Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Հանրություն
Չորեքշաբթի, 20 Հունվար 2016 15:47

 

ՆՈՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ` «ՏԻՊԻԿ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈԶԻ ԳՐԻՊ» ՆՈՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ`«ՏԻՊԻԿ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈԶԻ ԳՐԻՊ»

Մեր աղբյուրը չի բացառում, որ Գոռը, իրոք, վարակված լինի H1N1 վիրուսով, քանի որ, ըստ աղբյուրի, նույն վիրուսով վարակված են նաեւ Գոռի երեք խցակիցները: Սակայն նույն աղբյուրը նաեւ չի բացառում, որ Գոռին հիվանդանոց տեղափոխելու պատճառը կարող է եւ մտացածին լինել: Այն առումով, որ դատավճիռը առաջիկա օրերին մտնելու է օրինական ուժի մեջ, Գոռին դրանից հետո կարող են այլ կալանավայր տեղափոխել, եւ հիմա կարող է եւ պատրվակով փորձում են նրան պահել հիվանդանոցում՝ մինչեւ տեսնեն ինչ կլինի:
Ամեն դեպքում՝ վերոհիշյալ տեղեկատվությունը փորձեցինք ճշտել պատգամավոր Կարո Կարապետյանից: Մեր զանգին պատասխանեց նրա վարորդ ներկայացած Սաքոն, ով սկզբում հետաքրքրվեց, թե ինչ հարցով ենք զանգահարում, ապա խնդրեց մի քանի րոպե հետո զանգահարենք պատգամավորին: Իսկ մի քանի րոպե հետո կրկին հեռախոսին պատասխանեց վարորդը եւ ասաց, որ ինքը կպատասխանի մեր հարցին, մասնավորապես` նշելով.

 

 

- Նման բան չկա, պարոն Կարապետյանի փեսան բերդում նստած է: Այլ բան ասել չենք կարող, տեսնենք ինչ է գալիս էդ տղու գլխին:
Եվ նկատենք, որ եթե մեր աղբյուրի տեղեկատվությունը հաստատվի, ապա դա նաեւ կնշանակի, որ «խոզի գրիպը» ներթափանցել է կալանավայր: Այդ առնչությամբ փորձեցինք պարզաբանումներ ստանալ Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից, որտեղից մեզ ասացին, որ տվյալ հարցով պետք է դիմենք Արդարադատության նախարարություն: Եվ ահա՝ Արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկների վարչության լրատվական ծառայությունից գրեթե հաստատեցին մեր տեղեկատվությունը՝ նկատելով.
- Քրեակատարողական հիմնարկներում H1N1-ով հիվանդներ չունենք, ունենք մեկ դեպք «Նուբարաշեն» ՔԿ-ում, երբ կալանավորներից մեկին մեկ այլ դեպքով տարել են բուժզննման «Էրեբունի» բժշկական կենտրոն, սակայն լաբորատոր անալիզների արդյունքում, բացի կալանավորի առողջական բողոքներից, նրա մոտ հայտնաբերվել է նաեւ H1N1: Բայց այդ դեպքից՝ այլ դեպքեր չեն գրանցվել մեզ մոտ:
Թե կոնկրետ ում մասին է խոսքը, չտեղեկացրեցին: Սակայն մեր աղբյուրը նորից վստահեցրեց, որ այդ հիվանդը Գոռ Առաքելյանն է: Եթե իրոք այդպես է եւ Գոռը իրականում վարակվել է H1N1-ով, ապա ամեն մի դատ-դատաստանից առաջ՝ նրան միայն առողջություն կմաղթենք: Բայց եթե իրոք «Նուբարաշեն» ՔԿ-ի ընդամենը մեկ կալանավորի մոտ է H1N1 հայտնաբերվել, ապա դա առնվազն տարօրինակ է թվում. նեղ խցում, որտեղ օրը 24 ժամ իրար հետ մարդիկ են շփվում, այդ արագ տարածվող վիրուսն ի՞նչ հրաշքով պետք է միայն մեկին վարակեր: Եվ ինչպե՞ս, երբ խոսքը փակ հաստատության մասին է:
Այսքանից հետո նշենք նաեւ, որ երեկ «Էրեբունի» ԲԿ-ից մեզ  տեղեկացրին, որ իրոք «Նուբարաշեն» ՔԿՀ-ից իրենց մոտ իսկապես բուժզննման է տեղափոխվել Գոռ Առաքելյանը: Ըստ նույն աղբյուրի՝ անալիզների հանձնումից հետո հաստատվել է H1N1: Արդյունքում Գոռը, ինչպես հայտնում են ԲԿ-ից. «Բավական ժամանակ նա կմնա հիվանդանոցում, քանի դեռ ստացիոնար բուժման կարիք ունի»:
Սա նշանակում է, որ իսկական «հրաշք» է տեղի ունեցել. փակ խցում մեկ մարդ վարակվել է, մնացածը՝ ոչ: Կամ էլ կարող ենք ենթադրել, որ մեզ մոտ ի հայտ է եկել H1N1-ի միանգամայն նոր տարատեսակ` «տիպիկ հայկական խոզի գրիպ»: Դրանով կարող են վարակվել բացառապես այն դատապարտյալները, ովքեր համապատասխան թիկունք ունեն:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Վերջին Թարմացում on Չորեքշաբթի, 20 Հունվար 2016 15:52