Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Հանրություն
Չորեքշաբթի, 20 Հունվար 2016 15:44

H1N1-ԻՑ ԱՅԼԵՎՍ ՉԵ՞ՆՔ ԱԶԱՏՎԻ

Հանրապետությունում արդեն արձանագրվել են H1N1 հիվանդությունից մեկուկես տասնյակ մահվան դեպքեր, սակայն պատկան մարմիններն այդպես էլ համաճարակ տերմինը չօգտագործեցին: Այսինքն՝ ի՞նչ պետք է լինի, ինչպիսի ցուցանիշներ են պետք, որ հայտարարվի համաճարակ, իրավիճակը ներկա պահին ինչքանո՞վ է մոտ կամ հեռու դրանից:այս ամենի հետ մեկտեղ՝ ավելի երկարաժամկետ հեռանկարին վերաբերող այլ հարցեր եւս օրակարգում են: Համաճարակ կա, թե ոչ՝ հարցի մի կողմն է: Մյուս կողմն էլ այն է, որ «խոզի գրիպ» ասվածը արդեն Հայաստանում է: Իսկ դա նշանակո՞ւմ է, որ հետայսու գրիպի ամեն սեզոնային բռնկումների ժամանակ պետք է նորից լսենք H1N1՝ դրա հասցրած մահվան դեպքերով հանդերձ: Այսինքն՝ որքանո՞վ են արդյունավետ սուր շնչառական վարակների դեմ կատարվող պատվաստումները: ՀՀ առողջապահության նախարարությունից խոստանում են, որ հիշատակվածի շուրջ պարզաբանումներ կտան միայն գրավոր հարցադրումների դեպքում, եւ հուսանք, որ առաջիկայում նախարարության պաշտոնական տեսակետը կստանանք: Իսկ մինչ այդ՝ այս ամենի շուրջ զրուցեցինք Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի համաճարակաբանության պրոֆեսոր ՀԱՍՄԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ:

 

 

 

- Այսպիսով՝ ո՞րն է համաճարակը:
- Գոյություն ունի հիվանդացության քանակի հատուկ շեմ, որը 4-5 անգամ գերազանցելուց հետո միայն կարելի հայտարարել համաճարակ: Համաձայն ՀՀ առողջապահության նախարարության  տվյալների՝ մեզ մոտ նշված շեմը գերազանցվում է 1,5 անգամ է, որը վկայում է միայն սուր շնչառական վարակների սեզոնային բարձրացման մասին: Այդ իսկ պատճառով համաճարակ բառը չի հայտարարվում: Բայց, իհարկե, պետք է բավականին զգոն լինել, քանի որ այժմ բավականին պաթոգեն վիրուս է շրջանառվում: Եվ ամենակարեւոր կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումը, որը կատարվեց  H1N1-ի դեմ պայքարելու համար, դա այն է, որ դպրոցական եւ մանկապարտեզի երեխաների արձակուրդները երկարացվեցին երկու շաբաթով:
Քանի որ արձանագրված դեպքերի մեծ մասը, երբ դիմում են բժշկի եւ հոսպիտալացվում են, մինչեւ 18 տարեկան երեխաներն են, եւ դա է պատճառը, որ հենց առաջին հերթին երեխաների շրջանում են տարվում առաջնային կանխարգելիչ միջոցառումներ, որպեսզի հնարավորինս նվազեցվի ռիսկի գործոնը: Եվ հաշվի առնելով, որ վարակը առաջին հերթին փոխանցվում է օդակաթիլային մեխանիզմով, կարեւոր է, որ պայքարի մի շարք պարզ մեթոդներ բոլորը կիրառեն. առհասարակ՝ ցանկացած վերին շնչուղիների վարակների, այդ թվում նաեւ՝ գրիպի դեպքում անհրաժեշտ է հաճախակի օդափոխել տարածքները, անհատական պրոֆիլակտիկ միջոցառումներ իրականացնել, շինտարածքներում կրել դիմակներ եւ օգտագործել պաշտպանիչ նրբաքսուքներ եւ այլն:
Ամեն դեպքում՝ այս պահին համաճարակաբանական իրավիճակը վերահսկվում է, կատարվում են բոլոր կանխարգելիչ հակամաճարակային միջոցառումները, որոնք շարունակական բնույթ են կրում: Հիվանդների մեծ մասն ապաքինվել են:
- Ինչո՞վ եք պայմանավորում սուր շնչառական վարակների բարձրացումը:
- Նախ նշեմ, որ  H1N1-ով վարակվածության դեպքեր գրանցվել են դեռեւս 2009-2010 թվականից, այդ ժամանակահատվածում եւս բավականին մեծ դիմելություն ունեինք, գրանցվեցին նաեւ մահվան դեպքեր: Այս տարի արդեն 70-80 տոկոս դեպքերում է հայտնաբերվում H1N1 ենթատիպ, որը, ինչպես նշեցի, բավականին ագրեսիվ ենթատիպ է:
- 2014 թվականին Հայաստանը սուր շնչառական վարակների համար պատվաստանյութեր ստացավ: Որպես համաճարակաբան՝ ինչպե՞ս կգնահատեք դրանց արդյունավետությունը:
- Ես տեղյակ եմ, որ 2015 թվականի աշնանից ռիսկային խմբերում կատարվել են պատվաստումներ: Այդ գործընթացն ընդգրկել է տասնհինգ-քսան հազար մարդու: Այսինքն՝ բնակչության թվի համեմատ` պատվաստվողների տոկոսը այդքան էլ բարձր չէ: Իսկ պատվաստումների էֆեկտիվությունից պետք է խոսել այն ժամանակ, երբ այն կատարվում էլ ավելի մեծ թվով մարդկանց շրջանում:
- Ո՞վ է պատասխանատու, որ պատվաստումների ընդգրկվածության շրջանակը ավելի լայն լինի:
- Պատվաստվում են հիմնականում ռիսկի խմբերը: Պատվաստումները արվել են սեպտեմբեր ամսին, իսկ պատասխանատուն պարզ է, որ Համաճարակաբանության ամբիոնը չէ:
- Եթե ամփոփենք, ստացվո՞ւմ է, որ այսուհետ՝ առաջիկա տարիներին եւս սուր շնչառական վարակները կարող են ուղեկցվել H1N1-ով:
- 2009-2010թթ.-ից H1N1-ը արդեն շրջանառվում է ամբողջ աշխարհում: 2009 թվականին անգամ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց ոչ թե համաճարակ, այլ H1N1-ի պանդեմիա: Այսինքն՝ այդ տարվանից սկսած, այդ վարակը շրջանառվել է: Պետք է ասել, որ նաեւ մահվամբ ուղեկցվող վերոհիշյալ հիվանդության դեպքեր ներկայումս գրանցվում են ե՛ւ Վրաստանում, ե՛ւ Իրանում, ե՛ւ Թուրքիայում, Ուկրաինայում, ՌԴ-ում, բազմաթիվ եվրոպական երկրներում: Այսինքն` հնարավոր է, որ ամեն տարի էլ H1N1 ենթատիպը նկատվի:
- Իսկ որքանո՞վ է հավանական, որ H1N1-ի վիրուսը նույն անձի մոտ կրկնվի:
- Իհարկե հնարավոր է, որ մեկ անգամ վիրուսով վարակվածը մի քանի տարի հետո նույն  H1N1-ով հիվանդանա:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ