Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 23 24
25 26 27 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Հանրություն
Ուրբաթ, 22 Հունվար 2016 15:09

 

ՍԱՌՈՒՅՑԻ ՎՐԱ ՔԱՅԼԵՔ ԴԱՆԴԱՂ...


- Հարգելի բժիշկ, ի՞նչ անել, երբ անզգուշությամբ սայթաքել ես սառույցի վրա: Կարելի է արդյո՞ք ինքնուրույն տեղաշարժվել` վայր ընկնելուց հետո: Լսել եմ, որ պետք է անշարժ մնալ: Ասում են` ծեծած սոխը արդյունավետ է բոլոր տեսակի վնասվածքների համար:

Հարցին պատասխանել է վնասվածքաբան-օրթոպեդ ԱՐՏԱԿ ՕՀԱՆՅԱՆԸ.
- Ձյան օրերին հասկանալի պատճառներով շատանում են վնասվածքները: Որպես մասնագետ` խորհուրդ եմ տալիս հիվանդներին, եթե դեպքն արդեն տեղի է ունեցել. վայր են ընկել ու ստացել են վնասվածք, զերծ մնան ինքնաբուժությունից:Համար առաջին խնդիրն է, որ հիվանդը տան պայմաններում` չհասկանալով բուն վիճակը, փորձում է կարգավորել խնդիրը` աջից-ձախից տված խորհուրդներով. սոխ, օղի…

Հաջորդ ամենամեծ խնդիրը` ոչ ավանդական բժշկությամբ զբաղվող մարդկանց միջամտությունն է, որոնք առանց առաջնային ախտորոշում դնելու սկսում են բուժել, այն դեպքում, որ շոշափելով շատ հաճախ հնարավոր չէ պարզել կոտրվածքի առկայությունը կամ բացակայությունը: Լինելով մասնագետ`  պարտադիր կատարում ենք ռենտգեն հետազոտություն`անգամ քաջ գիտակցելով կոտրվածքի առկայությունը:

Եթե հիվանդը զգում է, որ իր մոտ չկա որեւէ լուրջ խնդիր, կոտրվածք, եւ նա կարողանում է քայլել, բայց կան թույլ ցավեր, որպես մասնագետ` խորհուրդ եմ տալիս օգտագործել սառը թրջոցներ` առաջին երկու-երեք օրը: Բոլոր տեսակի վնասվածքների ժամանակ կարելի է. ձգվածություն, սալջարդ, արյունահավաք (հեմատոմա), բացառությամբ` քիմիական այրվածքների, որոնց պատճառը պարզ չէ: Այս պարագայում տաք բուժիչ վիրակապերը կարող են հակառակ ազդեցություն ունենալ: Իսկ, եթե ցավերը ուժեղ են եւ կա կոտրվածքի կասկած, ապա գրագետ տարբերակը` մասնագետի օգնությանը դիմելն է:Եթե հիվանդը նշում է ցավեր ողնաշարի հատվածում, թմրածություն թեւերում եւ ոտքերում, ապա միանշանակ, փորձել ինքնուրույն ոտքի կանգնել խորհուրդ չի տրվում: Թեպետ այդ վիճակում մնալն էլ կարող է ավելորդ տագնապ առաջացնել:Ձյան օրերին բոլոր տարիքային խմբերն էլ ախտահարվում են` հստակ տարանջատել չենք կարող: Ամենախոցելին` 50-ից բարձր տարիքով մարդիկ են, ովքեր արդեն ունեն ցածր ակտիվություն, թույլ ոսկրային հյուսվածք եւ անգամ թեթեւակի վնասվածքը կարող է խնդիրներ առաջացնել` մանավանդ հետդաշտանային տարիքի կանանց մոտ:Հարգելի նամակագիր, սառույցի վրա քայլելու համար պետք է ունենալ համապատասխան կոշիկներ, որոնք հնարավորին չափ ավելի քիչ են սահում: Պետք է քայլել դանդաղ, փոքր քայլերով ու առանց լարվելու` փորձելով պահպանել հավասարակշռությունը:

Հարցին պատասխանել է նաեւ մանկական վնասվածքաբան-օրթոպեդ ԱՇՈՏ ԲԱԽՇԵՑՅԱՆԸ.
- Պետք է ասեմ, որ երեխաների օրգանիզմի առանձնահատկությունները լիովին այլ են: Եթե մեծահասակների մոտ վայր ընկնելուց հետո անմիջապես ունենում ենք որոշակի արտահայտման ձեւ`  այտուցվածություն, ցավ, մաշկի գունափոխում եւ այլն, ապա երեխաների մոտ այդ ամենը կարող է լինել թաքնված: Չի բացառվում, որ բավական լուրջ կոտրվածքով երեխան քայլելով գա ձեզ մոտ:Ինչ վերաբերում է սառույցի հետեւանքով առաջացած վնասվածքներին, ապա այդ տիպի վնասվածքներն ավելի ցայտուն են եւ պարզ, սակայն ճիշտ ախտորոշման համար նշանակություն ունի երեխայի պահվածքը, արտաքին տեսքը, վերջույթի դիրքը, իսկ դա կարող է հասկանալ միմիայն մասնագետը:Վերջնական ախտորոշման համար կարեւոր է ռենտգեն հետազոտության պատկերը: Այն կօգնի պարզել կոտրվածքի աստիճանը, բնույթն ու ծանրությունը, հետեւաբար, ճիշտ բուժման մարտավարությունը:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Վերջին Թարմացում on Ուրբաթ, 22 Հունվար 2016 20:42