Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

 

ԵՐԲ ՏԵՂԱԿԱՆ ԽՆՁՈՐՆ ԱՖՐԻԿԱՆԵՐԻՑ ԲԵՐՎԱԾ ՆԱՐՆՋԻՑ ԹԱՆԿ Է
Այս Ամանորը թեեւ հաճելիորեն զարմացրեց նրանով, որ ամեն տարվա պես գները մինչեւ երկինք չթռցրեցին եւ շատ ապրանքների գծով նույնիսկ մի բան էլ էժանացրեցին: Բայց էլի որոշակի «տարօրինակ» երանգներ նկատվեց: Օրինակ՝ դեկտեմբերի վերջին երկու օրերին որոշ ապրանքատեսակների գներ, այնուամենայնիվ, բազմապատկվեցին, եւ տխուրն այն է, որ  խոսքը հիմնականում մեր տեղականի մասին է:
Նախ՝ ինչպե՞ս հասկանալ, որ, օրինակ, մեր հայրենական խնձորը վաճառվում է նկատելիորեն թանկ, քան չգիտես որ էկզոտիկ երկրներից մի քանի սահմաններով եւ մաքսատուրքերով Հայաստան հասած նարինջը: Կամ՝ այդ ինչպե՞ս նույն այդ օրերին հայաստանյան լոլիկ-պոմիդորի գները թռան երկինք եւ մի քանի օրից կրկին նկատելիորեն իջան: Մինչդեռ մեր պետական այրերը հորդորում են՝ նախապատվություն տալ տեղական արտադրողին: Որ ի՞նչ, վերջին պահին թալանե՞ն: Բայց չէ՞ որ այդ դեպքում նախապատվելին կմնա դրսից բերվածը՝ ի վնաս մեր տեղական արտադրողի, ասել է, թե հենց մեզ: Այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախարարի տեղակալ ՌՈԲԵՐՏ ՄԱԿԱՐՅԱՆԻՑ:
- Ամանորի նախաշեմին հայկական շուկայում թուրքական լոլիկն ավելի մատչելի էր սպառողի համար, քան տեղականը. վերջինս մինչեւիսկ կրկնակի թանկ էր թուրքականից: Ըստ Ձեզ՝ ի՞նչ պետք է արվի եւ ի՞նչ է արվում այժմ այդ տխուր իրողության դեմ:
- Հայաստանը լինելով ԱՀԿ անդամ երկիր չի կարող սահմանափակել այլ երկրներից, այդ թվում` Թուրքիայից գյուղատնտեսական մթերքների, մասնավորապես` լոլիկի ներմուծումը: 2015 թվականին ՀՀ է ներմուծվել ընդամենը 52 տոննա լոլիկ՝ նախորդ տարվա 187 տոննայի դիմաց: Իսկ դեկտեմբեր ամսին ներմուծվել է ընդամենը 25 տոննա լոլիկ, որից 19 տոննան Թուրքիայից, հետեւաբար Ամանորի նախաշեմին հայկական շուկան չէր կարող ողողված լինել թուրքական լոլիկով ¥եւ երեւում է, որ դրանից օգտվելով էլ մեր տեղական չարչիները գները երկինք հասցրեցին- Հեղ.¤:

 

 

- Իսկ ի՞նչ կասեք խնձորի գների հետ կապված: Խոսվում էր, որ 2015 թվականին խնձորի առատ բերք ենք ունեցել, բայց շուկայում տեղական խնձորի գները շարունակում են բարձր մնալ: Ո՞վ պետք է զսպի այս ոլորտում տեղական ապրանքների նկատմամբ գնաճը:
- Գյուղատնտեսական մթերքների, այդ թվում` խնձորի իրացման գինը ձեւավորվում է շուկայական առաջարկի եւ պահանջարկի հիման վրա: 2015 թվականին նախորդ տարվա համեմատությամբ զգալիորեն ավելացել են նաեւ խնձորի արտահանման ծավալները. արտահանվել է 2576 տոննա խնձոր, 2014 թվականի 29 տոննայի դիմաց: Արտահանման մեծ ծավալներով պայմանավորված՝ մեծացել է խնձորի նկատմամբ եղած պահանջարկը, արտահանման նպատակով այն մթերվում է համեմատաբար բարձր գներով եւ այդ հանգամանքն իր ազդեցությունն է թողնում նաեւ տեղական շուկայում խնձորի իրացման գների վրա:
- Այս խնդիրների լուծման ուղղությամբ ի՞նչ է փորձում անել ՀՀ գյուղնախարարությունը:-ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը որդեգրել եւ իրականացնում է նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ջերմոցային տնտեսությունների զարգացման աջակցության քաղաքականությունը:  Այդ նպատակով՝ «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն  ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ օրենքի հիման վրա ջերմոցների կոնստրուկցիաների, ջերմոցային արտադրության մեջ օգտագործվող մի շարք ռեսուրսների ինչպես ներմուծումը, այնպես էլ ներքին շրջանառությունն ազատվել են ավելացված արժեքի հարկի վճարումից:
Իրականացվող քաղաքականության արդյունքում վերջին տարիներին հիմնվել են նորագույն տեխնոլոգիաներով հագեցած շուրջ 83.7 հա մակերեսով մի շարք ջերմոցային տնտեսություններ, որոնց գործունեության արդյունքում կտրուկ ավելացել են ջերմոցային տնտեսությունների կողմից արտադրված արտադրանքի, մասնավորապես` լոլիկի, վարունգի, բողկի, կանաչեղենի ու բանջարեղենի այլ տեսակների արտահանման ծավալները: 2015 թվականին արտահանվել է 1718 տոննա լոլիկ, 4029 տոննա վարունգ, 3189 տոննա բողկ եւ 1781 տոննա կանաչեղեն, որոնց գերակշռող մասը կազմել է ջերմոցային արտադրանքը: 2014 թվականին այդ ցուցանիշները կազմել են համապատասխանաբար` 220, 416, 1030 եւ 1047 տոննա:
- Եվ վերջում կխնդրենք պարզաբանել, ՌԴ-ի Թուրքիայի նկատմամբ կիրառված սանկցիաներից հետո արտահանման ծավալների աճ դեպի ՌԴ ՀՀ-ում արդեն նկատվո՞ւմ է:
- 2015 թվականին ՀՀ-ից արտահանվել է 76.7 հազ. տոննա թարմ պտուղ, խաղող, բանջարեղեն եւ կարտոֆիլ, որից 63.9 հազ. տոննան կամ շուրջ 83%-ը ՌԴ:
2014 թվականին արտահանվել էր 46.5 հազ. տոննա, որից 21.5 հազ. տոննան կամ շուրջ 46%-ը՝ ՌԴ: ՌԴ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ կիրառված սանկցիաներից հետո 2015 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում ՀՀ-ից արտահանվել է 5.4 հազ. տոննա թարմ պտուղ, խաղող, բանջարեղեն ու կարտոֆիլ , որից 4.1 հազ. տոննան ՌԴ:  Համեմատության համար նշեմ, որ 2014 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում ՀՀ-ից արտահանումը կազմել է 3.8 հազ. տոննա:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ