Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Թեմա
Ուրբաթ, 18 Դեկտեմբեր 2015 19:24

«ՉԵՄ ԿՐՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ` ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԱՄԱՐ»

 

Երեկ գործադիրի նիստից հետո Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, ԱԺ աշխատակազմի ղեկավար ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ մի փոքր երկմտելուց հետո անկեղծացավ լրագրողներիս հետ եւ նշեց, որ եթե ՀԱԿ-ին հաջողվի անհրաժեշտ քանակի ստորագրություններ հավաքել` Սահմանադրական դատարանում հանրաքվեի արդյունքները վիճարկելու համար, ապա ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ինքնաբացարկ կհայտարարի ու չի մասնակցի դատական նիստերին: Համենայնդեպս, այդպես է նշել մասնավոր զրույցում Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի եւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:

 

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է վերաբերում Հ. Թովմասյանը հանրաքվեի ընթացքում եղած կամ չեղած ընտրակեղծիքների մասին խոսակցություններին, հատկապես, որ անձամբ` ռեալիթի-շոուի շրջանակներում, «այո» է քարոզել քաղաքացիներին, նշեց հետեւյալը. «Որպես հեղինակ` քարոզել եմ այն, ինչ որ տեքստում է գրված: Կարող եմ չկիսել հնչող գնահատականները, բայց ես չեմ կրում պատասխանատվություն` ընտրությունների կազմակերպման գործընթացի համար: Ես դրա պատասխանատուն, եւ ձեր հարցի հասցեատերը չեմ: Որպես Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ` պատասխանատու եմ Սահմանադրության տեքստի որակի, բովանդակության համար, բայց ոչ ընտրական գործընթացի համար»: Ապա իր մասին խոսելով երրորդ դեմքով` հավելեց. «Հրայր Թովմասյանի վրա` ո՛չ որպես ուղղակի քաղաքացի, ո՛չ որպես Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, ո՛չ որպես ՀՀԿ խորհրդի անդամ, ո՛չ որպես ԱԺ աշխատակազմի ղեկավար, որեւէ տեղ դրված չէ պարտավորություն` ապահովելու ընտրությունների պատշաճ որակը եւ այլն»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ