Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

ՁՄԵՌԱՅԻՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻՑ ՀՈՒՅՍ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԿԱ

Ձմեռային մարզաձեւերը Հայաստանում մի ամբողջ տարի դադարի մեջ են: Հասկանալի է՝ Հայաստանի կլիմայական պայմաններն ուղղակի պարտադրում են հայ դահուկորդներին տարվա ընթացքում մարզումներն անցկացնել այլ երկրներում, եւ միայն այս ամիսներին է, որ մարզաձեւերի համար կարելի է ակտիվ շրջան գրանցել:
Հունվարի 17-ին Ծաղկաձորում մեկնարկեցին Ձյան համաշխարհային օրվա շրջանակում իրականացվող միջոցառումները: Հունվարի 19-ին մեկնարկեց նաեւ Զարգացող դահուկային ֆեդերացիաների դահուկավազքի գավաթն ու ՀՀ դահուկավազքի 2016թ. առաջնությունը, որը կավարտվի հունվարի 21-ին: Ի դեպ՝ Զարգացող դահուկային ֆեդերացիաների դահուկավազքի գավաթն անցկացվում է առաջին անգամ, եւ խաղարկությանը մասնակցում են 50 ներկայացուցիչներ՝ Իրանից, Ռումինիայից, Սերբիայից, Լիտվիայից եւ Հայաստանից: Այսօրինակ մրցաշարերն ու միջոցառումները ոչ միայն լավ հնարավորություն են, որ մեր մարզիկները փորձ փոխանակեն, ձեռք բերեն, այլեւ՝ ձմեռային մարզաձեւերի սիրահարների ուշադրությունը դեպի Հայաստան սեւեռելու համար:

 

 

Բայց այսքանով հանդերձ՝ երբ հաշվի ենք առնում, թե որքան է կազմում հայկական սպորտին եւ հատկապես՝ ձմեռային մարձաձեւերին տրամադրվող բյուջեն, հասկանում ենք, որ ծախսատար այդ մարզաձեւերի զարգացման համար միայն նման հատուկենտ առիթները, մեղմ ասած, բավական չեն: Միաժամանակ՝ չենք կարող չնկատել նաեւ, որ վերջին տարիներին Հայաստանը միջազգային մրցաշարերում համեմատաբար ավելի լավ արդյունքներ է գրանցում: Միջազգային հարթակում ունենք մեկ բարձրակարգ մարզիկ՝ Սերգեյ Միքայելյանը, իսկ պատանիներից Միքայել Միքայելյանը, ամենայն հավանականությամբ, համարժեք իրավահաջորդ կլինի Սերգեյի համար: Որոշ աճ գրանցվում է նաեւ գեղասահքում: Ի դեպ, հայ գեղասահորդները տարին սկսել են նվաճմամբ՝ Լեհաստանի Տորուն քաղաքում անցկացված գեղասահքի Mentor Nestle Nesquik Torun Cup-2016 միջազգային ավանդական մրցաշարում արծաթե մեդալներ են նվաճել Հայաստանի ներկայացուցիչներ, մենասահորդներ Սլավիկ Հայրապետյանը եւ Անաստասիյա Գալուստյանը: Սա հայ գեղասահորդների համար լավ հնարավորություն է` բարձր արդյունքներ գրանցել նաեւ հունվարի 25-31-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայանալիք մեծահասակների Եվրոպայի առաջնությունում:
Բայց այս ամենով եւ այդ թույլ աճով հանդերձ էլ՝ սպասել, որ ձմեռային մարզաձեւերում կունենանք քիչ թե շատ տեսանելի արդյունքներ, միամտություն կլիներ: Արդյունքում, վերադառնալով ծաղկաձորյան հիշատակված մրցաշարերին, նկատենք, որ դրանք, թերեւս, ինչ-որ ռեալ բան կարող են տալ ոչ թե սպորտային, այլ զուտ Ծաղկաձորը դրսի մարզիկներին ցույց տալու առումով:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ