Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2015 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Չորեքշաբթի, 23 Դեկտեմբեր 2015 00:00

 

Մեծն Նժդեհը միանգամայն իրավացի էր, որ թուրքից էլ վատթար թշնամի են թուրքանման հայերը: Այդ ճշմարտությունը երեկ հաստատեց Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր ՄԱՐԳԱՐ ԵՍԱՅԱՆԸ` ԵԽԽՎ-ում կողմ քվեարկելով երկու հակահայ բանաձեւերի օգտին: Անշուշտ, առկա է նաեւ այն հանգամանքը, որ Թուրքիայում մթնոլորտը շատ վատն է, սակայն դա ոչ մի կերպ չի կարող արդարացնել սեփական ազգին դավաճանելու հանգամանքը: Զարմանալի է, այդ ինչպես եղավ, որ այդ նույն մթնոլորտում ապրող համշենահայերը ընտրարշավի ժամանակ Խոպա քաղաքում կարողացան քարերով փախուստի մատնել Էրդողանին, իսկ հայկական անուն-ազգանուն կրող այդ ողորմելին նույնիսկ այնքան հայություն չունեցավ, որ գոնե ինչ-որ պատրվակով բացակայի քվեարկությունից:
Վերջապես կատարվեց բոլոր ընդդիմադիրների երազանքը` ՀՀԿ խմբակցության անդամ ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ պատմեց, թե ինչպես 2017-ին կարող է իշխանափոխություն լինել. «Սահուն իշխանափոխությունը միայն այն չէ, երբ մեկ քաղաքական ուժ ամբողջությամբ դուրս է մղվում կառավարման գործընթացից, զրկվում իշխանական բոլոր լծակներից, եւ նրան փոխարինում է մեկ ուրիշը: Եթե քաղաքական մեկ ուժ, դիցուք` Հանրապետականը, որը կրում էր իշխանության ամբողջ պատասխանատվությունը, կիսում է այդ պատասխանատվությունը քաղաքական այլ ուժի (ուժերի) հետ, սա եւս կարելի է համարել անցնցում իշխանափոխություն: Կարծում եմ` դա շատ նորմալ երեւույթ է: Իսկ եթե որեւիցե մեկը մտածում է, թե 2017թ. ընտրությունների արդյունքում այլ քաղաքական ուժ կգա իշխանության, ըստ իս` չարաչար սխալվում է»: Դե ինչ, իշխանափոխության զարմանալի բանաձեւը կա` կարող եք գալ իշխանության, բայց միայն ՀՀԿ-ի հետ միասին:

 

 

Իսկ կարո՞ղ եք պատկերացնել մի պաշտոնյայի, որ հոժար կամքով նույն համակարգում գնա ավելի ցածր պաշտոնի: Ինչքան էլ զարմանալի լինի, այդպիսի պաշտոնյա մեր երկրում կա: Դա Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ ՏԻԳՐԱՆ ՍԱՀԱԿՅԱՆՆ է, ով իր պաշտոնից հրաժարականի դիմում է գրել, որպեսզի նույն դատարանում սոսկ դատավոր աշխատի: Թե ինչու նա հասարակ դատավորի գործը նախընտրեց այդ դատարանը ղեկավարելուց` հետագայում կիմանանք կամ չենք իմանա, սակայն հատկապես մեր երկրի պայմաններում դա առավել քան զարմանալի է:
ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ ԵԽԽՎ-ում ներկայացված հակահայկական բանաձեւերի քննարկումն իրավացիորեն ցինիզմ համարեց` մատնանշելով. «Այս զեկույցներով ԵԽԽՎ-ն խոչընդոտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, ինչն անթույլատրելի է, քանի որ հակամարտության լուծման միակ ձեւաչափը հենց ԵԱՀԿ Մինսկի խումբն է»: Սակայն զարմանալիորեն պարզվեց, որ պարոն Ռուստամյանը առավել քան լավատես է` նա հայտարարեց.  «Մենք ձեզ հետ միասին Ադրբեջանի Մեջլիսում չենք նստած»: Ոչ, հարգելի պարոն Ռուստամյան, ԵԽԽՎ-ն Ադրբեջանի Մեջլիսից ոչնչով չի տարբերվում, եթե հաշվի առնենք, որ ԵԽԽՎ նախագահ իսպանացին վաղուց է կաշառված Բաքվի կողմից, իսկ Ադրբեջանին կամ Թուրքիային իզութոզով ծախված պատգամավորները պարզապես վխտում են այդ ոչ հարգելի մարմնում: Դե, եթե անգամ Սերբիայի պատվիրակությունն ամբողջ կազմով քվեարկում է հակահայկական բանաձեւերի օգտին, էլ ի՞նչ ասես:
Գյուղ կանգնի գերան կկոտրի` այդ ճշմարտությունը վերջերս հաստատվեց, սակայն ոչ թե Հայաստանում, այլ` Կատալոնիայի ԲՐԵԴԱ գյուղում: Շուրջ 4 հազար բնակիչ ունեցող այդ գյուղի իշխանությունները գյուղի տարածքում անցանկալի անձ են հայտարարել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդին, քանի որ նա ներկայացնում է «մի պետություն, որը խոչընդոտում է կատալոնացիների` որոշում կայացնելու իրավունքի ազատ իրացմանը»: Սույն զարմանալի իրավիճակում, երեւի թե, Իսպանիայի միապետի համար բարեբախտություն է, որ հայկական ասացվածքներին տեղյակ չէ, այլապես, դժվար թե, նա իրեն հարմարավետ զգար գերանի դերում:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ