Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Թեմա
Ուրբաթ, 18 Դեկտեմբեր 2015 19:36

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈԶԻ ԳՐԻՊԻ ՏԱՐԱԾՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ»

 

Վերջին օրերին հանրության մուտ լուրջ մտավախություններ է առաջացրել այն լուրը, թե հանրապետությունում մեծ տարածում է ստացել խոզի գրիպը: Բայց ահա ՀՀ առողջապահության նախարարությունում այլ կարծիքի են.

-Հայաստանում խոզի գրիպի տարածվածություն չկա, ընդամենը երեք դեպք է արձանագրվել, երեքն էլ արդեն առողջացել են: Դեպքերից մեկը, ընդհանուր առմամբ, պոլիկլինիկ ծառայությունում է հայտնաբերվել` համաճարակաբանական հսկողության շրջանակներում, երկուսն էլ ստացիոնար պայմաններում: Հիվանդներն արդեն իսկ դուրս են գրվել հիվանդանոցից:
- Իսկ արձանագրված երեք դեպքերում մանկահասակներ կա՞ն:
- Մեկը մինչեւ վեց տարեկան, մյուս երկուսը քսանութ տարեկան են: Կրկնում եմ՝ խոզի գրիպի տարածվածություն մեզ մոտ չկա: Յուրաքանչյուր տարի նման իրավիճակ դիտվում է, որովհետեւ խոզի գրիպ ասվածը այն պաթետիկ գրիպը չէ, որն ունեցանք 2009 թվականին: Սա պետք է դիտարկել սեզոնային գրիպի համատեքստում, սա որեւէ պաթետիկ կամ որեւէ սահմանափակող միջոցառումների անհրաժեշտություն իրենից չի ենթադրում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ