Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Առողջապահություն
Ուրբաթ, 18 Դեկտեմբեր 2015 00:00

«ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՂԹԱՀԱՐԵՄ ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ...»

 

- Մի քանի տարի է, ինչ անտարբեր եմ կյանքի ուրախությունների հանդեպ, խուսափում եմ հյուր գնալ կամ ընդունել: Վարքագիծս բացասական է ազդում ընտանիքիս անդամների վրա: Առջեւում Ամանորն է... Ինչպե՞ս հաղթահարեմ լարված իրավիճակը... Փորձել եմ հակադեպրեսանտներ խմել, բայց անօգուտ:

 

Հարցին պատասխանել է ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս, հ.գ.թ., հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան ՍՈՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ.

 

-Նախ սկսենք նրանից, որ պետք է ձգտենք լավ տրամադրության, առողջ հարաբերությունների ողջ տարվա ընթացքում եւ ոչ միայն Ամանորի համար: Ինչ վերաբերում է Ամանորին, ապա, այո, այն կարող եք դիտարկել որպես կյանքի նոր էջ բացելու,  հարաբերությունները վերանայելու, ընտանեկան ներդաշնակությունն ու ջերմ մթնոլորտը վերագտնելու առիթ: Սակայն, թե ինչու եք անտարբեր ուրախությունների հանդեպ կամ ինչու եք խուսափում շփումներից, պատճառները տարբեր կարող են լինել:
Հարգելի նամակագիր, սովորաբար նման գանգատները բնորոշ են դեպրեսիվ վիճակին, երբ տեւական անկումային տրամադրությունն ուղեկցվում է հետաքրքրությունների, հաճույքի զգացումի նվազումով կամ կորստով, ինքնամփոփությամբ, ցածր ինքնագնահատականով, ճնշվածությամբ, մեղքի զգացումով, նկատվում է վատատեսություն, հուսահատություն:
Նման դեպքերում զերծ չենք մնում նաեւ ֆիզիկական գանգատներից, քնելու, սնվելու ռեժիմի փոփոխություններից: Առավել եւս, եթե այն անհանգստացնում է արդեն մի քանի տարի եւ բացասաբար է ազդում նաեւ ընտանեկան մթնոլորտի վրա, հետեւաբար ցանկալի է եւ անհրաժեշտ դիմել անհատական հոգեբանական խորհրդատվության օգնությանը, որը հնարավորություն կտա ավելի լավ հասկանալ, գնահատել իրավիճակը եւ քայլ առ քայլ հաղթահարել վերը նշված բացասական դրսեւորումները:
Հակադեպրեսանտների օգտագործումը դեռեւս հոգեբանական խնդրի վերացում չի ապահովում, քանի դեռ հենց ինքը` հոգեբանական խնդիրը չի լուծվել: Ամեն դեպքում, նախքան դեղորայքին դիմելը` նպատակահարմար է ստանալ մասնագիտական համապատասխան խորհրդատվություն եւ այնուհետ ընտրել բուժման ստրատեգիան` մասնագետի հետ միասին:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ