Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Սպորտ
Երեքշաբթի, 22 Դեկտեմբեր 2015 00:00

ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ

 

Ֆուտբոլի մի շարք առաջնություններում արդեն հանգստի շրջան է: Չնայած այդ հանգիստը հարաբերական է, քանի որ սկսվում է ամենաբուռն ֆինանսական շրջանը՝ տրանսֆերներ, աշխատավարձների բարձրացում-իջեցում եւ այլն:

Իհարկե՝ դա Հայաստանի ներքին առաջնության մասին չէ. հանդես եկող ֆուտբոլիստների աշխատավարձերն ու տրանսֆերային արժեքներն անգամ հեռավոր համեմատություն չունեն այն գումարների հետ, որոնք պտտվում են միջազգային ֆուտբոլում: Իսկ քանի որ միջազգային հարթակում ունենք միայն մեկ անուն՝ Հենրիխ Մխիթարյան, հիշենք նա որտեղից է սկսել եւ ուր է հասել:
«Փյունիկը» իր ֆուտբոլիստներին վարձատրում էր 300-1000 դոլարի սահմաններում, եւ բնականաբար՝ Մխիթարյանը իր կարիերայի սկզբնամասում բավական համեստ աշխատավարձ է ստացել: Դրանից հետո՝ Դոնեցկի «Մետալուրգի» շրջանն անցնելով՝ տեխափոխվենք Դոնեցկի «Շախտյորում» Մխիթարյանի անցկացրած տարիները: Հենց այս ակումբ տեղափոխությունը ճանապարհ բացեց հայ ֆուտբոլիստի համար դեպի մեծ ֆուտբոլ: «Շախտյորում» հայ ֆուտբոլիստը վաստակում էր տարեկան 360 հազար դոլար: Հաշվի առնելով, որ Ուկրաինայի առաջնությունը եւս, ասենք, Անգլիայի պրեմիեր լիգա չէ, որտեղ անգամ միջակ ֆուտբոլիստներն են բավական խոշոր գումարներ ստանում, ապա Մխիթարյանի աշխատավարձը «Դոնեցկում» բավական պատկառելի էր:
Դե, իսկ դորտմունդյան ակումբի կազմում Մխիթարյանն այս տարի իր կարիերայի լավագույն շրջանն անցկացնելով՝ նկատելիորեն մեծացրեց համաշխարհային հետաքրքրությունն իր նկատմամբ: Իսկ դա, հասկանալի է, զուգահեռաբար ազդեց նաեւ ֆուտբոլիստի ե՛ւ տրանսֆերային գնի, ե՛ւ վարձատրության վրա: Թուրինի «Յուվենթուսը», անգամ այն բանից հետո, երբ Մխիթարյանը հայատարարեց, որ իրեն միանգամայն լավ է զգում գերմանական ակումբում եւ չի պատրաստվում լքել այն, դեռ շարունակում է տարբեր միջոցներ մտածել` հայ ֆուտբոլիստի տեղափոխությունն իրականացնելու համար: Դորտմունդյան ակումբն այս պահին ուղղակի չի կարող բաց թողնել Մխիթարյանին, քանի որ առանց նրա՝ թիմի խաղային կառուցվածքում լուրջ փոփոխությունների կարիք կլինի: Բացի այդ, Մխիթարյանը վերջապես գտել է խաղը, եւ գերմանական ակումբի ոչ մի հաղթանակ` առանց հայ ֆուտբոլիստի անմիջական մասնակցության չի լինում: Արդյունքում՝ Մխիթարյանին թիմում պահելու համար Դորտմունդի «Բորուսիան» մտադիր է 3 տարով երկարաձգել Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի հետ գործող պայմանագիրը: «Fussballtransfers.com»-ի համաձայն՝ գերմանական ակումբը պատրաստ է 2 միլիոն եվրոյով բարձրացնել 26-ամյա Մխիթարյանի աշխատավարձը՝ վճարել տարեկան 7,5 միլիոն եվրո: Ակումբը հայատարարել է, որ Մխիթարյանի հետ պայմանագիրը երկարաձգելը առաջնային խնդիր է համարում:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ