Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Հանրություն
Չորեքշաբթի, 20 Հունվար 2016 15:50

ԺԱՄԱՆԱԿԻՆ ԱՐՎԱԾ ՃԻՇՏ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ ԹԵՐԵՎՍ ԿՓՐԿԵՐ 26-ԱՄՅԱ ԿՆՈՋԸ

Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հունվարի 13-ին մահացած ծննդկանի ամուսինը ոստիկանություն հայց է ներկայացրել «Արմավիր» բժշկական կենտրոնի բժիշկ-թերապեւտ Անդրանիկ Պապոյանի դեմ: Նշենք, որ մահացած կնոջ հարազատները նրա մահվան մեջ մեղադրում են վերոնշյալ բժշկին`  մասնավորապես ասելով, որ Անդրանիկ Պապոյանը մի քանի օր շարունակ ստուգել է կնոջ թոքերը ու հավատացրել, որ ամեն ինչ կարգին է: Մինչդեռ 3 օր անց, երբ իրենց պահանջով հղի կինը ռենտգեն հետազոտության է ենթարկվել, թոքաբորբ է ախտորոշել: Դրանից հետո էլ՝ «Արմավիր» ԲԿ-ից Երեւան հղի կնոջը հարազատները իրենց մեքենայով են հասցրել, քանի որ «Արմավիր» ԲԿ-ի «Շտապօգնության» ավտոմեքենայի մեջ վառելիք չի եղել:

Թեինչն է պատճառը, «Արմավիր» ԲԿ-ում իրո՞ք նման, մեղմ ասած, անփույթ բարքեր են տիրում (նաեւ նկատի ունենք, որ նույն հիվանդանոցի բժիշկներից մեկն էլ այժմ նստած է ամբաստանյալի աթոռին` 5-ամյա երեխայի մահվան մեջ մեղադրանքով): Այս անգամ իրականում ի՞նչ է եղել՝ փորձեցինք պարզել 26-ամյա կնոջ մահվան մեջ մեղադրվող բժիշկ-թերապեւտ ԱՆԴՐԱՆԻԿ ՊԱՊՈՅԱՆԻՑ, ով նշեց.

 

 

 

- Իմ անձի հասցեին հնչող բոլոր մեղադրանքները հերյուրանքներ են: Մահացած կինը շաբաթ երեկոյան ընդունվել է ծննդատուն: Ինձ նույն օրը հրավիրել են` որպես հերթապահ թերապեւտ, որպեսզի զննեմ հղիին: Հիվանդության առաջին օրն է եղել, եւ հղիի մոտ առաջին հայացքից այդ պահին թոքաբորբ չի հայտնաբերվել: Բայց, այնուամենայնիվ, համապատասխան նախնական դեղամիջոցներ նշանակելուց հետո ես հենց առաջին օրը նշանակել եմ ռենտգեն հետազոտություն եւ ինֆեկցիոն մասնագետի կոնսուլտացիա: Հաջորդ օրը ես իմ հերթապահությունը հանձնել ու գնացել եմ, նրան զննել է մյուս` կիրակի օրվա հերթապահ թերապեւտը, բայց ռենտգեն չի արվել մինչեւ երկուշաբթի առավոտ:
Այսպիսով՝ հիվանդը մեզ մոտ մնացել է մեկ ու կես օր: Հարազատները ինձ են մեղադրում, բայց իրականությունն այն է, ինչ ես ասացի: Փաստն այն է, որ նախատեսվածի պես՝ իմ նշանակումները ժամով, ամեն ինչով գրված են: Թե ում թելադրանքով են մահացած կնոջ հարազատները իմ անունը շահարկում, ինքս էլ չեմ հասկանում:
- Իսկ հնարավոր չէ՞ր, որ այդ նույն օրը կատարվեր ռենտգեն հետազոտություն, առավել եւս, եթե Դուք եւս դրա անհրաժեշտությունը նկատել եք:
- Շաբաթ-կիրակի օր էր, բաժանմունքում համապատասխան մասնագետ չկար:
- Եթե հիվանդը ծանր է, հնարավոր չէ՞ր հրավիրել ռենտգենի մասնագետին:
- Բայց ընդունման պահին հիվանդը այդ աստիճան ծանր չէր, նա անգամ մեր մոտից իր ոտքով է գնացել Երեւան՝ հիվանդանոց:
- Իսկ, որպես բժիշկ, ի՞նչ եք կարծում, եթե ավելի վաղ հայտնաբերվեր թոքաբորբը, հնարավոր կլինե՞ր փրկել երկու անչափահաս երեխաների հղի մոր կյանքը:
- Չեմ կարող ասել, դա պետք է ավելի նեղ մասնագետներն ասեն: Բնականաբար՝ թոքաբորբի հայտնաբերման դեպքում ի սկզբանե այլ բուժում է նշանակվում:
Իհարկե, այս պատմության վերջակետը դրված չէ: Կամ այս ամենի մեջ ի՞նչ դեր ունի փոխարինող՝ կիրակի օրվա թերապեւտը. այդ օրը կնոջ վիճակն արդեն այնքան վատ չէ՞ր, որ նշանակված ռետգեն ուսումնասիրությունն անհապաղ արվեր: Դեռ այս գործով կլինեն ուսումնասիրություններ, միգուցե՝ քննություն, որ հնարավոր լինի թացն ու չորը իրարից զատել: Միայն թե, այս դեպքում եւս կա նույն հանրային մտավախությունը, ինչը լինում է գործնականում բոլոր նման դեպքերում. բժշկի ճիշտ կամ սխալ լինելը կարող են հիմնավորել միայն նրա գործընկեր բժիշկները: Իսկ «մունդիրի պատիվը» թույլ կտա՞ գործընկերոջը սխալի դեպքում մեղադրել: