Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 27 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Հանրություն
Երեքշաբթի, 26 Հունվար 2016 14:36

ՀԻՄԱ ԴԱԲԱՂ ԿԱ՞, ԹԵ՝ ՈՉ

Ինչպես հայտնի է՝ հունվարի 20-ից ՌԴ անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը ժամանակավոր արգելել է դաբաղ հիվանդությանն ընկալունակ կենդանիների` խոզերի, խոշոր եւ մանր կենդանիների, դրանց գենետիկ նյութի եւ մսի, վերամշակում չանցած ենթամթերքի, ինչպես նաեւ ջերմային մշակում չանցած` կաթ-կաթնամթերքի եւ դաբաղի հնարավոր վարակակիր այլ ապրանքների Հայաստանից՝ Ռուսաստան ներմուծումը: Այն, որ Հայաստանում դաբաղ կա, հաճախակի է խոսվել, եւ նման արգելքն անսպասելի չէր: Բայց ահա ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հանդես եկավ առնվազն տարօրինակ հայտարարությամբ. «սպառողներն անհանգստանալու կարիք չունեն... Բացի դա` հանրապետությունում այսօր չկա դաբաղով հիվանդ կենդանի»: Ուզում են ասել, որ ՌԴ-ն, մեղմ ասած, ստո՞ւմ է. հարցի պատասխանը փորձեցինք ստանալ նշված ծառայության անասնաբուժության տեսչության պետ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉՅԱՆԻՑ, ով այսպես պատասխանեց.-Հարցը ստել-չստելը չէ ¥բա էլ ի՞նչն է, երբ նրանք ասում են՝ դաբաղ կա, մերոնք էլ, թե՝ չկա- Հեղ¤: Մենք ասում ենք, որ մեզ մոտ նոր դեպք չկա, ՌԴ մեր գործընկերների համար հիմք է հանդիսացել նախորդ տարվա դեկտեմբերի 23-ին Արմավիրի մարզի` Թուրքիային սահմանակից գյուղերից մեկում գրանցված կենդանիների դաբաղ հիվանդության մեկ դեպքը, որի մասին էլ Հայաստանը, որպես կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության անդամ, տեղյակ է պահել կառույցին, ինչպես նաեւ ԵՏՄ գործընկերներին, ինչն էլ հանգեցրել է ՌԴ-ին նման արգելքներ սահմանել:

Իսկ այս մեկը դեպքը, այո, կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի ժամանակավորապես արգելվի որոշ տեսակների արտահանումը, մինչեւ հասկանալի լինի երկրորդ կամ երրորդ դեպք ունենո՞ւմ ենք, թե ոչ ¥եթե դեռ չենք հասկացել, ապա ինչո՞ւ է ասվում, թե՝ դաբաղ չկա- Հեղ¤: Այսինքն՝ ընթացակարգ կա, հիվանդության գրանցումից որոշակի ժամանակ պետք է անցնի: Այսօր ՌԴ փորձագետները կժամանեն Հայաստան, տեղում կծանոթանան կատարված աշխատանքներին, իրավիճակին, որն էլ, ըստ մեզ, հիմք կդառնա, որպեսզի վերանայեն ժամանակավոր սահմանափակման որոշումը:

 

 

- Սակայն մեր իսկ անասնաբույժները եւս անհանգստացած են դաբաղ հիվանդության տարածմամբ: Համենայնդեպս՝ նման պնդումներ կան:
- Ամեն դեպքում՝ այս պահի դրությամբ դաբաղ հիվանդության երկրորդ դեպք հանրապետությունում չի արձանագրվել: Էլի եմ ասում, էդ մի դեպքն է եղել, բնական է, որ ՌԴ-ի դաշնային էքսպորտը չէր կարող նախապես իմանալ, թե դեկտեմբերից հետո էդ հիվանդությունն անասունների շրջանում զարգացում ապրո՞ւմ է, թե ոչ: ՌԴ որոշումն ինչ-որ տեղ կանխարգելիչ է, մինչեւ որ հասկանան՝ զարգանում է հիվանդությունը, թե ոչ: Ամեն դեպքում՝ մսամթերքի արտահանման հետ կապված սահմանափակում, որպես այդպիսին չկա: Սահմանափակվել են ընդամենը կենդանի կենդանիների արտահանումը, արգելվել է այն մսի արտահանումը, որը որ չի անցել ջերմային մշակում: Արգելվել է նաեւ ջերմային մշակում չանցած կաթնամթերքը, որի արտահանման կարիքը երբեւիցե չի էլ եղել, որովհետեւ շատ կարճ պիտանելիության ժամկետով ապրանքներ են, որոնք չեն կարող ՀՀ-ից արտահանվել ՌԴ՝ վաճառելու համար: Այսինքն՝ ՌԴ-ի կողմից արտահանման համար արգելված գյուղատնտեսական ապրանքների ցանկից վերջին հինգ տարվա մեջ որեւէ բան չի արտահանվել եւ պահանջարկ էլ չի եղել: Այլ խոսքով, այն մսամթերքները, որոնք մինչ օրս արտահանվել են, շարունակվում են արտահանվել, եւ երկրին կամ գյուղացուն որեւէ վնաս չի հասցնի այս ժամանակավոր արգելքը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ