականում կապ չունեն ֆուտբոլ ասվածի հետ, Մխիթարյանին մնում է կրկնել Ռայան Գիգսի ճակատագիրը:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ