Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Զարկերակ
Ուրբաթ, 18 Դեկտեմբեր 2015 19:26

ԻՆՉՈ՞Ւ ՀԱԿ-Ը ՈՐՈՇԵՑ ՍԴ ԴԻՄԵԼ

 

Սահմանադրական բարեփումների հանրաքվեից հետո ՀԱԿ խմբակցությունը հանրաքվեի արդյունքների վերաբերյալ բողոքարկման դիմում ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որը մերժվեց: Որից հետո խմբակցությունը որոշեց բախտը փորձել Սահմանադրական դատարանում եւ ստորագրահավաք սկսեց` հանրաքվեի արդյունքները վիճարկելու համար: Դա առնվազն տարօրինակ է նրանով, որ թեեւ հանրաքվեի ժամանակ խախտումների մասին մի գլուխ խոսում են, սակայն միայն համեստ թվով դեպքեր են ներկայացվել իրավապահներին: Մինչդեռ՝ ՍԴ-ն այն կառույցն է, որտեղ պետք է ներկայանալ առավել քան համոզիչ փաստաթղթային բազայով: Հակառակ դեպքում, եթե ձեռքի տակ նման բազա չկա, ուրեմն որն է դատարան դիմելու իմաստը: Եվ, առհասարակ, ՍԴ հասնելու համար կհաջողվի արդյո՞ք ՀԱԿ-ին հավաքել անհրաժեշտ քանակով ստորագրություններ: Այս հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց քաղաքական գործիչների հետ:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար  ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ նշեց.

- Ես նույնպես միացել եմ այդ ստորագրահավաքին եւ եղել եմ առաջիններից մեկը: Ընդհանրապես՝ շատ ուրախ եմ, որ առաջիկայում դառնալու ենք խորհրդարանական կառավարման երկիր: Քանի որ խորհրդարանական երկրի ամենակարեւոր ինստիտուտներից մեկը ընտրական ինստիտուտն է, ապա ամեն ինչ պետք է անենք, որ ընտրական առաջընթաց ապահովենք եւ երբեւէ չունենանք անվստահելի ընտրություններ: Այս պարագայում, կարծում եմ, իմ փոքրիկ լուման եմ ներդրել այս խնդրի լուծման մեջ. ցանկացած ընտրակեղծարար պետք է գիտակցի, որ իր հետեւից գնալու են եւ պատժեն: ՀԱԿ-ը կհասնի 27 ստորագրությունների, թե՞ ոչ, իրենք պետք է ասեն: Ինքս համարում եմ, որ նման համակարգում այս գործընթացն անպտուղ է:

ԱԺ պատգամավոր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆՆ ընդգծեց.

- Ավելորդ չեմ համարում ասել, որ, իրոք, խիստ որոշակիություն կա, որ 27 ստորագրություն չի հավաքվի: Ես ոչ թե համարում եմ, որ միացել եմ այդ գործընթացին, այլ զուտ դրանով արտահայտում եմ իմ դիրքորոշումը` հանրաքվեի հետ կապված: Ինքս դեմ լինելով այդ ներկայացված նախագծին նաեւ բովանդակային առումով, նշել եմ, թե ինչին ենք մենք դեմ: Այսինքն` դեմ լինելը մեզ համար ինքնանպատակ չի եղել: Բայց նաեւ մասնակցելով բովանդակային քննարկմանը` հնարավորություն ենք ունեցել կարեւորագույն առնվազն 7 հոդված փոփոխելու: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ես` որպես ՀՀ քաղաքացի, անգամ էական չեմ համարում, թե ով էր կողմ, ով էր դեմ, եւ որը կհաղթեր, որքան շատ էի կարեւորում, որ այդ հանրաքվեն չլիներ այն հերթական հանրաքվեներից, որտեղ ժողովրդի վստահության ռեսուրսի մսխում էր տեղի ունենում: Ավելի էական էր, որ այնպիսի թափանցիկ, առանց ընտրախախտումների ընտրություն, քվեարկություն լիներ, որ մեր քաղաքացիների համար համոզիչ լիներ: Իսկ այդ դեպքում վստահությունը կմեծանար, բայց այս պարագայում, առանց այն էլ գոյություն չունեցող վստահությունն այն ինստիտուտների նկատմամբ, այդ թվում` նաեւ քաղաքական ուժերի, որոնք գործընթացի մեջ էին ընտրությունների կազմակերպման համար, այդ վստահությունն էլ ավելի մսխվեց:

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆԸ փաստեց.
- Սահմանադրական դատարան դիմելու համար ՀԱԿ-ին անհրաժեշտ է համապատասխան քանակի ստորագրություն, որը չի լինելու: Ակնհայտ է, որ դատարանը չի չեղարկելու հանրաքվի արդյունքները: Սահմանադրական դատարանը հերթական անգամ կհաստատի հանրաքվեի արդյունքները` Հայաստանն այլեւս խորհրդարանական կառավարման երկիր է: