Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Թեմա
Ուրբաթ, 18 Դեկտեմբեր 2015 19:34

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴՐԱՄԱԳԼԽԻՑ ԿԱՐՈՂ ԵՆ ՎՃԱՐԵԼ ՆԱԵՎ ԳՅՈՒՂՎԱՐԿԵՐԻ ՄԱՐՄԱՆ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Ընտանիքներում երրորդ եւ հաջորդ երեխաների դեպքում վճարվող ծննդյան միանվագ նպաստի եւ ընտանեկան դրամագլխի օգտագործման առնչությամբ, հատկապես գյուղական համայնքներում, որոշակի խնդիրներ էին ծագել:

Ընտանեկան դրամագլխի միջոցները, ըստ գործող կարգի, կարող են օգտագործվել հիփոթեկային վարկի մայր գումարը մարելու, տոկոսագումարը վճարելու, ընտանիքի անդամի ուսման վարձը վճարելու եւ ընտանիքի անդամի բժշկական ապահովագրություն ձեռք բերելու համար:
Սակայն պարզվում է, որ գյուղական բնակավայրերի բնակչությունը դրամագլխի միջոցները գործնականում չի կարողանում լիարժեք օգտագործել հիփոթեկային վարկի մայր գումար մարելու եւ տոկոսագումար վճարելու համար: Առանձին դեպքերում, բանկի պահանջները չբավարարելու պատճառով, գյուղական բնակավայրերում գտնվող անշարժ գույքի հիփոթեկ չի ձեւակերպվում, այն դեպքում, երբ ընտանեկան դրամագլխի միջոցները բավարար են տվյալ գյուղում անշարժ գույք ձեռք բերելու համար:
Բացի դրանից, գյուղաբնակներին տրամադրվում են գերազանցապես գյուղատնտեսական վարկեր: Հիպոթեկով ապահոված վարկերն առավել հատուկ են քաղաքների եւ մեծ թվով բնակչություն ունեցող գյուղերի համար, որտեղ բնակչության եկամուտները համեմատաբար կայուն են, իսկ գրավի առարկան` բնակելի տունը կամ բնակարանը` առավել բարեկարգ:
Ելնելով ընտանեկան դրամագլխի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից` կառավարությունը վերջերս ավելացրեց դրա օգտագործման ուղղությունները: Մասնավորապես, ընտանեկան դրամագլխի միջոցները այսուհետ կօգտագործվեն նաեւ գյուղատնտեսական վարկի տոկոսագումար վճարելու եւ մայր գումար մարելու համար, եթե վարկի տոկոսադրույքը մասնակի սուբսիդավորվում է կառավարության կողմից:
Հաջորդը հեռավոր, սահմանամերձ, բարձր լեռնային, լեռնային, մինչեւ 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում բնակարանի, բնակելի տան կամ այլ անշարժ գույք գնելու համար դրամագլխի միջոցները օգտագործելու հնարավորությունն է, եթե գնորդը հաշվետիրոջ (երեխայի) ծնողն է կամ որդեգրողը: Դա կկատարվի` գումարը գույք վաճառողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով:
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ