Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Սպորտ

ՕԶԲԻԼՍԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼ

Արաս Օզբիլիսը թուրքական «Բեշիկթաշ» տեղափոխությամբ հայտնվեց բուռն քննադատությունների կիզակետում: Եվ այս ամենից զատ, առաջ է գալիս Հայաստանի ազգային հավաքականում Օզբիլիսի խաղալ-չխաղալու հարցը: Շատերի կարծիքով` թուրքական ակումբ ներկայացնող ֆուտբոլիստը չի կարող կրել Հայաստանի հավաքականի մարզաշապիկը: Նաեւ այդ ենթադրությամբ, որ Օզբիլիսը կարիերան շարունակելու այլ հնարավորություններ ուներ: Բայց այդ տարբերակները դիտարկելիս՝ հասկանում ենք, որ դրանք բանակցությունների փուլ անգամ չհասած խոսակցություններ էին: «Բեշիկթաշն» էլ որոշել է Օզբիլիսին վարձավճարով տրամադրել իսպանական «Ռայո Վալեկանոյին», ու թեեւ հայտարարում է, որ մրցաշրջանի ավարտից հետո լուրջ նպատակներ ունի` հայ ֆուտբոլիստի հետ կապված, սակայն ֆուտբոլում շատ դժվար է կանխատեսումներ անել: Ուստի, հստակ ասել, որ Օզբիլիսը կդառնա «Բեշիկթաշի» առանցքային ֆուտբոլիստ եւ կներկայացնի ակումբի շահերը, դեռ չի կարելի:

 

 

 

Ինչ վերաբերում է Օզբիլիսի` այլ ճանապարհ ընտրելու հնարավորությանը, ապա քննարկվող տարբերակներից մեկը «Կուբան» վերադարձն էր: Ռուսաստանի առաջնությունում մեծ հավակնություններ ունեցող «Սպարտակի» կազմում անգամ` Օզբիլիսը աճ գրանցելու փոխարեն սկսեց կորցնել իր ֆուտբոլային ոճին համապատասխան ունակություններն ու առանձնահատկությունները, իսկ «Կուբան» վերադարձը կնշանակեր հրաժարվել առաջխաղացումից եւ ամեն տեսակ նոր հնարավորություններից: Մոսկովյան թիմում մնալ այլեւս չէր կարելի, իսկ Հայաստանի ներքին առաջնությունը, ցավոք, չունի ոչ մի հնարավորություն ու պայման` ֆուտբոլիստներին առաջարկելու համար:
Այսպիսով՝ Օզբիլիսը կմնա՞ Հայաստանի հավաքականում: Թուրքիայի փոխարեն Իսպանիա մեկնելն այս պահին դրան դեռ չի խանգարում. եթե ի վերջո հայտնվի «Բեշիկթաշում», Օզբիլիսի թեման, թերեւս, կրկին օրակարգ կվերադառնա: Իսկ մինչ այդ, Հայաստանի ազգային հավաքականին առջեւում բարդ շրջան է սպասվում: ՀՖՖ նախագահ եւ հավաքականի անդամների փոխադարձ անվստահության բարձրաձայնումն էլ իր հերթին չի կարող անհետեւանք մնալ, եւ արդեն այսօր «խաղադրույքներ են արվում»՝ արդյոք Ռուբեն Հայրապետյանը թույլ կտա՞ Յուրա Մովսիսյանին հրավիրել ազգային թիմ: Դա, միգուցե, այնքան էլ մեծ կորուստ չլինի. Մովսիսյանն ակնհայտորեն իր դիրքերում չէ: Բայց միաժամանակ նաեւ Օզբիլիսից զրկվելով՝ Վարուժան Սուքիասյանի համար շատ բարդ կլինի նաեւ նրան համարժեք փոխարինող գտնել: Մյուս կողմից էլ՝ ի՞նչ խաղամակարդակ կկարողանա ցուցաբերել Օզբիլիսը Իսպանիայում. եթե «Ռայո Վալեկանոյում» մնա պահեստային նստարանին գամված, ապա դա հաստատ նրան լավագույն մարզավիճակ չի բերի, եւ Օզբիլիսը նաեւ Հայաստանի հավաքականում անպետքի կարգավիճակում հայտնվելու ռիսկի է ենթարկվելու:
Մի խոսքով՝ Հայաստանի հավաքականում Օզբիլիսի հայտնվելը մնում է երկու հանգամանքից կախված. կհագնի՞ նա թուրքական ակումբի մարզաշապիկը եւ մինչ այդ ի՞նչ խաղամակարդակ կդրսեւորի: Հակառակ դեպքում, միանգամից օրակարգային է դառնալու ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկի այն տրամաբանությունը, որով նա Օզբիլիսի «Բեշիքթաշ» տեղափոխվելը մարմնավաճառություն է անվանել. «Արասի մոտ սկզբունքների բացակայությունը ապշեցնում է: Երբ ընտրում էր, թե որ հավաքականում պետք է խաղա` Հոլանդիայի, թե Հայաստանի, ապա վճռորոշ եղավ այն, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նրան բնակարան նվիրեց ու մի փոքր էլ գումար տվեց: Հիմա էլ խնդիրներ ուներ «Սպարտակում» ու մեկնեց Թուրքիա: Դա խոսում է այն մասին, որ մարդը բարոյական սկզբունքներ չունի: Նա մեկնեց Թուրքիա, այնտեղ կհամբուրի «Բեշիքթաշի» գերբը, միեւնույն ժամանակ կխաղա Հայաստանի հավաքականում: Մի՞թե նա մտածում է, որ իրեն այդքանից հետո կհարգեն: Արասը ժամանակին կարող էր ընտրել Թուրքիայի հավաքականը, ու ոչ մի խնդիր չէր ունենա: Սակայն նա ուզում է փող վերցնել ե՛ւ այնտեղից, ե՛ւ այնտեղից: Դա իսկական մարմնավաճառություն է»: Օբյեկտիվ, թե՞ սուբյեկտիվ է Սելյուկը, կարեւոր չէ. ավելի կարեւոր է, որ շատ հայ մարզասերներ նրա հետ համակարծիք են: Այլ հարց է, թե այդ կարծիքը նաեւ ՀՖՖ-ն կորդեգրի՞. սա արդեն շատ բանով, ինչպես նշեցինք, կախված է նաեւ Օզբիլիսից:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ