Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

 

ՈՒՐԵՄՆ, ՏԱՔՍԻՍՏՆԵՐՆ ԻՆՉ ՈՒԶԵՆ` ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆԵ՞Լ

Ոչ մեկի համար նորություն չէ, որ ամանորյա առատ ձյան օրերին մի երկու կանգառ այն կողմ հասցնելու համար տաքսու վարորդները պահանջում էին մի քանի անգամ մեծ գումար` պատճառաբանելով, որ. «Բա, մենք մեր կյանքը վտանգելով` դուրս ենք եկել տաքսի քշենք...»: Ընդ որում` աստղաբաշխական այդ թվերի մասին տաքսու վարորդները «լավության» կարգով նախապես էին զգուշացնում օգտվել ցանկացողներին, իրենց ասելով` լավության կարգով. «Բա նախօրոք չասե՞մ, քուր ջան, մարդ ես, կարող է էդքան ձեռքդ չկա»: Ամենատխուրն այն էր, որ նման գերբարձր գներ էին պահանջում անգամ այն վարորդները, որոնց մեքենաներին հստակ ֆիքսված էր ուղեվարձը` 1 կմ-ն 100 դրամ: յդ պատմությունը թեեւ անցյալում է, սակայն մեկ հարց օրակարգից չենք կարող հանել. ի՞նչ է ստացվում, տաքսիները երբ ցանկանան, ինչ գին ցանկանան կարող են սահմանե՞լ՝ օգտվելով ամեն մի նման առիթից: Մինչդեռ նորմալ երկրներում ցանկացած ապրանք-ծառայության համար վաճառողի կողմից մի գին նշելու եւ մեկ այլ գին պահանջելու դեպքում նույնիսկ ծառայությունից չօգտվածը կարող էր հանգիստ դիմել դատարան, եւ, կոնկրետ օրինակով, վայ այդ վարորդին: Իսկ որ հայաստանյան սպառողը այդ արտոնյալ, ավելի ճիշտ` սովորական մարդկային վիճակում չէ, հայտնի բան է: Ավելին` պարզվում է, անգամ պատկան ատյաններն են անզոր: Համենայնդեպս, այդ իրավիճակի հետ կապված` ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտի տեսչության պետ ԱՐՄԱՆ ՄԻՐԻՋԱՆՅԱՆԸ մեզ պարզաբանում տալով, նախ նկատեց` ինքը եւս քաջատեղյակ է նման դեպքերից, բայց ոչինչ անել չեն կարող.

 

 

- Այդ ոլորտը ազատականացված է, եւ հայաստանյան ոչ մի կառույց պատասխանատու չէ` տաքսիների ուղեվարձի հետ կապված խնդիրները կարգավորելու հարցում: Քանի որ տաքսին կանոնավոր տրանսպորտ չի համարվում: Այլ բան է, եթե Ձեր հարցը  վերաբերեր կանոնավոր տրանսպորտային միջոցներին. եթե նման ուղեւորափոխադրողները պահանջեին ավել գումար, ապա այդ դեպքում ընդհուպ երթուղուց զրկման կարող էր հանգեցնել: Այ, այս դեպքում տրանսպորտի տեսչությունը կարող էր կանոնավոր փոխադրումններ իրականացնող կազմակերպությանն անհանգստացնել: Բայց տաքսու ուղեվարձը ազատականացված է, դա փոխադրող եւ ուղեւոր համաձայնության ադյունքում է լինում: Իհարկե` Ձեր մտահոգությունը տեղին է, ես էլ եմ լսել նման դժգոհություններ, բայց ոչ մի կառույց չի կարող միջամտել կամ անհանգստացնել տաքսու վարորդին` ուղեվարձի սակագնի հետ կապված:
- Իսկ տաքսու վարորդները առհասարակ պարտավորություններ չունե՞ն պետության, քաղաքացու նկատմամբ:
- Ձեր հարցը կոնկրետ ուղեվարձի սակագնի վերաբերյալ է, եւ տվյալ դեպքում` ոչ:
- Իսկ հնարավոր չէ՞, որ երբ նման դեպքերը համատարած բնույթ են կրում, որեւէ տուգանքի կամ այլ նկատողության միջոցով պատասխանատվության ենթարկել նմանատիպ վարորդներին, որպեսզի դա օրինակ ծառայի մյուս անբարեխիղճ վարորդների համար:
- Ցավոք, Ձեր ասածը կարող ենք համարել ցանկություն: Կա օրենք ու օրենքով տաքսու վարորդներին` ուղեվարձի սակագնի հետ կապված, որեւէ կառույց իրավունք չունի անհանգստացնել կամ տուգանել: Ուրիշ բան, եթե ինքը հայտարարի ասենք կիլոմետրը 100 դրամով է վարում, բայց խաբի. այդտեղ մի փոքր խնդիր կլինի ¥բայց չէ՞ որ մենք էլ դա ենք ասում. մեքենայի վրա գրված է` 1 կմ-ն 100 դրամ, բայց այլ գումար էին պահանջում- հեղ.¤: Բայց եթե վարորդը եղանակային պայմաններից ելնելով`  ուղեվարձը բարձրացնում է, մենք նրան ոչինչ ասել չենք կարող: Մի մոռացեք, որ այդ օրերին տաքսիների 10-15 տոկոսն էր դրսում, շատ-շատերը այդ եղանակին ռիսկի չէին դիմում դուրս գալ եւ նման դեպքերում շատ վարորդներ օգտվեցին առիթից: Բայց էլի եմ ասում` դա փողադրող-ուղեւոր խնդիրն է: Ի դեպ, նմանատիպ անբարեխիղճ տաքսու վարորդների կողքին, այդ օրերին կային նաեւ բազում տաքսու վարորդներ, որոնք նույնիսկ անվճար են փոխադրել քաղաքացիներին: Այսինքն` դա էլ է մարդուց գալիս, ի՞նչ ասեմ...
Այս ամենով հանդերձ, ֆիքսենք, որ այդ ձյունառատ օրերին ուղեւորափոխադրող մյուս ողջ տրանսպորտը ¥ավտոբուս, միկրոավտոբուս¤ գործնականում բացակայում էր: Մինչդեռ, եթե այդ տրանսպորտը լիներ, տաքսիստները հաստատ այդքան չէին լկտիանա: Նկատենք` «խոշոր» տրանսպորտը կոնկրետ երթուղիներ շահագործողներ են եւ պարտավոր էին ցանկացած պարագայում երթուղի դուրս գալ: Բացակայությունը նրանց պարտավորությունների խախտում է, սակայն եւ ոչ մի պատժամիջոց չկա: Այնպես որ` պատկան պետական այրերն այդքան էլ անճար չեն, միայն թե ցանկանան ինչ-որ բան անել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ