Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 23 24
25 26 27 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

«ԵԽԽՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԲՈՅԿՈՏԻ ԵՆԹԱՐԿԵԼՆ ԱՄԵՆԱԴՅՈՒՐԻՆ ԵԼՔՆ Է»

«Իրավունքի» 3-րդ համարում նշել էինք, որ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ` լայնածավալ էլեկտրոնային ստորագրահավաք է սկսել ընդդեմ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի օրակարգ ներառված երկու հակահայկական բանաձեւերի նախագծերի, որոնք ակնհայտորեն հակասում են թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, թե՛ ԵՄ գործադիր մարմնի քաղաքականությանը: Այս մասին ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի մամլո եւ հաղորդակցության պատասխանատու ՊԵՏՈ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ հետ ունեցած մեր հարցազրույցի շարունակությունը ներկայացնում ենք ստորեւ:–Պարոն Դեմիրճյան, որոշ վերլուծաբաններ տեսակետ են շրջանառում, թե ԵԽԽՎ-ում վերոնշյալ բանաձեւերը չեն ընդունվի` միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջամտության շնորհիվ: Որքանո՞վ է տեսանելի նրանց ջանքերն այս ուղղությամբ:

 

 

 

– «Միայն» ասելը տեղին չէ, բայց, անշուշտ նրանց հայտարարություններն իրենց կշիռն ունեն: Մինսկի խմբի համանախագահները անջատաբար եւ հավաքականորեն քննադատեցին նշյալ երկու բանաձեւերի քվեարկությունը ԵԽԽՎ հանձնաժողովներում, որովհետեւ այն կվնասի Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման գործընթացին: Եվ սա մենք էլ ենք նշել, հայրենի պատվիրակությունն էլ է նշել: Բայց չենք կարող ձեռքներս ծալած նստել եւ հուսալ, որ քանի որ համանախագահները կոչ են արել, ուրեմն` վերջ, այդպես էլ կլինի:
– Տեսնո՞ւմ եք այլ ելքեր, որոնք կարող ենք միասնաբար օգտագործել Եվրոպայի խորհրդում ադրբեջանական լոբբինգը նվազեցնելու ուղղությամբ:
– Խավիարային դիվանագիտությունը պետք է դադարեցնել` բացահայտելով Ադրբեջանի իսկությունը. Ալիեւի իշխանության իսկական դիմագիծը, այնտեղ տիրող մարդկային իրավական խախտումներն ու բռնությունները, բանտարկությունները: Ադրբեջանի իշխանություններն իրենց իսկ քաղաքացիներն չեն հարգում, եւ մենք պետք է այդ շրջանակներում նախաձեռնող լինենք: Ինչու ոչ, նաեւ բացահայտենք «խավիարակերներին» եւ բարձրաձայնենք, որոնց մասին շատ է խոսվում եվրոպական շրջանակներում ու հատկապես այն կազմակերպություններում, որոնք մարդու իրավունքների պաշտպանության աշխատանքին են լծված կամ քաղաքական, դիվանագիտական թափանցիկության հարցերով են զբաղվում: Պետք է օգտագործել մեր ձեռքում եղած բոլոր լծակները, եւ լինել նախաձեռնող: Վստահ եմ, որ Ազգային ժողովի մեր պատվիրակությունն էլ նման մոտեցում ունի:
– Իսկ միգուցե ադրբեջանական խավիարային դիվանագիտությունը ԵԽԽՎ-ում հաշվի առնելով` ընդհանրապես բոյկոտենք այս կառույցի աշխատանքները:
– ԵԽԽՎ աշխատանքները բոյկոտի ենթարկելն ամենադյուրին ելքն է: Մենք կողմնակից չենք նման կառույցները բոյկոտի ենթարկելուն: Վերջիվերջո, այս կառույցները միջազգային, համաեվրոպական կառույցներ են եւ իրենց կարեւորությունն ունեն` թեկուզ մեզ համար ոչ 100% բաղձալի արդյունքներով: Մինչդեռ Ադրբեջանը «սիրում է» բոյկոտի ենթարկել այն, ինչն իր դեմ է այսպիսի կառույցներում: Ինչպես, օրինակ, եղավ Եվրանեսթի դեպքում, երբ Ադրբեջանը քանիցս այն բոյկոտի է ենթարկել ու հայտնվել ծիծաղելի իրավիճակում:
– Եթե, Աստված մի արասցե, այս երկու հակահայկական բանաձեւերն ընդունվեն, ի՞նչ վնաս կարող է հասցնել Արցախյան հիմնախնդրի հարցում:
– Այս երկու բանաձեւերը խորհրդանշական են Հայաստանի եւ Արցախի համար, բայց իրավական կամ պարտադիր բնույթ չունեն: Անմիջականորեն վնասի մասին խոսք չկա, սակայն այս բանաձեւերը կարող են նախադեպ լինել, որպեսզի Ադրբեջանը փորձի միջազգային այլ կառույցներում էլ նման բանաձեւեր անցկացնել: Ու այդ առումով, Ադրբեջանի պատգամավորների համար եվրոպական շրջանակներում իբրեւ «ճակամարտ» են տեսնում այս զույգ բանաձեւերը: Ըստ էության, Ադրբեջանը փորձում է իր համար շահավետ նոր հարթակ ստեղծել Ղարաբաղյան հակամարտության լուծման համար: Ուստի` պետք չէ թույլ տալ, որ այս ամենն իրականություն դառնա:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ