Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

ԱՐՈՆՅԱՆԻ ԽԱՂԸ ԿՍԿՍԻ՞ ԿԱՅՈՒՆԱՆԱԼ

 

Grand Chess Tour-ի շրջանակներում կայացան երեք սուպերմրցաշարեր, որոնցում միմյանց դեմ պայքարում էին աշխարհի տասը ուժեղագույն շախմատիստները: Նրանց թվում էր նաեւ շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը:

Grand Chess Tour-ի առաջին սուպերմրցաշարում՝ Norway Chess-ում հայ գրոսմայստերը զբաղեցրել էր նախավերջին՝ 9-րդ տեղը: Բայց ահա երկրորդում՝ Sinquefield Cup-ում հակառակ պատկերն էր՝ հայ շախմատիստը նվաճեց հաղթողի տիտղոսը: Եվ վերջապես, Grand Chess Tour-ի վերջին՝ երրորդ փուլում՝ London Chess Classic մրցաշարում հայ գրոսմայստերը չորրորդն է, եւ սուպերմրցաշարերի ընդհանուր հաշվարկում՝ երրորդը:
Սրանք տարվա կարեւորագույն մրցաշարերից էին, հաշվի առնելով, թե ովքեր էին խաղատախտակների դիմաց: Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ գերհզոր մրցաշարերը Արոնյանն անցկացրեց լավ, եւ եթե չլիներ մեկնարկային մրցաշարի ձախողումը, ընդհանուր արդյունքն ավելի տպավորիչ կլիներ: Առավել եւս, որ վերջին՝ London Chess Classic մրցաշարում Արոնյանը 9 տուրերում պարտություն չկրեց. 8 պարտիա ավարտեց ոչ-ոքի եւ միակ հաղթանակը տարավ վերջին տեղը գրաված բուլղարացի Վեսելին Տոպալովի նկատմամբ: Բայց նաեւ այս ընդհանուր դինամիկան մեկ այլ նրբերանգ էլ է ի հայտ բերում. Արոնյանի խնդիրն այս պահին անկայունությունն է: Ընդ որում, նման խաղը կարծես արդեն նորմա է դառնում:
Անկայունությունից զատ՝ ոչ-ոքիների համար խաղալը եւս, կարծես թե, նորից նորմա է դարձել հայ գրոսմայստերի համար:  
Իհարկե, ընդհանուր առմամբ, 2015 թվականի ավարտը Հայաստանի ուժեղագույն շախմատիստի համար ավելի հաջող էր, քան տարվա մեկնարկային հատվածը: Համենայնդեպս՝ սկզբնական հատվածում Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում մի պահ նույնիսկ լավագույն տասնյակից դուրս հայտնվեց, իսկ տարեմուտին արդեն 6-րդ հորիզոնականում է: Դա հուշում է, որ Արոնյանն ինքն էլ է խաղային թերությունները նկատել եւ ուղղման փուլում է: Դա տեղին կլիներ, հաշվի առնելով, որ առջեւում 2016 թվականին կայանալիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարն է, որն անհամեմատ ավելի շատ կենտրոնացում է պահանջում:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ