Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

ԱՆՎՃԱՐ ԴԵՂԵՐԻՑ ԲՈՂՈՔՆԵՐ ԵՂԵԼ ԵՆ ՈՒ ԿԱՆ

 


Հայաստանում «խոզագրիպային» այս սարսափի ֆոնին ՀՀ առողջապահության նախարարությունը ¥ԱՆ¤ քանիցս հայտարարեց, թե անհրաժեշտ դեղորայքը եւ, մասնավորապես, «Տամիֆլյուն» հիվանդներին տրամադրվում է անվճար: Այս օրերին կիզակետում «խոզի գրիպն» է, եւ, հասկանալի է, նույն կերպ էլ ուշադրության կենտրոնում «Տամիֆլյուն» է: Բայց միայն դրանով չէ, որ սահմանափակվում է անվճար դեղերի ցանկը:րավունքի» զրուցակիցն է ԱՆ աշխատակազմի դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության դեղորայքային քաղաքականության բաժնի պետ ԱՆԱՀԻՏ ՄԿՐՏՉՅԱՆԸ, ումից փորձեցինք պարզել, թե հանրապետությունում առհասարակ ո՞ր դեղերը եւ ի՞նչ հիմունքներով են անվճար հատկացվում քաղաքացիներին, ինչպես նաեւ՝ ի՞նչն է պատճառը, որ շատ քաղաքացիներ հրաժարվում են իրենց տրամադրվող անվճար դեղերից: Տիկին Մկրտչյանը սակայն, մինչ բուն թեմային անցնելը, անդրադարձավ միայն այս օրերին սուր շնչառական վարակների բարդացման հետեւանքով անվճար տրամադրվող դեղերին` նկատելով.

 

 

 

- Այս օրերին սուր շնչառական վարակների բարդացման հետեւանքով, բացի «Տամիֆլյուից», Առողջապահության նախարարությունը` որպես մարդասիրական օգնություն, ստացել է նաեւ հակավիրուսային, ցավազրկողներ, ջերմությունը իջեցող եւ տարբեր այլ դեղեր, որոնք սահմանված կարգով հատկացվել են բոլոր բժշկական հաստատություններին: ԲԿ-ները եւս իրենց ֆինանսական միջոցներով համապատասխան ձեւով անհրաժեշտության դեպքում իրականացնում են դեղերի գնում:
- «Խոզի գրիպն» այս պահին է, բայց ողջ տարվա ընթացքում լինելու են մյուս բոլոր հիվանդությունները: Ուստիեւ՝ խնդրում ենք անդրադառնալ առհասարակ անվճար դեղերի տրամադրման կարգին:
- Նախ նշեմ, որ դեռեւս 2006 թվականից Կառավարության համապատասխան որոշմամբ` անվճար կամ արտոնյալ իրավունքով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերը եւ հիվանդությունների ցանկերն են հաստատվել: Այնտեղ նշված են, թե որ սոցիալական խումբը ինչ իրավունքներ ունի: Առաջին ցուցակում հստակեցված են այն սոցիալական խմբերը, որոնց դեղերի հատկացումը իրականացվում է պոլիկլինիկաների միջոցով: Այսինքն՝ պոլիկլինիկաներում հաշվառված սոցիալապես անապահով խմբերին, հաշմանդամներին, միայնակ ընտանիքի երեխաներին, դատապարտվածներին, պատերազմի մասնակիցներին դեղերը տրվում են անվճար: Դեղերի հատկացումը իրականացվում է նախարարի հրամանով՝ հաստատված հիմնական դեղերի ցանկի հիման վրա. երկու տարին մեկ հաստատվող ցանկում ընդգրկված են այն դեղերը, որոնք ավելի վնասակար են եւ տարածում ունեցող հիվանդությունների բուժման համար են: Ցանկի հիման վրա` համապատասխան ԲԿ-ների կողմից իրականացվում է դեղերի գնումը եւ հատկացվում է հիվանդներին:
- Ո՞ր դեղերն են հիմնականում անվճար հատկացվում հիվանդներին:
- Ճնշման դեղեր, մրսածության, հակավիրուսային, հակաբորբոքային, հակաալերգիկ, հոգեմետ, թմրամիջոցները. անվճար տրամադրվող բոլոր խմբերին հատկանշական դեղերից էլ կան, որպեսզի ապահովման շրջանակը ավելի մեծ լինի:
- Քանի՞ տեսակի դեղորայք է անվճար տրամադրվում քաղաքացիներին:
- Մոտ 360 անուն դեղորայք կա, որոնք հանրապետությունով մեկ անվճար հատկացվում են սոցիալապես անապահով խմբերին:
«ԴԵՂԵՐԻ ՈՐԱԿԸ ՍՏՈՒԳՎՈՒՄ Է ՄԻՆՉԵՒ ՄԱՔՍԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀ ԱՆՑՆԵԼԸ»
-Տիկին Մկրտչյան, հիվանդները հաճախ են դժգոհում, որ իրենց հասանելիք անվճար դեղորայքի համար որոշակի գումար են վճարում, կամ բժիշկները հորդորում են հիվանդին՝ դրսից գնել նույն այդ անվճար տրվող դեղը: Շատերն էլ պարզապես հրաժարվում են այդ դեղերից` պատճառաբանելով, որ ոչ էֆեկտիվ են: Ինչո՞ւ:
- Գումար պահանջելու խնդիր մենք չունենք, որովհետեւ համապատասխան ֆինանսավորում է հատկացվում յուրաքանչյուր պոլիկլինիկայի, եւ արդեն ինքն է պլանավորում իր բնակչությանը անհրաժեշտ դեղերի անունները՝ ելնելով տեղամասային բժշկների, թերապեւտների նշանակումներից: Սակայն «Գնումների մասին» օրենքի համաձայն՝ պոլիկլինիկաները չեն կարող գնել եվրոպական արտադրության համեմատաբար թանկ դեղեր, ուստի կան հիվանդներ, որոնք հրաժարվում են տրվող դեղերից՝ նպատակ ունենալով ստանալ եվրոպական արտադրության: Բայց պոլիկլինիկաները նման ֆինանսական միջոցներ չունեն:
- Իսկ անվճար տրամադրվող դեղամիջոցների եւ եվրոպական դեղամիջոցների ազդեցության տարբերությունն էակա՞ն է:
- Ոչ, նույն ազդեցությունն ունեն, նույն դեղերն են՝ ընդամենը արտադրող երկրների տարբերությամբ: Ասեմ նաեւ, որ բոլոր դեղերը ՀՀ ներմուծվելուց առաջ նախապես անցնում են լաբորատոր փորձաքննություն, եւ դրական արդյունքների դեպքում է միայն տրվում հավաստագիր, որպեսզի դեղերը ներմուծվեն: Այսինքն՝ դեղերի որակը անպայման ստուգվում է մինչեւ մաքսային ճանապարհ անցնելը:
Դեղերի հատկացման մյուս եղանակը պետության կողմից կենտրոնացված գնումներն են, որոնք հատկացվում են` ըստ հիվանդությունների: Կան հիվանդությունների ցանկ, որոնցով տառապողները անվճար ստանում են իրենց դեղորայքը: Դրանք են հոգեմետ, հակաէպիլեպսիկ, մանկական մի քանի հիվանդությունների, շաքարային դիաբետով տառապողների համար դեղերը, որոնք գնում է արդեն պետությունը:
Այնուամենայնիվ՝ կարող ենք բերել բազում օրինակներ, երբ, ասենք, շաքարային դիաբետով տառապող հիվանդներին պոլիկլինիկայից հատկացվող դեղերը ոչ թե չեն օգնել, այլ ավելի են վատացրել հիվանդի վիճակը: Փորձել է այլ՝ դեղատնից գնված դեղ եւ միանգամից զգացել տարբերությունը: Իսկ պոլիկլինիկայից միայն պատասխանում են՝ սա է, ուզում եք՝ վերցրեք, չեք ուզում` ինքներդ գնեք: Իսկ դա նշանակում է մեկ պարզ բան. անկախ նրանից, թե կոնկրետ դեղատեսակի հաշվին ով ինչ փող է սարքում, արդյունքում՝ պետական միջոցները չգիտես ուր են գնում` առանց մարդկանց օգուտ տալու: Մինչդեռ հնարավոր է այդ նույն փողերն աշխատել, բայց նաեւ որակյալ դեղ բերելով ու բաժանելով: Ընդ որում՝ նույն գներով:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ