Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

 

ԵՐԲ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԷԼԵԿԷՆԵՐԳԻԱՅԻ 7 ՏԱՐՎԱ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՔԵՐԸՏՐԱ

Օրերս բավականին հետաքրքիր բողոք ստացանք: ՀԷՑ-ի ինչ-որ աշխատակիցներ քաղաքացիներից պահանջել են դեռեւս 2008-2009 թվականների էլեկտրաէներգիայի վարձը, սպառնալով` հակառակ դեպքում, հոսանքն անջատել: Եվ դա Ամանորի նախաշեմին:
Թե օրենքով քանի տարվա վաղեմության պարտքերն իրավունք ունի պահանջել ՀԷՑ-ը՝ պարզեցինք «Լեւ գրուպ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր-նախագահ, փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ, ով նկատեց.

 

 

- Եթե երեք տարին անցել է, եւ քաղաքացին չի վճարել էլեկտրաէներգիայի դիմաց կուտակված պարտքը, ապա երբ շահագրգիռ անձը` պարտատերը կարող է հայց ներկայացնել դատարան: Սակայն պարտապանը եւս երեք տարուց ավելի հին պարտքի դեպքում մտնում է դատական պաշտպանության: Այդ հիմքով՝ երեք տարուց ավելի վաղ ժամանակահատվածի պարտքը չեղյալ է համարվում՝ դիտվելով որպես ժամկետանց: Եթե կան քաղաքացիներ, ովքեր ցանկանում են դիմել դատական պաշտպանվածության` գումարի բռնագանձման պահանջով, ապա «Լեւ գրուպ»  փաստաբանական ընկերությունն առանց վճարի, անշահախնդիր պատրաստակամ կլինի «Իրավունք» թերթի հետ համագործակցելով` ներակայացնել վերոհիշյալ քաղաքացիների շահերը:
ԲԱՅՑ ՀԷՑ-Ը ՀՍՏԱԿ ՊԱՏԱՍԽԱՆ ՉՈՒՆԻ
Փորձեցինք պարզաբանումներ խնդրել ՀԷՑ-ի մամուլի պատասխանատու ՆԱՏԱԼՅԱ ՍԱՐՋԱՆՅԱՆԻՑ, ով տվեց բավականին տարօրինակ պատասխան.
- Որպեսզի Ձեր հարցին հստակ պատասխանենք, պետք է մեզ տրամադրեք բաժանորդի տվյալները եւ հասցեն, որ կարողանանք ասել` ՀԷՑ-ն իրավունք ունի՞ պահանջել, թե` ոչ:
- Խոսքը 7 տարվա վաղեմության պարտքի մասին է, այն դեպքում, երբ 3 տարին լրանալուց հետո օրենքով իրավունք չունեք:
- Ես արդեն պատասխանեցի, պետք է մեզ ասեք բաժանորդի գոնե անուն-ազգանունը:
- Չկա ստույգ բաժանորդի ազգանուն, հարցն ընդհանրական է: Պարզապես մեզ պետք է ՀԷՑ-ի մեկնաբնությունը՝ 7 տարվա վաղեմության պարտքը կարո՞ղ եք պահանջել:
- Կարծում եմ՝ կրկնվելու կարիք չկա:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ