Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Արտաքին Քաղաքականություն
Ուրբաթ, 18 Դեկտեմբեր 2015 18:39

ՍՊԱՍՎՈՒՄ Է ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆՊՏՈՒՂ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

 

Թեեւ այս մասին խոսակցություններ կային արդեն մի քանի ամիս, բայց միայն վերջին պահին հաստատ դարձավ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կկայանա: Այսպիսով՝ ԼՂՀ-ի շուրջ բազմամյա բանակցային գործընթացին կարելի է եւս մեկ տող ավելացնել՝ Շվեյցարիա, Բեռն, 19.12.2015թ.:

ԼՂՀ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋ ԿԱ...

Թե ինչու ԵԱՀԿ Մինսկի Խումբն ¥ՄԽ¤ այս համառությամբ նախագահների մակարդակով եւս մեկ հանդիպում կազմակերպեց, կարելի է տարբեր բացատրություններ գտնել: Բայց այդ բոլոր պատճառների ցանկում մեկ բան էս գլխից պետք է բացառել. հազիվ թե ՄԽ-ում թեկուզեւ աննշան հույսեր ունենան, որ այս հանդիպմամբ ինչ-որ բանակցային առաջընթացի կհասնեն: Եվ սա այն պարագայում, որ ամռանը, երբ վերջնականապես օրակարգ մտավ նախագահների այս հերթական հանդիպումը կազմակերպելու թեման, բավականին լուրջ առաջընթացի հույսեր կային: Ավելի կոնկրետ՝ տեսանելի էր, որ ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ ՄԽ-ի մյուս առանցքային դերակատարը՝ ԱՄՆ-ը հակամարտությանը թեկուզեւ միջանկյալ լուծում տալու լուրջ շահագրգռվածություն էին ցուցաբերում: Դրանից զատ էլ՝ այդ ժամանակահատվածում ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքի այցը Մոսկվա, ապա՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից մի քանի տեսանելի միջամտությունները հուշում էին, որ ռուսներն ու ամերիկացիները տվյալ փուլում կարող էին որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել: Առավել եւս, որ դրան զուգահեռ կարողացան համաձայնություն կնքել շատ ավելի մասշտաբային իրանական միջուկային ծրագրի շուրջ: Բացի այդ էլ՝ Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների վերացման հեռանկարը միանգամից այդ երկրի ուղղությամբ կենտրոնացրեց համաշխարհային խոշոր տնտեսվարողներին, սկսեց շատ մեծ փողերի հոտ գալ: Մնչդեռ այդ լուրջ շահերի հարեւանությամբ` անկանխատեսելի ու պայթյունավտանգ ղարաբաղյան հակամարտություն ունենալը, իրանական մեծ ափսեից օգտվել ցանկացողներին մեղմ ասած, հազիվ թե պետք լինի:

Ընդ որում՝ իրանական «ափսեն» այս օրերին էլ ավելի հրապուրիչ է դարձել, հաշվի առնելով, որ ուր որ է՝ հակաիրանյան պատժամիջոցները կսկսեն չեղյալ համարվել: Եվ, միաժամանակ, այդ «ափսեից» օգտվել ցանկացողների մոտ այս ընթացքում տեսանելիորեն սրվել է նաեւ ղարաբաղյան թեման գոնե չեզոքացնելու, անվտանգ դարձնելու կարիքը: Նկատի ունենք, որ Իրանի հետ ցամաքային կապի ուղիները ամառվանից սկսած շատ ավելի մտահոգիչ են դարձել: Իրաք-Սիրիայի հատվածում ամեն ինչ պարզ է: Հիմնական համարվող Իրան-Թուրքիա-Եվրոպա առանցքը, որ մինչեւ այդ էլ բարդ էր թուրք-քրդական հակամարտության պատճառով, հիմա էլ դրան է գումարվել ռուս-թուրքական առճակատումից առաջ եկած անորոշությունը: Գերծանրաբեռնված են նաեւ Իրանն աշխարհի հետ կապող ծովային ուղիները: Արդյունքում, թեկուզեւ որպես ռեզերվային ուղի, Հայաստան-Ադրբեջան հատվածի դերը սկսում է առավել քան կարեւորվել՝ ղարաբաղյան խնդրով հանդերձ:
Հենց այս հանգամանքն էր, որ ամիսներ առաջ հնարավոր էր դարձնում ռուս-ամերիկյան ռեալ համագործակցությունը ղարաբաղյան խնդրի ուղղությամբ: Այլ բան, որ Թուրքիայի հետ Ռուսաստանի հակամարտությունը հարավկովկասյան տարածաշրջանում եւ, մասնավորապես, ղարաբաղյան ուղղությամբ միանգամայն այլ իրողություններ են առաջ բերում: Հարավկովկասյան տարածաշրջանում ռեալ քայլերի համար առանցքային է Թուրքիան, եւ այդ ուղղությամբ, եթե դեռ մինչ վերջերս ռուս-ամերիկյան պայքար կար, ապա ռուսական ՍՈւ-24-ի խոցումը ցույց տվեց, որ ամերիկյան վերահսկողությունն Անկարայի նկատմամբ նույնիսկ դարձել է բացարձակ: Արդյունքում, ինչպես ժամանակին քանիցս ենթադրելու առիթ ունեցել ենք, ռուս-ամերիկյան հակամարտության հիմնական թատերաբեմերից մեկն է կրկին դառնում Հարավային Կովկասը, եւ Ղարաբաղն էլ՝ դրա ամենասուր կետերից մեկը:

... ԲԱՅՑ ԱՌԱՋԸՆԹԱՑ ՉԻ ՍՊԱՍՎՈՒՄ

Այսպիսով՝ ինչո՞ւ ՄԽ-ն այս համառությամբ կազմակերպեց նախագահների հերթական հանդիպումը: Այստեղ նախ նկատենք, որ վերջին մեկ-երկու ամիսներին այդ ուղղությամբ ամենամեծ ջանքերն Ուորլիքն էր գործադրում: Դրանից զատ՝ սահմանային ներկայիս լարվածությունը հուշում է, որ հատկապես Ալիեւին այս հանդիպումն առավել քան պետք չէ: Այսինքն, եթե ԱՄՆ-ը գնա ստվերային պարտադրանքների, ապա Բաքուն մանյովրելու ավելի սակավ հնարավորություններ ունի: Այն առումով, որ եթե նախկինում կարող էր հանգիստ սպառնալ՝ միանգամից շրջվել դեպի Ռուսաստան, ապա ռուս-թուրքական այս ծանր իրավիճակում նման հայտարարությունն արդեն ոչ թե քաղաքական մանյովր, այլեւ Թուրքիան կարող է համարել իր նկատմամբ ցուցադրական դավաճանություն: Դրանից զատ՝ ռուսներն էլ իրենց հերթին են սկսել սպառնալից հայացքներ գցել Բաքվի ուղղությամբ՝ որպես Թուրքիայի «փոքր եղբոր»: Էլ չասած, որ կրոնական տեսքով բավականին ծանր սպառնալիքներ են հնչում նաեւ Իրանից, իսկ նավթի ներկայիս գերցածր գները նաեւ ներադրբեջանական իրավիճակն են դարձրել պայթյունավտանգ: Եվ մյուս կողմից էլ՝ Հայաստանի համար, ընդհակառակը, քաղաքական մանյովրերի հնարավորությունները նկատելիորեն բարելավվել են: Նախ՝ ռուս-թուրքական հակամարտությունը միանգամից ռուսների աչքերին Հայաստանը դարձրեց ոչ թե պարզապես հարավկովկասյան տարածաշրջանում միակ դաշնակից, այլեւ Թուրքիայի դեմ հիմնական պլացդարմ եւ Իրանի հետ  ռազմական ուղղակի կապի միակ գոտի, որտեղից հնարավոր է նաեւ Իրաք-Սիրիայի իրավիճակին միջամտել: Ընդ որում՝ ստրատեգիական նման կարեւորագույն դերի համար Ադրբեջանն արդեն այլընտրանքային տարբերակ չէ: Իսկ դա նշանակում է, որ ղարաբաղյան բանակցությունների սեղանի շուրջ Ադրբեջանը եթե հնարավոր է, որ պարտադրվողի դերում հայտնվի, ապա Հայաստանին ռուսական ռազմաբազան ապահովագրում է ամեն տեսակ ուժային պարտադրանքից: Ճիշտ է՝ սրանից զատ կարող է լինել նաեւ քաղաքական պարտադրանքներ, եւ ԵԽԽՎ-ում հակահայկական մի քանի հայտնի զեկույցները, ասենք՝ նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանի վերջին շաբաթների ցուցադրական կոշտ տոնայնությունը հենց այդ մասին է ակնարկում: Սակայն նման պարտադրանքներն էֆեկտիվ են միայն «գունավոր ճնշումների» հետ միաժամանակյա կիրառման դեպքում, մինչդեռ ներկայիս իրողությունները հուշում են, որ անհրաժեշտ «գունավոր» բազան Հայաստանում այդպես էլ չստեղծվեց:
Արդյունքում, եթե իրոք Ուորլիքը ցանկանում է, որ Բեռնում քիչ թե շատ լուրջ բանակցային տեղաշարժ լինի, պետք է փորձի ղարաբաղյան թեմայով Ադրբեջանի մոտեցումները ձգի, հասցնի այն կետին, որտեղ Հայաստանը կանգ է առել: Եվ կարելի է նաեւ այդ կերպ մեկնաբանել Բեռնի հանդիպման մասին ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի խոսքը. «Միակ ակնկալիքն այն է, որ կարողանան վերջապես Ադրբեջանին իրական դաշտ բերել... Տտեսնենք՝ կհաջողվի՞ այդ հանդիպումով Բաքվի ղեկավարությանը բերել իրական դաշտ, թե՞ պետք է լրիվ այլ գործընթացներ սկսվեն»: Ընդ որում՝ «այլ գործընթացների» տարբերակն էլ կա. Ալիեւն իր վերջին ռազմատենչությամբ ցույց է տալիս, որ ինչքան էլ բարդ վիճակում է, մեկ է՝ ամենեւին էլ միտք չունի մատաղացու ոչխարի կարգավիճակով մեկնել Շվեյցարիա. ինչ-որ մանր քայլերի միգուցե գնա, բայց ոչ ավելին: Եվ արդյունքում, որ Բեռնում որեւէ լուրջ բան չի լինելու, կարելի է էս գլխից միանշանակ ասել:
Այլ բան, որ ինչպես իրանական «ափսեն», այնպես էլ՝ դրանից սպասվող շահերի, հայ-ադրբեջանական ուղղության եւ ղարաբաղյան թեմային գոնե միջանկյալ լուծում տալու խնդիրները օրակարգում են մնում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ երեկ իր մեծ ասուլիսում հաստատեց, որ Սիրիայի հակամարտության հանգուցալուծման հարցով ԱՄՆ-ի հետ ակտիվ քննարկումների մեջ են, նույնիսկ, որ օրակարգում կա համապատասխան փաստաթուղթ, որը մոտ ապագայում կմտնի վճռական փուլ: Այնպես որ՝ կարող է եւ արագորեն վերջնական լուծումներ տրվեն, իսկ սիրիական հանգուցալուծումը կարող է տանել նաեւ ռուս-թուրքական լարվածության ու հարավկովկասյան ուղղությամբ ռուս-ամերիկյան հակամարտության մեղմացման: Բայց թե այս դեպքում անգամ ինչ շահեր կսկսեն ձեւավորվել մեր տարածաշրջանում, եւ ինչ ուղղությամբ կտանեն ղարաբաղյան թեման, բազում անհայտներով խնդիր է:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ