Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Թեմա
Ուրբաթ, 18 Դեկտեմբեր 2015 00:00

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑՈՎ ԴԵՌ ԲԱՆ ՉԻ ՓՈԽՎԵԼ

 

Մոսկվա-Երեւան ավտոբուսի կողաշրջման, դրա հետեւանքով 8 մարդու զոհվելու եւ 48-ի վիրավորվելու պատմությունը ժամանակին ոչ միայն մեծ աղմուկ բարձրացրեց, այլ նաեւ բազում հարցեր առաջ քաշեց: Մասնավորապես՝ ո՞վ է պարտավոր վերահսկել, որ նման երթուղիներում գործեն սարքին տրանսպորտային միջոցներ, ստուգված վարորդներով: Սակայն ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ ԱՐԹՈՒՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ մեր զրույցի ընթացքում նախ խնդրեցինք պարզաբանել, թե վթարված ավտոբուսի ուղեւորներին պատճառված վնասի փոխհատուցման գործընթացն ի՞նչ փուլում է:

-Ինչպես գիտեք, Կառավարության որոշմամբ` սահմանվեցին համապատասխան փոխհատուցման չափեր, այդ գործընթացը բնականոն ընթանում է: Բոլոր շահառունները ներկայացնում են պահանջվող փաստաթղթերը: Եթե ժառանգության կամ փաստարկման խնդիր կա, լրացուցիչ ընթացակարգեր ենք սահմանում: Բայց հիմնականում շահառուները ժամերի տարբերությամբ ստացել են իրենց փոխհատուցումները, բոլորը շատ գոհ ու շնորհակալ են:
- Իսկ որպեսզի հետագայում նման վթարների առաջ չկանգնենք, եւ մարդիկ էլ «գոհ ու շնորհակալ» չլինեն, ի՞նչ քայլեր է ձեռնարկել նախարարությունը:
- Մենք մշակել ենք «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» նոր օրենքի նախագիծ, որը հավանության է արժանացել Կառավարության կողմից: Ասեմ, որ այդ նախագիծը շրջանառվում էր մոտավորապես ութ ամիս, եւ այդ դեպքից հետո չնչին լրամշակումներ են արվել, եւ շուտով այն արդեն կներակայացվի Ազգային ժողով: Նաեւ նախատեսվում է որոշակի խստացում վերահսկողության տեսանկյունից: Բայց հիմնական քայլերը միտված են լինելու մեր քաղաքացիների եւ ուղեւորափոխադրումների անվտանգությանը:
- Իսկ արդեն հստակեցվե՞լ է, թե որքան ընկերություններ են առանց լիցենզիա, ուղեւորափոխադրումներ իրականացնում: Վթարից հետո ասացիք, որ կճշտվեն բոլոր նմանատիպ ընկերությունների տվյալները:
- Լիցենզիա հասկացողություն այս պահին, այս օրենսդրությամբ չկա: Կա կանոնավոր եւ ոչ կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ գաղափարը: Եվ քանի որ այդ ոչ կանոնավոր կազմակերպությունների նկատմամբ որեւէ վերահսկողական մեխանիզմներ չկան գործող օրենսդրության մեջ, ապա դրա վերաբերյալ հստակ գնահատականներով հանդես գալը շատ դժվար է: Դա  անվերահսկելի մի իրավիճակ է:
- Այսինքն՝ նոր օրենսդրությամբ այդ վերահսկողությունը կիրականացվի՞:
- Ես նշեցի, որ նախարարության կողմից մշակվել է համապատասխան օրենսդրական փաթեթ, ցանկացած պետական գերատեսչություն իրավասու է գործել բացառապես այն լիազորությունների շրջանակներում, որը տալիս է իրեն օրենքը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ