Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Թեմա
Երեքշաբթի, 22 Դեկտեմբեր 2015 00:00

ԵՎ ԿՐԿԻՆ ԱՂՄԿՈՒՄ Է ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ

 

Երեկ խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով: Սակայն, մինչ քվեարկության անցնելը տեղից աղմուկ բարձրացրեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆՆ ու առանց շունչ քաշելու միայն կրկնում էր. «Վարման կարգի վերաբերյալ, վարման կարգի վերաբերյալ...»: Ի վերջո, միացվեց Զ. Փոստանջյանի բարձրախոսը, եւ նիստը վարող ԱԺ նախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ կատակեց. «Մի քիչ էլ դուք թուլացրեք»:

Ընդդիմադիր տիկինն իհարկե սկսեց իր հին երգը եւ էլի անհնազանդության կոչեր արեց, ինչը առաջացրեց ողջ դահլիճի ծիծաղը: ԱԺ նախագահն էլ հավելեց. «Խնդրում եմ, 20 վայրկյան ունեք, շարունակեք»: Ոչ մի պատասխան չստանալով աղմկոտ պատգամավորուհուց` ասաց. «Ուրեմն` շնորհավոր Նոր տարի, քվեարկություն»:
Ի դեպ, ուշագրավ էր, որ հարցի վերաբերյալ մտքերի փոխանակման ժամանակ, թեպետ գրանցվել էր Զ. Փոստանջյանը, սակայն չէր հասցրել մտնել դահլիճ ու զրկվել էր իր մտքի «գոհարներն» ամբիոնից արտահայտելու հնարավորությունից: Եվ խորհրդարանական միջանցքներում այս մասին կատակում էին, թե. «Ամանորյա նվեր է արել Զարուհին բոլոր պատգամավորներին ու այս անգամ չի ճղճղացել ամբիոնից»: Բայց, արի ու տես, որ բարի Ձյունանուշի կերպարից սարեր ու ձորերով հեռու է Փոստանջյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ