Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Քրեական
Երեքշաբթի, 22 Դեկտեմբեր 2015 00:00

«ՇԻՐԽԱՆՅԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԸ ԽՈՒԶԱՐԿԵԼ ԵՆ ԵՎ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ»

 

Օրերս Ազգային անվտանգության ծառայության կողմից` Երեւանում վնասազերծված «զինված հանցախմբի» գործի շրջանակում ձերբակալվել է պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը: Ըստ ԱԱԾ-ի՝  նա «կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու մեջ»:

Վ. Շիրխանյանի փաստաբան ՏԻԳՐԱՆ ՏԵՐ-ԵՍԱՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ ԱԱԾ-ի մեկուսարանում արդեն հասցրել է հանդիպել իր պաշտպանյալին, ով ասել է, որ հանկարծակիի է եկել ձերբակալությունից եւ որ իրեն մեղավոր չի ճանաչում.
- Շիրխանյանի բնակարանը խուզարկել են եւ ձերբակալել: Որոշ բաներ են առգրավվել` համակարգիչ, բլոկնոտ: Ես հետաքրքրվեցի. խուզարկությանը մասնակցել է 10 մարդ, որսորդական հրացան է եղել եւ Վազգեն Սարգսյանի նվիրած ատրճանակը:
Նա իրեն կատեգորիկ մեղավոր չի ճանաչում, ապշած է:
- Իսկ ինչո՞վ է պայմանավորում առաջադրված մեղադրանքը:
- Կալանավորված հանցավոր խմբի մեջ կան անդամներ, որոնց հետ պաշտպանյալս առնչվել է, շփվել:
- Օրինակ՝ ո՞ւմ հետ:
- Ճանաչում է նաեւ խմբի ղեկավարին, առնչվել է, շփում ունեցել է, բայց ոչ ավելին:
- Ինչպե՞ս է ծանոթացել, պատմե՞լ է:
- Պաշտպանյալս խմբի ղեկավարի հետ Եղեռնի հարյուրամյակին է ծանոթացել, այդ շրջանակներում է եղել նրանց շփումը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ