Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 23 24
25 26 27 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Հանրություն
Ուրբաթ, 22 Հունվար 2016 14:59

ԵՐԿԱՐԱՏԵՎ ԱՐՁԱԿՈՒՐԴՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԽՆԴԻՐ ՉԻ՞ ԴԱՌՆԱ

Ձմեռային արձակուրդի երկարաձգումն ուրախացրեց հայ դպրոցականներին, սակայն Կրթության եւ գիտության նախարարը հայտարարեց, որ դրա հետեւանքով երեխաները կզրկվեն գարնանային արձակուրդից: Իսկ ինչպես են դպրոցականները հասցնելու իրար վրա կուտակված դասերը սերտել եւ նորմալ գնահատականներով, առավել եւս՝ նորմալ գիտելիքներով ամփոփել տարին, փորձեցինք պարզել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ ՆԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ, ով նկատեց.-Դախնդիր չէ, բաց թողնված դասերը լրացնելու մի շարք հնարավորություններ կան` կա՛մ շաբաթ օրերին կա՛մ ավել ժամեր պարապելով, ի վերջո՝ գարնանային արձակուրդի հաշվին: Բոլոր ձեւերը կան, դա մեզ մոտ փորձված բան է, միշտ էլ եղել են նման դեպքեր, մենք հաճախ ենք հետաձգել դասերն օրինակ՝ սաստիկ ձմռան կամ այլ պատճառներով: Ու այդ ամենով հանդերձ՝ միշտ էլ տեղավորվել ենք ուսումնական պլանի մեջ: Այնպես որ, ոչ մի խնդիր չկա:

 

 

 

- Բայց մինչ այս` միանգամից իրար վրա երկու-երեք շաբաթով դասերը դեռ չեն հետաձգվել:
- Չէ, հետաձգվել է, իհարկե: Շատ տարիներ առաջ, եթե հիշում եք, դասերը փետրվարի մեկին էինք սկսում, ու շատ նորմալ հասցնում էինք ուսումնական ծրագիրը, էլի եմ ասում` խնդիր չկա:
- Բայց երեխաները կկարողանա՞ն միանգամից այդքան ընկալել, ծանրաբեռնվածությունը չի՞ մեծանա:
- Դե հիմա ինչ անենք, բա հիմա, որ երեք շաբաթ մնացին տանը, հանգստացան, լա՞վ էր. հիմա էլ մի երեք ժամով կարող են ծանրաբեռնվել, ոչինչ: Չէ որ իրենց պետությունն այսքան արձակուրդ տվեց, թող մտածեն, որ մի փոքր ծանրաբեռնվելը դրա փոխարեն է:
- Ի նկատի ունենք կկրողանա՞ն այսպես ասած մարսել այդ ծրագիրն ամբողջությամբ, որ հետագայում քննությունների ժամանակ փաստի առաջ չկանգնեն:
- Իհարկե, մի ժամ է ավելանալու ընդամենը: Հատկապես, որ առաջին եւ երկրորդ դասարանցիները, առհասարակ, խնդիր չունեն, որովհետեւ իրենց դասերը, այսպես թե այնպես, հունվարի 25-ից էր սկսվելու: Մեծերն էլ մի ժամով ավել կպարապեն, ասենք չորս ժամի փոխարեն` հինգ ժամ. իսկ լրացուցիչ ժամեր բոլորն էլ ունենում են: Այսինքն՝ այդ մի ժամ ծանրաբեռնվածությունը մեծ խնդիր չի աշակերտների համար, այժմյան հանգիստը կփոխարինվի շաբաթ օրերին` դպրոց հաճախելով: Դա նույնն է, երբ մենք` սովորական քաղաքացիներս, հաճախ երկու օր տանն ենք մնում, իսկ հաջորդ շաբաթ օրը աշխատում ենք, այսինքն մեծ ծանրաբեռնվածություն չկա այդտեղ: Հիմնական դպրոցներում` առաջինից-իններորդ դասարաններում, առհասարակ պրոբլեմ չկա: Մի փոքր ավագ դպրոցների խնդիրն է, բայց իրենք էլ կա՛մ տաս շաբաթ օր իրար վրա կգնան դասի, կա՛մ հինգ շաբաթ օր, մնացածն էլ մի-մի ժամ ավել պարապելով կլրացնեն ծրագիրը: Մի խոսքով՝ բոլոր տնօրեններն էլ, այսպես ասած, խնդրի լուծումը գիտեն, որովհետեւ սա արդեն, այսպես ասած, ավանդական երեւույթ է դարձել:
- Բայց հիմա էլ է չէ՞ H1N1 վիրուսը բավականին ակտիվ շրջանառվում, եւ շատ դպրոցականների ծնողներ մտավախություն ունեն, որ իրենց երեխային դպրոց ուղարկելով՝ կարող են վտանգել նրանց առողջությունը: Դա հաշվի չե՞ք առնում:
- Չեմ կարծում, որ նման մտավախություն ունեն ծնողները. ինձ թվում է` կուղարկեն: Ես չեմ տեսնում նման մտավախություն, որ չեն ուղարկի, որովհետեւ ըստ արձագանքների՝ ե՛ւ մանկավարժները, ե՛ւ ծնողները ավելի շատ հակված են դասերը վերսկսելու մտքին: Ծնողները մեզ խնդրում են այլեւս չերկարացնել դասերը:
- Բայց մենք ինքներս շատ ծնողների հետ ենք զրուցել, ովքեր ասում են, որ երեխային դպրոց չեն ուղարկի, մինչեւ հաստատ վստահ չլինեն, որ իրավիճակը սուր շնչառական վարակների առումով չի բարելավվել:
- Դե գիտեք ինչ` մեկ-երկու օր չեն ուղարկի, հետո եթե տեսնեն, որ դասարանը դաս է անում, կուղարկեն: Այսինքն՝ այդ մի քանի օրվա աշակերտների բացակայությունները կդիտվեն որպես այն սովորական բացակայությունները, որոնք միշտ լինում են տարբեր դասարաններում: Ամեն անգամ էլ երեք-չորս հոգի կարող են լինել դասարանում, որոնք հիվանդ լինելու համար դասի չեն գալիս, հետո ուսուցիչների հետ լրացնում  են. այդ բոլոր մեթոդները կան:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ