Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 27 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

«ՀՈ ՉԵ՞ՆՔ ԿԱՐՈՂ ՔԱՆԴԱԿԻ ՄԵՋ ՌՈՒՄԲ ԴՆԵԼ, ՈՐ ԱՅՆ ՆՈՐԻՑ ՉԿՈՂՈՊՏԵՆ»

Երեւանի «Դվին» հյուրանոցի բակում տեղադրված «Լեռնային պար» խմբաքանդակը, որը տարիներ առաջ անհայտ անձնաց կողմից գրեթե կիսով չափ վնասվել էր` շուտով ամբողջովին վերականգնված կներկայացվի հանրությանը: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում հայտնեց քանդակի հեղինակ ՏԻԳՐԱՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ:Նրա խոսքով` վերականգնումը վերջնական փուլում է, քանի որ այս պահին «Դվին» հյուրանոցում ընթանում են շինարարական աշխատանքներ եւ կշարունակվեն մինչեւ 2018 թվականը,  դեռեւս հայտնի չէ, թե երբ տեղի կունենա բացումը:

 

 

 

Խմբաքանդակը վերականգնելու ընթացքում, Տ. Արզումանյանը այնպես է աշխատել, որ քանդակի արտաքին տեսքի մեջ որեւէ փոփոխություն տեղի չունենա: 1973 թվականին ստեղծված քանդակը վերականգնելու համար քանդակագործը բացի սեփական հիշողությունից, օգտվել է նաեւ հին լուսանկարներից. «Տարիներ առաջ մտածելակերպն այլ էր, այժմ`այլ: «Լեռնային պարը» պատկանում է Երեւանի քաղաքապետարանին եւ գտնվում է Մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության կոմիտեի հոգածության ներքո: Հնարավոր է, որ այդ գերատեսչությունները որոշեն եւ քանդակը տեղափոխեն մեկ այլ վայր: Ցանկությունս մեծ է, որ քանդակը մնա իր այսօրվա տեղում, եթե իհարկե հյուրանոցի սեփականատերերը դրան պատրաստ լինեն»,- նշեց քանդակագործը:
Չցանկանալով դեպքերից առաջ ընկնել` Տ. Արզումանյանը նաեւ տեղեկացրեց, որ բանակցություններ է տանում` քանդակը հարմարավետ վայրում տեղադրելու համար: Իսկ այն պահպանելու միակ ճանապարհը ըստ քանդակագործի` խիստ վերահսկողությունն է. «Հո չե՞նք կարող քանդակի մեջ ռումբ դնել, որ այն նորից չկողոպտեն: Պետք է վերահսկողությունը խիստ լինի, եւ տարածքում տեղադրվեն տեսախցիկներ»,- եզրափակեց Տիգրան Արզումանյանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ